Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -

ԱՌ ԵԲՐԱՅԵՑԻՍ ԹՈՒՂԹ 8 - Գրաբար Աստվածաշունչ (1895)

1 Եւ բանից գլուխ խօսիցս՝ այնպիսի ունիմք քահանայապետ, որ նստաւ ընդ աջմէ Մեծութեան աթոռոյն յերկինս,

2 սրբութեանցն պաշտօնեայ, եւ խորանին ճշմարտութեան զոր Տէրն կանգնեաց եւ ոչ մարդ։

3 Զի ամենայն քահանայապետ վասն մատուցանելոյ զզոհս եւ զպատարագս կայ. ուստի հարկ է եւ նմա ունել ինչ զոր մատուցանիցէ։

4 Զի եթէ էր յերկրի, թերեւս չէր իսկ քահանայ. զի գոյին որ՝՝ մատուցանէին ըստ օրինացն պատարագ.

5 որք առակաւ եւ օրինակաւ պաշտէին երկնաւորացն, որպէս եւ հրամայեցաւ Մովսիսի, յորժամ գործելոց էր զվրան ժամուն. Տեսջիր, ասէ, արասցես զամենայն ըստ օրինակին որ ցուցաւ քեզ ի լերինն։

6 Բայց արդ առատագոյն եւս պաշտաման եհաս Յիսուս, որչափ լաւագոյն եւս ուխտի է միջնորդ՝ որ յառաւել աւետիսն օրինադրեցաւ։

7 Զի եթէ առաջինն անարատ էր, ապա երկրորդին տեղի ոչ խնդրէր։

8 Նա աւանիկ բամբասէ զնոսա. եւ ասէ. Ահաւասիկ աւուրք եկեսցեն, ասէ Տէր, եւ կատարեցից ի վերայ տանն Իսրայելի եւ ի վերայ տանն Յուդայ ուխտ նոր.

9 ոչ ըստ ուխտին զոր եդի ընդ հարս նոցա յաւուրն յորում առի ի ձեռն հանել զնոսա յերկրէն Եգիպտացւոց. եւ զի նոքա ոչ կացին յուխտին իմում, եւ ես անփոյթ արարի զնոցանէ, ասէ Տէր ամենակալ։

10 Այլ այս է ուխտն զոր եդից տանն Իսրայելի յետ աւուրցն այնոցիկ, ասէ Տէր, տաց զօրէնս իմ ի միտս նոցա, եւ ի սիրտս նոցա գրեցից զնոսա, եւ եղէց նոցա Աստուած, եւ նոքա եղիցին ինձ ի ժողովուրդ։

11 Եւ ոչ եւս ուսուցանիցեն իւրաքանչիւր զքաղաքակից իւր եւ իւրաքանչիւր զեղբայր իւր, եւ ասիցեն թէ՝ Ծանիր զՏէր. զի ամենեքին ծանիցեն զիս ի փոքրկանց մինչեւ ցմեծամեծս նոցա.

12 զի քաւիչ եղէց անիրաւութեանց նոցա, եւ զմեղս նոցա եւ զանօրէնութիւնս այլ ոչ եւս յիշեցից։

13 Արդ ասելովն նոր՝ հնացոյց զառաջինն. եւ որ հնանայն եւ ծերանայ՝ մերձ է յապականութիւն։ ՎՋ

Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն, 2018

Bible Society of Armenia, 2018

Bible Society of Armenia
Lean sinn:



Sanasan