ՄԱՐԳԱՐԷՈՒԹԻՒՆ ՈՎՍԵԱՅ 13 - Գրաբար Աստվածաշունչ (1895)1 Ըստ բանիցն Եփրեմայ իրաւունս ա՛ռ նա Աստուծոյ Իսրայելի, եւ եդ զայն ի Բահաղու՝՝ եւ մեռաւ։ 2 Եւ արդ դարձեալ յաւելին ի մեղանչել, եւ արարին իւրեանց ձուլածոյս յարծաթոյ իւրեանց, ի նմանութիւն պատկերի կռոց, գործ ճարտարաց՝ նուիրել նոցա. եւ նոքա ասեն. Զոհեցէք մարդիկ, զի պակասեցին որթք՝՝։ 3 Վասն այնորիկ եղիցին իբրեւ զամպ առաւօտու, եւ իբրեւ զցօղ վաղորդայնոյ որ անցանէ, եւ իբրեւ զփոշի հոսեալ ի կալոյ, եւ իբրեւ զծուխ ի պատուհանից։ 4 Ես եմ Տէր Աստուած քո որ հաստատեցի զերկինս եւ հաստատեցի զերկիր, որոյ ձեռք հաստատեցին զամենայն զօրս երկնից, եւ ոչ ցուցի քեզ երթալ զհետ նոցա, եւ ես հանի զքեզ յերկրէն Եգիպտացւոց՝՝. եւ Աստուած բաց յինէն ոչ ծանիցես, եւ Փրկիչ՝ ոչ գոյ բաց յինէն։ 5 Ես հովուէի քեզ յանապատի, յանշէն երկրի՝՝։ 6 Ըստ արօտի նոցա յագեցան եւ զմայլեցան, եւ հպարտացան սրտիւք իւրեանց. վասն այնորիկ մոռացան զիս։ 7 Եւ ես եղէց նոցա իբրեւ զյովազ, եւ իբրեւ զինձ ի ճանապարհին Ասորեստանեայց։ 8 Պատահեցից նոցա իբրեւ արջ քաղցեալ, եւ պատառեցից զառագաստ սրտից նոցա, եւ կերիցեն զնոսա կորիւնք անտառի՝՝, եւ գազանք վայրի կեղեքեսցեն զնոսա։ 9 Յապականութեան քում, Իսրայէլ՝ ո՞վ իցէ որ օգնիցէ քեզ։՝՝ 10 Ո՞ւր է թագաւորն քո, նա փրկեսցէ զքեզ յամենայն քաղաքս քո, իրաւ արասցէ քեզ՝՝, զորմէ ասացերն թէ՝ Տուր ինձ թագաւոր եւ իշխան։ 11 Ետու քեզ թագաւոր բարկութեամբ իմով, եւ կարճեցի սրտմտութեամբ իմով։ 12 Ծրար անիրաւութեանց Եփրեմ, ծածկեալ կան մեղքն նորա։ 13 Երկունք իբրեւ ծննդականի հասցեն նմա. դա է որդին քո իմաստուն, վասն այնորիկ այժմիկ չկարասցէ հանդարտել ի՝՝ բեկման որդւոց։ 14 Ի ձեռաց դժոխոց ապրեցուցից զնոսա, եւ ի մահուանէ փրկեցից զնոսա. ո՞ւր է յաղթութիւն քո, մահ. ո՞ւր է խայթոցք քո, դժոխք, մխիթարութիւն ծածկեալ է յաչաց իմոց։ 15 Քանզի նա ի մէջ եղբարց զատուսցէ՝՝, ածցէ ի վերայ նորա Տէր հողմ խորշակի յանապատէ, եւ ցամաքեցուսցէ զերակս նորա, եւ աւերեսցէ զաղբեւրս նորա, սա ցամաքեցուսցէ զերկիր նորա եւ զամենայն անօթս նորա ցանկալիս՝՝։ |