Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -

ՄԱՐԳԱՐԷՈՒԹԻՒՆ ՈՎՍԵԱՅ 6 - Գրաբար Աստվածաշունչ (1895)

1 Եւ ասասցեն. Դարձցուք եւ երթիցուք առ Տէր Աստուած մեր՝՝, զի նա եհար զմեզ, եւ նոյն բժշկեսցէ. վիրաւորեաց, եւ պատեսցէ զմեզ.

2 եւ ողջացուսցէ զմեզ յետ երկուց աւուրց, եւ յաւուրն երրորդի յարիցուք եւ կեցցուք առաջի նորա.

3 եւ ծանիցուք եւ զհետ երթիցուք ճանաչել զՏէր իբրեւ զառաւօտ պատրաստական գտցուք զնա՝՝, եւ եկեսցէ մեզ իբրեւ զանձրեւ կանուխ եւ զանագան յերկրի՝՝։

4 Զի՞նչ արարից ընդ քեզ, Եփրեմ, եւ կամ զի՞նչ անցուցից՝՝ ընդ քեզ, Յուդայ. զի ողորմութիւն ձեր իբրեւ զամպ վաղորդայնի, եւ իբրեւ զցօղ առաւօտու որ անցանէ։

5 Վասն այնորիկ հնձեցի զմարգարէս ձեր՝՝, եւ կոտորեցի զնոսա բանիւ բերանոյ իմոյ. եւ իրաւունք քո իբրեւ զլոյս ծագեսցեն։

6 Զի զողորմութիւն կամիմ, եւ ոչ զպատարագ, եւ զգիտութիւն Աստուծոյ՝ քան զողջակէզս։

7 Եւ նոքա եղեն իբրեւ զմարդ ոք՝՝ որ անցանէ զուխտիւ. արդ արհամարհեաց զիս Գաղաադ

8 քաղաք որ առնէ սնոտիս, եւ խռովէ զջուրս։

9 Եւ զօրութիւն քո իբրեւ զառն աւազակի. թաքուցին քահանայք զճանապարհ. սպանին զՍիկիմ՝՝, զի զանօրէնութիւն գործեցին։

10 Ի տանն Իսրայելի տեսի զարհաւիրս. արդ պոռնկեցաւ Եփրեմ, եւ պղծեցաւ Իսրայէլ.

11 եւ Յուդա սկիզբն արար կթոց՝՝, ի դարձուցանել ինձ զգերութիւն ժողովրդեան իմոյ։

Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն, 2018

Bible Society of Armenia, 2018

Bible Society of Armenia
Lean sinn:



Sanasan