Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -

ԱՌ ԵԲՐԱՅԵՑԻՍ ԹՈՒՂԹ 1 - Գրաբար Աստվածաշունչ (1895)


ԵԿ.

1 Բազում մասամբք եւ բազում օրինակօք կանխաւ խօսեցաւ Աստուած ընդ հարսն մեր մարգարէիւք.

2 ի վախճան աւուրցս այսոցիկ խօսեցաւ ընդ մեզ Որդւովն զոր եդ ժառանգ ամենայնի, որով եւ զյաւիտեանսն արար.

3 որ է լոյս փառաց եւ նկարագիր էութեան նորա, որ կրէ զամենայն բանիւ զօրութեան իւրոյ, սրբութիւն մեղաց մերոց արարեալ՝ նստաւ ընդ աջմէ Մեծութեանն ի բարձունս։

4 Այնչափ առաւել եղեալ քան զհրեշտակս, որչափ լաւ եւս քան զնոսա անուն ժառանգեաց։

5 Քանզի ցո՞ երբեք ասաց ի հրեշտակաց. Որդի իմ ես դու, ես այսօր ծնայ զքեզ։ Եւ դարձեալ թէ. Ես եղէց նմա ի Հայր, եւ նա եղիցի ինձ յՈրդի։

6 Այլ յորժամ միւսանգամ մուծցէ զանդրանիկն յաշխարհ, ասէ. Երկիր պագցեն նմա ամենայն հրեշտակք Աստուծոյ։

7 Այլ առ հրեշտակսն՝՝ ասէ. Ո արար զհրեշտակս իւր հոգիս, եւ զպաշտօնեայս իւր՝ բոց հրոյ։

8 Իսկ ցՈրդին ասէ. Աթոռ քո, Աստուած, յաւիտեանս յաւիտենից. գաւազան ուղղութեան՝ գաւազան արքայութեան քո։

9 Սիրեցեր զարդարութիւն եւ ատեցեր զանօրէնութիւն. վասն այսորիկ օծ զքեզ, Աստուած, Աստուած քո իւղով ուրախութեան առաւել քան զընկերս քո։

10 Եւ, Դու, Տէր, ի սկզբանէ զերկիր հաստատեցեր, եւ գործք ձեռաց քոց երկինք են։

11 Նոքա կորնչին, եւ դու կաս եւ մնաս. ամենեքեան իբրեւ զձորձս մաշեսցին,

12 եւ իբրեւ զվերարկու գալարեսցես զնոսա՝ իբրեւ զհանդերձ՝՝, եւ գալարեսցին. բայց դու նոյն իսկ ես, եւ ամք քո ոչ պակասեսցեն։

13 Ցո՞ երբեք ասաց ի հրեշտակաց. Նիստ ընդ աջմէ իմմէ, մինչեւ եդից զթշնամիս քո պատուանդան ոտից քոց։

14 Ո՞չ ապաքէն ամենեքեան հոգիք են հարկաւորք որ առաքին ի սպասաւորութիւն վասն այնոցիկ որ ժառանգելոցն են զփրկութիւն։

Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն, 2018

Bible Society of Armenia, 2018

Bible Society of Armenia
Lean sinn:



Sanasan