Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -

ՄԱՐԳԱՐԷՈՒԹԻՒՆ ԵՍԱՅԵԱՅ 4 - Գրաբար Աստվածաշունչ (1895)

1 Եւ բուռն հարկանիցեն եւթն կին զառնէ միոջէ եւ ասիցեն. Հաց՝ զմեր կերիցուք, եւ հանդերձ՝ զմեր զգեցցուք, բայց միայն անուն քո կոչեսցի ի վերայ մեր. բարձ ի մէնջ զնախատինս մեր։

2 Յաւուր յայնմիկ ծագեսցէ Աստուած խորհրդովք փառօք իւրովք յերկիր, բարձրացուցանել եւ փառաւոր առնել զմնացորդս՝՝ Իսրայելի։

3 Եւ մնացորդքն Սիոնի, եւ մնացորդքն Երուսաղեմի սուրբ կոչեսցին՝ ամենեքեան որ գրեցան յԵրուսաղէմ ի կեանս,

4 զի լուասցէ Տէր զաղտն ուստերաց եւ դստերաց Սիոնի եւ զԵրուսաղեմի, եւ զարիւնն՝՝ ի բաց սրբեսցէ ի միջոյ նորա հոգւով դատաստանաց եւ հոգւով այրման։

5 Եւ եկեսցէ, եւ եղիցի ամենայն տեղի լերին Սիոնի եւ ամենայն որ շուրջ զնովաւ իցէ՝՝ հովանի ամպոյ ի տուէ, եւ իբրեւ զծուխ եւ զլոյս հրոյ բորբոքելոյ ի գիշերի, ամենայն փառօք ծածկեսցի։

6 Եւ եղիցի հովանի ի տօթոյ, եւ յարկ ծածկութեան ի խստութենէ՝՝ եւ յանձրեւոյ։

Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն, 2018

Bible Society of Armenia, 2018

Bible Society of Armenia
Lean sinn:



Sanasan