Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -

ՄԱՐԳԱՐԷՈՒԹԻՒՆ ՈՎՍԵԱՅ 1 - Գրաբար Աստվածաշունչ (1895)

1 Բան Տեառն որ եղեւ առ Ովսէէ որդի Երեայ. յաւուրս Ոզիայ եւ Յովաթամու եւ Աքազու եւ Եզեկեայ՝ թագաւորաց Յուդայ, եւ յաւուրս Յերոբովամայ որդւոյ Յովասայ թագաւորին Իսրայելի։

2 Սկիզբն բանից Տեառն առ Ովսէէ։ Եւ ասէ Տէր ցՈվսէէ. Գնա առ դու քեզ կին պոռնկութեան, եւ որդիս պոռնկութեան. զի պոռնկելով պոռնկեսցի երկիր ի Տեառնէ։

3 Եւ չոգաւ առ զԳոմեր՝ դուստր Դաբեղայիմայ. եւ յղացաւ եւ ծնաւ նմա որդի։

4 Եւ ասէ ցնա Տէր. Կոչեա զանուն նորա Յեզրայէլ. քանզի սակաւիկ մեւս եւս խնդրեցից զարիւնն Յեզրայելի ի տանէն Յէուայ, եւ դադարեցուցից զթագաւորութիւն տանն Իսրայելի։

5 Եւ եղիցի յաւուր յայնմիկ խորտակեցից զաղեղն Իսրայելի ի ծործորն Յեզրայելի։

6 Յղացաւ միւսանգամ եւ ծնաւ դուստր. եւ ասէ ցնա. Կոչեա զանուն նորա Չողորմեալ. զի ոչ եւս յաւելից ողորմել տանն Իսրայելի, այլ ընդդէմ կացից նոցա հակառակութեամբ։

7 Բայց որդւոցն՝՝ Յուդայ ողորմեցայց, եւ փրկեցից զնոսա Տերամբ Աստուծով իւրեանց. եւ ոչ փրկեցից զնոսա աղեղամբ եւ ոչ սրով եւ ոչ պատերազմաւ, ոչ կառօք՝՝ եւ ոչ երիվարօք եւ ոչ հեծելօք։

8 Եւ մեկնեաց ի ստենէ զՉողորմեալն. դարձեալ յղացաւ եւ ծնաւ որդի։

9 Եւ ասէ. Կոչեա զանուն նորա Ոչ ժողովուրդ իմ. զի դուք չէք ժողովուրդ իմ, եւ ես ոչ ինչ եմ ձեր։

10 Եւ էր՝՝ թիւ որդւոցն Իսրայելի իբրեւ զաւազ ծովու անչափ եւ անթիւ. եւ եղիցի ի տեղւոջ յորում ասացաւ Ոչ ժողովուրդ իմ դուք, անդ կոչեսցին նոքա Որդիք Աստուծոյ կենդանւոյ։

11 Եւ ժողովեսցին որդիքն Յուդայ եւ որդիքն Իսրայելի ի միասին, եւ դիցեն իւրեանց իշխանութիւն մի. եւ ելցեն յերկրէ անտի, զի մեծ է օրն Յեզրայելի։

Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն, 2018

Bible Society of Armenia, 2018

Bible Society of Armenia
Lean sinn:



Sanasan