Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -

ԱՌ ԵԲՐԱՅԵՑԻՍ ԹՈՒՂԹ 5 - Գրաբար Աստվածաշունչ (1895)

1 Զի ամենայն քահանայապետ ի մարդկանէ առեալ՝ վասն մարդկան կայ յաստուածակոյս կողմն անդր, զի մատուսցէ պատարագս եւ զոհս վասն մեղաց.

2 չափով չարչարակից կարող է լինել տգիտաց եւ մոլորելոց, քանզի եւ ինքն իսկ տկարութեամբ զգածեալ է.

3 վասն այնորիկ հարկ է որպէս վասն ժողովրդեանն, նոյնպէս եւ ընդ անձին մատուցանել պատարագս վասն մեղաց։

4 Եւ ոչ եթէ անձամբ ոք առնու պատիւ, այլ կոչեցեալն յԱստուծոյ, որպէս եւ Ահարոն։

5 Նոյնպէս եւ Քրիստոս ոչ եթէ անձին ինչ շուք եդ լինել քահանայապետ, այլ որ խօսեցաւն առ նա թէ. Որդի իմ ես դու, ես այսօր ծնայ զքեզ։

6 Որպէս եւ ի միւսումն ասէ. Դու ես քահանայ յաւիտեան ըստ կարգին Մելքիսեդեկի։

7 Որ յաւուրս մարմնոյ իւրոյ աղօթս եւ պաղատանս առ այն որ կարողն էր ապրեցուցանել զնա ի մահուանէ՝ ուժգին գոչմամբ եւ արտասուօք մատուցանէր, եւ լսելի լինէր առ լաւութեանն։

8 Թէպէտ եւ Որդի է, ուսաւ ի չարչարանաց անտի զհնազանդութիւն.

9 եւ իբրեւ կատարեցաւ, եղեւ ամենայն հնազանդելոց իւրոց պատճառք փրկութեանն յաւիտենից.

10 եւ անուանեցաւ յԱստուծոյ քահանայապետ յաւիտենից ըստ կարգին Մելքիսեդեկի։


ԶԴ.

11 Վասն որոյ բազումք են մեզ բանք, եւ դժուարապատում ի մեկնել, քանզի խօթամիտք եղերուք լսելեօք.

12 փոխանակ զի պարտ էր ձեզ լինել վարդապետս վասն ժամանակին, դարձեալ պիտոյ է ձեզ ուսանել թէ զինչ են նշանագիրք սկզբան բանիցն Աստուծոյ. եւ եղերուք կարօտք կաթին, եւ ոչ հաստատուն կերակրոյ։

13 Զի ամենայն որ կաթնկեր է՝ տգէտ է բանին արդարութեան, քանզի տղայ է։

14 Այլ կատարելոցն է հաստատուն կերակուր, որոց վասն ի չափսն հասանելոյ՝՝ ճաշակելիքն կիրթ են ընտրութեան բարւոյ եւ չարի։

Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն, 2018

Bible Society of Armenia, 2018

Bible Society of Armenia
Lean sinn:



Sanasan