Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -

ՄԱՐԳԱՐԷՈՒԹԻՒՆ ԵՍԱՅԵԱՅ 12 - Գրաբար Աստվածաշունչ (1895)

1 Եւ ասասցես յաւուր յայնմիկ. Օրհնեցից զքեզ, Տէր, զի բարկացար ինձ, եւ դարձուցեր զսրտմտութիւն քո յինէն, եւ ողորմեցար ինձ՝՝։

2 Ահաւասիկ Աստուած իմ, փրկիչ իմ Տէր, եւ՝՝ յուսացեալ եղէց ի նա՝ եւ ոչ երկեայց. զի փառք իմ եւ օրհնութիւն իմ Տէր, եւ եղեւ ինձ ի փրկութիւն։

3 Եւ առէք ջուր ուրախութեամբ յաղբերացն փրկութեան։

4 Եւ ասասցես յաւուր յայնմիկ. Օրհնեցէք զՏէր, հնչեցէք զանուն նորա, պատմեցէք ի հեթանոսս զփառս նորա, յիշեցէք զի բարձրացաւ անուն նորա։

5 Օրհնեցէք զանուն Տեառն զի մեծամեծս արար, պատմեցէք զայս՝ ամենայն երկրի։

6 Ցնծացէք եւ ուրախ լերուք բնակիչք Սիոնի, զի բարձրացաւ Սուրբն Իսրայելի ի մէջ նորա։

Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն, 2018

Bible Society of Armenia, 2018

Bible Society of Armenia
Lean sinn:



Sanasan