Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -

ՄԱՐԳԱՐԷՈՒԹԻՒՆ ԵՍԱՅԵԱՅ 2 - Գրաբար Աստվածաշունչ (1895)

1 Բանն որ եղեւ առ Եսայի որդի Ամովսայ ի վերայ Հրէաստանի եւ ի վերայ Երուսաղեմի։

2 Զի եղիցի յաւուրս յետինս յայտնի լեառն Տեառն, եւ տուն Աստուծոյ՝՝ ի վերայ գլխոց լերանց, եւ բարձրասցի ի վերայ բլրոց, եւ եկեսցեն ի նա ամենայն հեթանոսք։

3 Եւ երթիցեն ժողովուրդք բազումք, եւ ասասցեն. Եկայք եւ ելցուք ի լեառն Տեառն, ի տուն Աստուծոյ Յակոբայ, եւ պատմեսցէ մեզ զճանապարհս իւր, եւ գնասցուք ընդ նա. զի ի Սիոնէ ելցեն օրէնք, եւ բան Տեառն յԵրուսաղեմէ.

4 եւ դատեսցի ի մէջ հեթանոսաց, եւ յանդիմանեսցէ զժողովուրդս բազումս. եւ ձուլեսցեն զսուսերս իւրեանց ի խոփս, եւ զսուինս իւրեանց ի մանգաղս. ոչ առնուցու ազգ յազգի վերայ սուր, եւ ոչ եւս ուսանիցին տալ պատերազմ։

5 Եւ արդ, դու տուն Յակոբու, եկայք երթիցուք ի լոյս Տեառն։

6 Քանզի եթող նա զժողովուրդ իւր զտունն Յակոբայ. զի լցաւ իբրեւ զառաջինն աշխարհ նոցա հմայիւք իբրեւ զայլազգեաց, եւ որդիք բազումք այլազգիք ծնան նոցա։՝՝

7 Լցաւ աշխարհ նոցա ոսկւով եւ արծաթով, եւ ոչ էր թիւ գանձուց նոցա. լցաւ երկիր նոցա երիվարօք, եւ ոչ էր թիւ կառաց նոցա։

8 Լցաւ երկիր նոցա գարշելեօք, գործոց ձեռաց իւրեանց երկիր պագին որոց արարին մատունք նոցա։

9 Խոնարհեցաւ մարդ, եւ յերկիր կործանեցաւ այր. եւ ոչ ներեցից նոցա։

10 Եւ արդ երթայք մտէք ընդ վիմօք, եւ թաքերուք յերկրի յերեսաց ահի Տեառն, եւ ի փառաց զօրութեան նորա. յորժամ յարիցէ վանել զերկիր։

11 Զի աչք Տեառն բարձունք են, եւ մարդ տառապեալ՝՝. եւ խոնարհեսցի բարձրութիւն մարդկան, եւ բարձրասցի Տէր միայն յաւուր յայնմիկ։

12 Զի օր Տեառն զօրութեանց ի վերայ ամենայն հպարտից եւ ամբարտաւանից, եւ ի վերայ ամենայն բարձրացելոց եւ վերացելոց՝՝. եւ խոնարհեսցին.

13 եւ ի վերայ ամենայն մայրից Լիբանանու բարձրացելոց եւ վերացելոց, եւ ի վերայ ամենայն ծառոց կաղնեաց Բասանու,

14 եւ ի վերայ ամենայն լերանց բարձանց, եւ ի վերայ ամենայն բլրոց բարձրացելոց,

15 եւ ի վերայ ամենայն աշտարակաց բարձրացելոց, եւ ի վերայ ամենայն պարսպաց բարձրացելոց,

16 եւ ի վերայ ամենայն նաւաց ծովու, եւ ի վերայ ամենայն հանդիսի գեղեցկութեան նաւաց։

17 Եւ խոնարհեսցի ամենայն մարդ՝՝, եւ անկցի հպարտութիւն մարդկան, եւ բարձրասցի Տէր միայն յաւուր յայնմիկ։

18 Եւ զձեռագործս իւրեանց զամենայն տարցին

19 թաքուսցեն՝՝ յայրս եւ ի ծերպս վիմաց եւ ի սորս երկրի, յերեսաց ահի Տեառն եւ ի փառաց զօրութեան նորա, յորժամ յարիցէ վանել զերկիր։

20 Զի յաւուր յայնմիկ հանցէ՝՝ մարդ զգարշելիս իւր զարծաթեղէնս եւ զոսկեղէնս՝ զոր արարին երկիր պագանել՝ սնոտեացն եւ չղջիկանաց.

21 մտանել ի ծակս վիմի հաստատնոյ՝՝ եւ ի ծերպս վիմաց, յերեսաց ահի Տեառն եւ ի փառաց զօրութեան նորա, յորժամ յարիցէ վանել զերկիր։

22 Լռել ձեզ՝՝ ի մարդոյն յորում գոյ շունչ յռնգունս նորա. զի ընդ ո՞ւմ ումեք՝՝ համարեսցի նա։

Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն, 2018

Bible Society of Armenia, 2018

Bible Society of Armenia
Lean sinn:



Sanasan