Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -

ՄԱՐԳԱՐԷՈՒԹԻՒՆ ԵՍԱՅԵԱՅ 18 - Գրաբար Աստվածաշունչ (1895)

1 Վա՜յ երկրին ի թեւս նաւացն յայնկոյս գետոյն Եթովպացւոց։

2 Որ առաքէր պատարագս ընդ ծով, եւ թուղթս մագաղաթեայս՝՝ ի վերայ ջուրցն մկանանց. զի երթիցեն՝՝ հրեշտակք երագունք յազգ հպարտացեալ, յազգ օտար եւ ի չար. զի ոչ եւս ոք իցէ քան զնա անդր, յազգ անյոյս եւ ի կոխեալ։

3 Եւ այժմ գետք ամենայն երկրին իբրեւ զաշխարհ բնակեալ. բնակեսցէ աշխարհ նոցա՝ իբրեւ զնշան ի լեռնէ բարձցի, եւ իբրեւ զձայն փողոյ լսելի եղիցի՝՝։

4 Զի այսպէս ասաց ցիս Տէր. Զգուշութիւն եղիցի յիմում քաղաքի՝՝ իբրեւ զլոյս տօթագին ի միջօրէի, եւ իբրեւ զամպ ցօղագին յաւուրս ամարայնոյ։

5 Յառաջ քան զհունձս՝ յորժամ բովանդակեսցի ծաղիկն, եւ ազոխն ծաղկեսցէ ծաղիկն ազոխացեալ՝՝. եւ հատանիցէ զմանր մանր ողկուզոցն մանգաղաւ, եւ զուռսն կտրիցէ եւ ի բաց հատանիցէ։

6 Եւ թողուցու միանգամայն թռչնոց երկնից եւ գազանաց երկրի. եւ ժողովեսցին ի վերայ նոցա թռչունք երկնից, եւ ամենայն գազանք երկրի հասանիցեն ի վերայ նոցա։

7 Ի ժամանակի յայնմիկ մատչիցին պատարագք Տեառն զօրութեանց ի նեղեալ եւ ի խոնարհ ժողովրդենէ, եւ ի մեծէ ժողովրդենէ յայնմհետէ եւ յաւիտեանս ժամանակաց. ազգ յուսացեալ եւ կոխեալ՝ որ է ի կողմն գետոյ աշխարհի նորա,՝՝ ի տեղւոջ ուր անուն Տեառն զօրութեանց կոչեցաւ ի վերայ լերինն Սիոնի։

Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն, 2018

Bible Society of Armenia, 2018

Bible Society of Armenia
Lean sinn:



Sanasan