Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -

ՄԱՐԳԱՐԷՈՒԹԻՒՆ ԵՍԱՅԵԱՅ 34 - Գրաբար Աստվածաշունչ (1895)

1 Մատերուք, հեթանոսք, եւ լուարուք. ունկն դիք, իշխանք. լուիցէ երկիր եւ որ ի նմա՝՝, տիեզերք եւ ժողովուրդք ի նմա։

2 Զի սրտմտութիւն Տեառն ի վերայ ամենայն ազգաց, եւ բարկութիւն ի վերայ ամենայն թուոց նոցա. սատակել զնոսա եւ մատնել զնոսա ի սպանումն։

3 Եւ վիրաւորք նոցա դիտապաստ անկցին, եւ ելցէ հոտ նոցա, եւ թացցին՝՝ լերինք յարենէ նոցա։

4 Եւ հալեսցին ամենայն զօրութիւնք երկնից, եւ գալարեսցին երկինք իբրեւ զմագաղաթ, եւ ամենայն աստեղք թօթափեսցին իբրեւ զտերեւ յորթոյ եւ որպէս անկանի տերեւ ի թզենւոյ։

5 Զի արբեցաւ սուր իմ յերկինս. արդ ի վերայ Եդովմայեցւոցն իջցէ, եւ ի վերայ կորստական ժողովրդեանն դատաստանօք։

6 Սուր Տեառն լցաւ արեամբ, ուռուցաւ ճարպով գառանց եւ ճարպով ցլուց եւ՝՝ խոյոց. զի զոհ Տեառն է ի Բոսոր, եւ սպանդ մեծ յերկրին Եդովմայեցւոց։

7 Եւ ընկճեսցին մեծամեծք ընդ նոսա՝ եւ խոյք եւ ցուլք՝՝. եւ արբեսցի երկիրն յարենէ նոցա, եւ հող նոցա ի ճարպոյ նոցա լցցի։

8 Զի օր դատաստանի՝՝ Տեառն է, եւ տարեկան հատուցման դատաստանի Սիոնի։

9 Եւ դարձցին ձորք նորա ի ձիւթ, եւ երկիր նորա ի ծծումբ. եւ եղիցի երկիր նորա իբրեւ զձիւթ վառեալ

10 ի տուէ եւ ի գիշերի, եւ մի՛ շիջցի յաւիտեանս ժամանակաց. եւ՝՝ բարձրասցի ծուխ նորա ի վեր, եւ աւերեսցի յազգս ազգաց. եւ ի բազում ժամանակս աւերեսցի, եւ՝՝ ոչ ոք իցէ որ անցանիցէ ընդ նա։

11 Եւ բնակեսցեն ի նմա թռչունք եւ ոզնիք եւ ցինք եւ ագռաւք. եւ անկցին ի նմա լարաբաժինք աւերակի, եւ յուշկապարիկք բնակեսցեն ի նմա։

12 Եւ եղիցին իշխանք նորա իբրեւ չեղեալք, եւ թագաւորք նորա եւ մեծամեծք եղիցին ի կորուստ։

13 Եւ բուսցի ի քաղաքս նորա եւ յամուրս փայտ փշաբեր. եւ եղիցի բնակութիւն համբարեաց եւ հանգիստ ջայլամանց։

14 Եւ պատահեսցեն դեւք յուշկապարկաց, եւ տայցեն ձայն միմեանց. անդ հանգիցեն յուշկապարիկք, զի գտին իւրեանց հանգիստ.

15 անդ եհան ձագս ոզնի, եւ սնոյց երկիր զձագս նորա զգուշութեամբ. անդ պատահեցին միմեանց եղջերուք, եւ տեսին զերեսս իրերաց.

16 թուով անցին, եւ մի ի նոցանէ ոչ վրիպեաց. ընկեր զընկեր ոչ խնդրեցին. զի Տէր հրամայեաց նոցա, եւ ոգի նորա ժողովեաց զնոսա.՝՝

17 եւ նոյն վիճակեցոյց զնոսա. եւ ձեռն նորա բաժանեաց նոցա ճարակս՝ յաւիտեանս ժամանակաց. Ժառանգեսցեն ազգաց յազգս, եւ հանգիցեն ի նմա։

Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն, 2018

Bible Society of Armenia, 2018

Bible Society of Armenia
Lean sinn:



Sanasan