Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -

ՄԱՐԳԱՐԷՈՒԹԻՒՆ ԵՍԱՅԵԱՅ 15 - Գրաբար Աստվածաշունչ (1895)

1 Պատգամ ի վերայ Մովաբացւոց։


Գիշերի սատակեսցի Մովաբացին, գիշերի կործանեսցի պարիսպ Մովաբացւոյն։

2 Սուգ առէք յանձինս, զի կորեաւ Գեդեբոն՝ տեղի մեհենին ձերոյ. անդր ելանիցէք լալ ի Նաբաւ Մովաբացւոց։ Ողբացէք՝ զի ամենայն գլուխ ի կնդութիւն, եւ ամենայն բազուկք խորտակեալք։՝՝

3 Ի հրապարակս նորա քուրձ զգեցարուք, եւ ի վերայ տանեաց նորա կոծեցարուք, եւ ի փողոցս նորա ամենեքեան ողբացէք լալով։

4 Զի գուժեաց Եսեբոն, եւ Եղէաղէ. մինչեւ Յասսա լսելի եղեն ձայնք նոցա. վասն այսորիկ երկար Մովաբացւոյն գոչէ, եւ անձն իւր ծանիցէ.

5 սիրտ Մովաբացւոյն գոչէ յանձն իւր մինչեւ ի Սեգովր, քանզի երինջ երեմեան է՝՝. եւ ընդ ելսն Ղուիթա լալով ելցեն առ քեզ ի ճանապարհին Արոնիիմ, գոչէ բեկումն եւ շարժումն.

6 ջուրն Նեմերիմայ պակասեսցէ եւ ցամաքեսցի. եւ խոտ նորա նուազեսցէ, եւ դեղ դալար անդ մի՛ գտցի։ Միթէ եւ այնպէս ապրելո՞ց իցէ։

7 Քանզի ածից ի վերայ ձորոց զԱրաբացիս, եւ առցեն զնա.

8 զի կցեցաւ բողոք սահմանաց Մովաբացւոյն ընդ բողոքս Գաղիմացւոյն, եւ՝՝ ողբումն նորա, մինչեւ ի ջրհորն Եղիմ՝ ողբումն նորա։

9 Եւ ջուրն Ռեմովնայ լցցի արեամբ. զի ածից ի վերայ Ռեմովնայ զԱրաբացիս, եւ բարձից զզաւակն Մովաբու, եւ զԱրիէլ, եւ զմնացորդսն Ադեմայ, առաքեցից իբրեւ սողունս ընդ երկիր։՝՝

Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն, 2018

Bible Society of Armenia, 2018

Bible Society of Armenia
Lean sinn:



Sanasan