Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -

ՄԱՐԳԱՐԷՈՒԹԻՒՆ ՈՎՍԵԱՅ 7 - Գրաբար Աստվածաշունչ (1895)

1 Ի բժշկել ինձ զԻսրայէլ եւ յայտնեսցին չարիքն Եփրեմայ եւ չարիքն Շամրնի, զի արարին ստութիւն. գող մտցէ առ նա, եւ աւազակ մերկացուսցէ ի ճանապարհս նորա։

2 Զի մրմնջեսցեն ի միասին, որպէս մրմնջեն ի միտս իւրեանց՝՝ զամենայն չարիս նոցա յիշեցի. արդ պաշարեցին զնոսա խորհուրդք նոցա, յանդիման երեսաց իմոց եղեն։

3 Չարեօք իւրեանց ուրախ արարին զթագաւորն, եւ ստութեամբ իւրեանց զիշխանս։

4 Ամենեքին շնացեալք, իբրեւ զթոնիր վառեալ յեփել, բորբոքեալ ի բոցոյ եւ ի զանգուածոյ ճարպոյ մինչեւ խմորեսցի նոյն։

5 Աւուրք թագաւորաց ձերոց, սկսան իշխանք զայրանալ ի գինւոյ, եւ ձգեցին զձեռս իւրեանց ընդ ժանտագործս։

6 Զի բորբոքեցան իբրեւ զհնոց սիրտք նոցա յանիծանել զնոսա. զգիշերն ամենայն քնով յագեցաւ Եփրեմ. եղեւ առաւօտ, եւ բորբոքեցան՝՝ իբրեւ զբոց հրոյ։

7 Ամենեքին ջեռան իբրեւ զհնոց վառեալ, եւ հուր եկեր՝՝ զդատաւորս նոցա. ամենայն թագաւորք նոցա անկան, եւ ոչ ոք էր ի նոցանէ որ կարդայր առ իս։

8 Եփրեմ ընդ ժողովուրդս խառնակէր, եւ եղեւ Եփրեմ նկան չդարձուցեալ։

9 Կերան օտարք զզօրութիւն նորա, եւ նա ոչ գիտաց. ծաղկեցին ալիք նորա, եւ նա ոչ զգաց։

10 Եւ խոնարհեսցի հպարտութիւնն Իսրայելի յերեսս նորա. եւ ոչ դարձան առ Տէր Աստուած իւրեանց, եւ ոչ խնդրեցին զնա յամենայնի յայսմիկ։

11 Եւ էր Եփրեմ իբրեւ զաղաւնի անմիտ՝ որոյ ոչ իցէ սիրտ. յԵգիպտոս խրախուսէին, եւ առ Ասորեստանեայս գնացին։

12 Ուր եւ՝՝ երթայցեն՝ արկից ի վերայ նոցա զվարմ իմ, եւ իբրեւ զթռչունս երկնից իջուցից զնոսա. եւ խրատեցից զնոսա համբաւով նեղութեան՝՝ նոցա։

13 Վա՜յ նոցա, զի վազեցին զինեւ. եւ եղուկ են, զի ամպարշտեցան յիս. ես փրկեցի զնոսա եւ նոքա բամբասեցին զիս սուտ.

14 եւ ոչ աղաղակեցին առ իս սիրտք նոցա, այլ ողբային յանկողինս իւրեանց. եւ ի վերայ ցորենոյ եւ գինւոյ ցտէին. խրատեցան ինեւ։

15 Եւ ես՝՝ զօրացուցի զբազուկս նոցա, եւ ի վերայ իմ խորհեցան չարութիւն։

16 Դարձան յոչինչ. եւ եղեն իբրեւ զաղեղն լարեալ՝՝. անկցին ի սուր իշխանք նոցա, վասն անխրատութեան խստութեան լեզուի իւրեանց. զի այս անզգամութիւն նոցա յերկրին Եգիպտացւոց։

Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն, 2018

Bible Society of Armenia, 2018

Bible Society of Armenia
Lean sinn:



Sanasan