ՄԱՐԳԱՐԷՈՒԹԻՒՆ ՈՎՍԵԱՅ 2 - Գրաբար Աստվածաշունչ (1895)1 Ասացէք ցեղբայր ձեր Ժողովուրդ իմ, եւ ցքոյրն ձեր՝ Ողորմեալ. 2 Դատեցարուք ընդ մօր ձերում, դատեցարուք, զի այն ոչ է իմ կին, եւ ես ոչ եմ այր նորա. եւ բարձից զպոռնկութիւն նորա յերեսաց իմոց, եւ զշնութիւն նորա՝՝ ի միջոյ ստեանց իւրոց։ 3 Զի արարից զնա մերկ, եւ կացուցից զնա ըստ աւուրց ծննդեան իւրոյ. եւ եդից զնա իբրեւ զանապատ, եւ կարգեցից զնա իբրեւ զերկիր անջուր, եւ սպանից զնա ի ծարաւոյ։ 4 Եւ որդւոց նորա ոչ ողորմեցայց, զի որդիք պոռնկութեան են։ 5 Զի պոռնկելով պոռնկեցաւ մայր նոցա, եւ յամօթ արար որ ծնաւն զնոսա. զի ասաց. Երթայց զհետ հոմանեաց իմոց, ոյք տայցեն ինձ զհաց իմ եւ զջուր եւ զհանդերձ եւ զկտաւ իմ եւ զգինի իմ եւ զձէթ իմ եւ զամենայն ինչ որ պիտոյ է ինձ՝՝։ 6 Վասն այնորիկ ես փակեցից զճանապարհս նորա պատնիշօք, եւ առականեցից զճանապարհս նորա, եւ՝՝ զշաւիղս իւր մի՛ գտցէ։ 7 Եւ ընթասցի զհետ հոմանեաց իւրոց, եւ մի՛ հասցէ նոցա. խնդրեսցէ զնոսա, եւ մի՛ գտցէ զնոսա. եւ ասասցէ. Երթայց եւ դարձայց առ այրն իմ առաջին, զի յայնժամ բարի էր ինձ քան արդ։ 8 Եւ նա ոչ գիտաց թէ ես ետու նմա զցորեանն եւ զգինին եւ զձէթն, եւ բազմացուցի նմա արծաթ. եւ նա արար արծաթեղէնս, եւ ոսկեղէնս յաճախեաց Բահաղու՝՝։ 9 Վասն այնորիկ դարձուցից եւ առից զցորեանն իմ ի ժամանակի իւրում, եւ զգինին իմ եւ զձէթն ի ժամանակի իւրեանց, եւ զերծից ի նմանէ զհանդերձ՝՝ իմ եւ զկտաւ իմ, զի մի՛ ծածկեսցէ զծանականս իւր։ 10 Եւ արդ յայտնեցից զպղծութիւն նորա առաջի հոմանեաց իւրոց. եւ ոչ ոք հանիցէ զնա ի ձեռաց իմոց։ 11 Եւ դարձուցից զամենայն բարեկենդանութիւնս նորա եւ զտօնս նորա եւ զամսագլուխս նորա եւ զշաբաթս նորա, եւ զամենայն վաճառս նորա։ 12 Եւ ապականեցից զայգիս նորա եւ զթզենիս նորա, զոր միանգամ ասաց թէ՝ Կապէնք իմ են այս զոր ետուն ինձ հոմանիքն իմ. եւ եդից զայն ի վկայութիւն. եւ կերիցեն զայն գազանք անապատի եւ թռչունք երկնից եւ սողունք երկրի՝՝։ 13 Եւ խնդրեցից ի նմանէ վրէժ զաւուրցն Բահաղիմայ յորս զոհէր նոցա. դնէր գինդս, եւ արկանէր զքառամանեակս իւր, եւ երթայր զհետ հոմանեաց իւրոց, եւ զիս մոռացեալ էր, ասէ Տէր։ 14 Վասն այնորիկ ահաւասիկ ես ստերիւրեցից զնա, եւ կարգեցից զնա իբրեւ զանապատ՝՝. եւ խօսեցայց ի սիրտ նորա։ 15 Եւ տաց նմա զստացուածս իւր անտի, եւ զծործորն Աքովրայ՝ բանալ զմիտս նորա. եւ խոնարհեսցի անդ՝՝ ըստ աւուրց տղայութեան իւրոյ, եւ ըստ աւուրց ելանելոյ նորա յերկրէն Եգիպտացւոց։ 16 Եւ եղիցի յաւուր յայնմիկ, ասէ Տէր, կոչեսցէ զիս Այր իմ, եւ ոչ կոչեսցէ զիս Բահաղիմ։ 17 Եւ բարձից զանուանս Բահաղիմայ ի բերանոյ նորա, եւ մի՛ եւս յիշեսցին անուանք նոցա։ 18 Եւ եդից նոցա ուխտ յաւուր յայնմիկ հանդերձ գազանօք անապատի եւ թռչնովք երկնից եւ սողնօք երկրի. եւ զաղեղն եւ զսուսեր եւ զճակատամարտ խորտակեցից յերկրէ, եւ բնակեցուցից զքեզ յուսով՝՝։ 19 Եւ խօսեցայց զքեզ ինձ յաւիտեան, եւ խօսեցայց զքեզ ինձ արդարութեամբ եւ իրաւամբք եւ ողորմութեամբ եւ գթութեամբք. 20 եւ խօսեցայց զքեզ ինձ հաւատովք, եւ ծանիցես զՏէր։ 21 Եւ եղիցի յաւուր յայնմիկ, ասէ Տէր, լուայց ես երկնից, եւ երկինք լուիցեն երկրի, 22 եւ երկիր լուիցէ՝՝ ցորենոյ եւ գինւոյ եւ ձիթոյ, եւ նոքա լուիցեն Յեզրայելի. 23 եւ սերմանեցից զնա ինձ ի վերայ երկրի. եւ ողորմեցայց չողորմելոյն, եւ ասացից ցոչ ժողովուրդ իմ. 24 Ժողովուրդ իմ ես դու։ Եւ նա ասասցէ. Տէր Աստուած իմ ես դու։ |