Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -

ՄԱՐԳԱՐԷՈՒԹԻՒՆ ՈՎՍԵԱՅ 9 - Գրաբար Աստվածաշունչ (1895)

1 Մի՛ խնդար, Իսրայէլ, եւ մի՛ ուրախ լինիր որպէս ժողովուրդք երկրի. զի պոռնկեցար յԱստուծոյն քումմէ, սիրեցեր զկաշառս ի վերայ ամենայն կալոց ցորենոյ։

2 Կալք եւ հնծանք զնոսա ոչ ծանեան, եւ գինի ստեաց նոցա։

3 Ոչ բնակեսցեն յերկրի Տեառն. բնակեսցէ Եփրեմ յԵգիպտոս, եւ ի մէջ Ասորեստանեայց պիղծս կերիցեն։

4 Ոչ նուիրեցին Տեառն գինի, եւ ոչ քաղցրացուցին նմա. զոհք նոցա իբրեւ զհաց սգոյ եղիցի նոցա, ամենեքեան որ ուտիցեն ի նմանէ՝ պղծեսցին. զի հացն իւրեանց անձանց իւրեանց լիցի, եւ մի՛ մտցէ ի տուն Տեառն։

5 Զի՞նչ գործիցէք յաւուրս տարեկանի եւ յաւուրս տօնի Տեառն։

6 Վասն այնորիկ ահա գնասցեն ի թշուառութիւն Եգիպտացւոց. եւ ընկալցի զնոսա Մեմփիս, եւ թաղեսցէ զնոսա Մաքմաս. զարծաթ նոցա կորուստ՝՝ ժառանգեսցէ, եւ ի յարկս նոցա փուշ բուսցի։

7 Հասեալ են աւուրք վրէժխնդրութեան քո, հասեալ են աւուրք հատուցման քո. եւ չարչարեսցի Իսրայէլ իբրեւ զմարգարէ յիմարեալ, իբրեւ զայր մի այսակիր. ի բազմութենէ անիրաւութեանց քոց յաճախեաց մոլորութիւն։

8 Դէտ է Եփրեմ ընդ Աստուծոյ, մարգարէ որոգայթ գայթակղութեան յամենայն ճանապարհս նորա. մոլորութիւն ի տան Աստուծոյ տնկեցին։

9 Ապականեցան ըստ աւուրցն բարձանց՝՝. յիշեսցէ զանօրէնութիւնս նոցա, եւ վրէժ խնդրեսցէ մեղաց նոցա։

10 Իբրեւ զխաղող յանապատի գտի զԻսրայէլ, եւ իբրեւ զդիտակ ի թզենւոջ վաղահասուկ տեսի զհարս նոցա. նոքա մտին ի Բեղփեգովր, եւ օտարացան յամօթ իւրեանց. եւ եղեն գարշելիքն իբրեւ զսիրեցեալս։

11 Եփրեմ իբրեւ զհաւ թռեաւ. եւ փառք նոցա ի տոկոսեաց եւ յերկանց եւ յղութեանց՝՝։

12 Թէպէտ եւ սնուսցեն զորդիս իւրեանց, անզաւակեսցին ի մարդկանէ. քանզի վայ է նոցա՝ մարմին իմ ի նոցանէ։

13 ԶԵփրեմ որպէս տեսի՝ յորս կացուցին յանդիման զորդիս իւրեանց. եւ սկսաւ Եփրեմ հանել ի խոցոտումն զորդիս իւր՝՝։

14 Տուր նոցա, Տէր. զի՞նչ տացես նոցա. տուր նոցա արգանդ անորդի եւ ստինս ցամաքեալս։

15 Ամենայն չարիք նոցա ի Գաղգաղա. զի անդ ատեցի զնոսա. վասն չարութեան գնացից նոցա ի տանէ իմմէ մերժեցից զնոսա, եւ ոչ եւս յաւելից սիրել զնոսա. ամենայն իշխանք նոցա ապստամբք։

16 Ախտացան արմատք Եփրեմայ, չորացան՝՝ եւ պտուղ ոչ եւս տացեն. զի թէպէտ եւ ծնցին՝ անզաւակեցից զցանկալիս որովայնից նոցա։

17 Մերժեսցէ զնոսա Աստուած, զի ոչ լուան նմա. եւ եղիցին մոլորականք ի մէջ ազգաց։

Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն, 2018

Bible Society of Armenia, 2018

Bible Society of Armenia
Lean sinn:



Sanasan