Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -

ՄԱՐԳԱՐԷՈՒԹԻՒՆ ԱՄԲԱԿՈՒՄԱՅ 3 - Գրաբար Աստվածաշունչ (1895)

1 Աղօթք Ամբակումայ մարգարէի երգով։

2 Տէր, զլուր քո լուայ եւ երկեայ. Տէր, հայեցայ ի գործս քո եւ զարհուրեցայ. ի մէջ երկուց գազանաց ծանիցիս, ի մերձենալ ամացն յայտնեսցիս, ի հասանել ժամանակին երեւեսցիս. ի խռովել անձին իմոյ՝՝ ի բարկութեան զողորմութիւնս յիշեսցես։

3 Աստուած ի Թեմանայ եկեսցէ, եւ Սուրբն ի հովանաւոր եւ յանտառախիտ լեռնէ՝՝։ Հանգիստ։ Ծածկեցին զերկինս փառք նորա, օրհնութեամբ նորա լի եղեւ երկիր։

4 Ճառագայթք նորա իբրեւ զլոյս եղիցին, եւ եղջեւրք ի ձեռին նորա. եւ հաստատեաց զսէր սաստիկ զօրութեան իւրոյ։

5 Առաջի երեսաց նորա գնասցէ բան, եւ ելցէ ի դաշտս զկնի նորա։

6 Եկաց, եւ շարժեցաւ երկիր, հայեցաւ, եւ հալեցան ազգք. լերինք խորտակեցան բռնութեամբ, եւ բլուրք յաւիտենականք հալեցան. զգնացս նորա յաւիտենական փոխանակ աշխատութեանց տեսի։

7 Խորանք՝՝ Եթէովպացւոց, զարհուրեցան եւ խորանք երկրին Մադիամու։

8 Միթէ գետոց բարկասցի՞ Տէր, կամ սրտմտութիւն քո ի վերայ գետո՞ց, կամ ասպատակ քո ի վերայ ծովո՞ւ, զի ելցես յերիվարս քո, եւ հեծելութիւն քո փրկութիւն է։

9 Լարելով լարեսցես զաղեղն քո ի վերայ իշխանութեան, ասէ Տէր. գետոց պատառեցաւ երկիր։

10 Տեսցեն զքեզ ազգք, եւ երկնեսցեն. որ ցանես զջուրս գնացից՝՝. ետուն անդունդք զձայնս իւրեանց, զբարձրութիւն սաստկութեան իւրեանց։

11 Բարձաւ արեգակն, եւ լուսին եկաց ի կարգի իւրում. գնասցեն նետք քո ի լոյս՝՝, ի փայլիւն փայլատականց զինուց քոց։

12 Սպառնալեօք նուազեցուցեր զերկիր, եւ բարկութեամբ զիջուսցես՝՝ զազգս։

13 Ելեր ի փրկութիւն ժողովրդեան քո փրկել զօծեալս քո. արկեր զգլխով անօրինաց մահ. զարթուցեր զկապանս մինչեւ ցպարանոցս ի սպառ։ Հանգիստ։

14 Խորտակեցեր ապշութեամբ զգլուխս բռնաւորաց. սասանեսցին ի նմա, արձակեսցեն զերասանակս իւրեանց իբրեւ զտնանկ գաղտակեր։

15 Հաներ ի ծով զերիվարս քո, պղտորել զջուրս բազումս։

16 Զգուշացայ եւ զարհուրեցաւ սիրտ իմ ի ձայնէ աղօթից շրթանց իմոց. եմուտ դողումն յոսկերս իմ, եւ խռովեցաւ փոր իմ ի ներքուստ. հանգեայց յաւուր նեղութեան, ելանել ինձ ի ժողովուրդ պանդխտութեան իմոյ։

17 Զի թզենի ոչ տացէ զպտուղ իւր, եւ մի՛՝՝ եղիցի ծնունդ որթոյ. ստեսցէ բեր ձիթենւոյ, եւ դաշտք մի՛ արասցեն զկերակուր, պակասեսցեն հօտք ի ճարակոյ, եւ ոչ իցեն եզինք ի մսուրս։

18 Այլ ես ի Տէր ցնծացայց, եւ ուրախ եղէց յԱստուած Փրկիչ իմ։

19 Տէր Աստուած զօրութիւն իմ, եւ կարգեսցէ զոտս իմ ի վախճան. եւ հանցէ զիս ի բարձունս յաղթել երգով նորա՝՝։

Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն, 2018

Bible Society of Armenia, 2018

Bible Society of Armenia
Lean sinn:



Sanasan