Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -

ՄԱՐԳԱՐԷՈՒԹԻՒՆ ՈՎՍԵԱՅ 11 - Գրաբար Աստվածաշունչ (1895)

1 Քանզի տղայ էր Իսրայէլ, եւ ես սիրեցի զնա, եւ յԵգիպտոսէ կոչեցի զորդի իմ։

2 Որպէս կոչեցի զնոսա՝ նոյնպէս մերժեցան յերեսաց իմոց՝՝. նոքա Բահաղիմայ զոհէին եւ դրօշելոց խունկս արկանէին։

3 Եւ ես խափանեցի զԵփրեմ՝՝, եւ ընկալայ զնա ի վերայ բազկաց իմոց. եւ ոչ գիտացին թէ բժշկեմ զնոսա։

4 Յապականութենէ մարդկան ձգեցի զնոսա, կապանօք սիրոյ իմոյ. եւ եղէ նոցա որպէս որ ածիցէ ոք ապտակ ի ծնօտս նորա. հայեցայց ի նա՝ եւ յաղթեցից նմա։

5 Բնակեաց Եփրեմ յԵգիպտոս՝՝, եւ Ասորեստանեայն՝ թագաւոր նմա. զի ոչ կամեցան դառնալ։

6 Եւ տկարացաւ սրով ի քաղաքս իւր, եւ դադարեաց ի ձեռս նորա, եւ կերիցեն ի խորհրդոց իւրեանց։

7 Եւ ժողովուրդ նորա կախեալ կայցէ զբնակութենէ նորա. եւ Աստուած ի վերայ պատուականաց նորա բարկասցի, եւ մի՛ բարձրացուսցէ զնոսա։

8 Զի՞նչ անցուցից ընդ քեզ, Եփրեմ. այլ պաշտպան լինիցիմ քեզ, Իսրայէլ. զի՞նչ անցուցից ընդ քեզ. եդից զքեզ իբրեւ զԱդամա եւ իբրեւ զՍեբոյիմ. դարձաւ սիրտ իմ ի նոյն. յուզեցան խնամք՝՝ իմ։

9 Ոչ արարից ըստ բարկութեան սրտմտութեան իմոյ, եւ ոչ թողից ջնջել զԵփրեմ. զի Աստուած եմ ես, եւ ոչ մարդ. ի միջի ձերում Սուրբ. եւ ոչ մտից ի քաղաքդ.

10 այլ զկնի Տեառն գնացից. իբրեւ առեւծ մռնչեսցէ, զի ինքն մռնչեսցէ, եւ յիմարեցուսցէ զորդիս ջուրց։

11 Թռիցեն եկեսցեն՝՝ իբրեւ զհաւ յԵգիպտոսէ, եւ իբրեւ զաղաւնիս յերկրէն Ասորեստանեայց. եւ պատսպարեցուցից զնոսա ի տունս իւրեանց, ասէ Տէր։

12 Պաշարեաց զիս ստութեամբ Եփրեմ, եւ ամպարշտութեամբ տունն Իսրայելի եւ Յուդայ, արդ ծանեաւ զնոսա Աստուած, եւ ժողովուրդ սուրբ կոչեսցի Աստուծոյ՝՝։

Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն, 2018

Bible Society of Armenia, 2018

Bible Society of Armenia
Lean sinn:



Sanasan