Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -

ՄԱՐԳԱՐԷՈՒԹԻՒՆ ՈՎՍԵԱՅ 14 - Գրաբար Աստվածաշունչ (1895)

1 Ապականեսցի Շամրին, զի ընդդէմ դարձաւ Աստուծոյ իւրոյ. ի սուր անկցին, եւ ստնդիացք նոցա զքարի հարցին, եւ յղիք նոցա պայթեսցեն։

2 Դարձ, Իսրայէլ, առ Տէր Աստուած քո, զի տկարացար յանօրէնութիւնս քո։

3 Առէք ընդ ձեզ բանս, եւ դարձարուք առ Տէր Աստուած ձեր՝՝, եւ ասացէք ցնա. Կարող ես թողուլ զմեղս մեր, զի մի՛ առնուցուք անիրաւութիւն, այլ ընդունիցիք զբարիս՝՝, եւ հատուսցուք զպտուղ շրթանց մերոց եւ վայելեսցեն ի բարութեան սիրտք ձեր՝՝։

4 Ասորեստանեայն ոչ փրկէ զմեզ, եւ յերիվարս ոչ հեծցուք. եւ մի՛ եւս ասասցուք Աստուած մեզ զձեռագործս մեր. զի որ ի քեզդ է՝ ողորմեսցի որբոց։

5 Բժշկեցից զբնակութիւնս նոցա, եւ սիրեցից զնոսա համօրէն՝՝. զի դարձաւ բարկութիւն իմ ի նոցանէ։

6 Եղէց իբրեւ զցօղ Իսրայելի, եւ ծաղկեսցէ իբրեւ զշուշան, եւ արձակեսցէ զարմատ իւր իբրեւ զԼիբանոս.

7 արձակեսցին ոստք նորա, եւ եղիցի իբրեւ զձիթենի պտղալից. եւ բուրեսցէ հոտ նորա իբրեւ զկնդրըկի։

8 Դարձցին եւ նստցին ընդ յարկաւ նորա, կեցցեն եւ հաստատեսցին ցորենով. եւ ծաղկեսցէ՝՝ իբրեւ զորթ. յիշատակ նորա իբրեւ զգինի Լիբանանու եղիցի։ Եփրեմայ՝

9 զի՞ եւս կայ նորա եւ կռոց, ես խոնարհեցուցի զնա, եւ ես զօրացուցից զնա. ես իբրեւ զայգի պտղախայծ՝՝, յինէն գտաւ պտուղ ի քեզ։

10 Ո՞վ է իմաստուն, եւ իմասցի զայս, հանճարեղ՝ եւ ծանիցէ զայս. զի ուղիղ են ճանապարհք Տեառն, եւ արդարք գնասցեն ընդ նոսա, եւ ամպարիշտք տկարասցին ի նոսա։

Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն, 2018

Bible Society of Armenia, 2018

Bible Society of Armenia
Lean sinn:



Sanasan