ԾՆՈՒՆԴՔ 6 - Գրաբար Աստվածաշունչ (1895)1 Եւ եղեւ իբրեւ սկսաւ մարդիկն բազմանալ ի վերայ երկրի, եւ դստերք ծնան նոցա։ 2 Տեսեալ որդւոցն Աստուծոյ զդստերս մարդկան զի գեղեցիկ էին, առին իւրեանց կանայս յամենեցունց զոր ընտրեցին։ 3 Եւ ասէ Տէր Աստուած. Մի՛ մնասցէ ոգի իմ ի մարդկանդ յայդմիկ յաւիտեան, վասն լինելոյ դոցա մարմին. եւ եղիցին աւուրք դոցա ամք հարեւր քսան։ 4 Եւ սկայք էին ի վերայ երկրի յաւուրսն յայնոսիկ. եւ յետ այնորիկ իբրեւ մտանէին որդիքն Աստուծոյ առ դստերսն մարդկան, եւ ծնան իւրեանց որդիս. նոքա էին սկայքն որ յաւիտենից արք անուանիք։ 5 Եւ իբրեւ ետես Տէր Աստուած եթէ բազմացան չարիք մարդկան ի վերայ երկրի. եւ ամենայն ոք խորհէր ի սրտի իւրում խնամով ի չարիս զամենայն աւուրս։ 6 Եւ ստրջացաւ Աստուած զի արար զմարդն ի վերայ երկրի, եւ մտախոհ եղեւ ի սրտի իւրում։ 7 Եւ ասէ Տէր Աստուած. Ջնջեցից զամենայն մարմին՝՝ զոր արարի յերեսաց երկրէ, ի մարդոյ մինչեւ յանասուն, եւ ի սողնոց մինչեւ ի թռչունս երկնից, զի բարկացայ զի արարի զնոսա։ 8 Բայց Նոյ եգիտ շնորհս առաջի Տեառն Աստուծոյ։ 9 Եւ այս են ծնունդք Նոյի. Նոյ այր արդար կատարեալ էր յազգի անդ իւրում. եւ հաճոյ եղեւ Նոյ՝՝ Աստուծոյ։ 10 Եւ ծնաւ Նոյ երիս որդիս, զՍէմ, զՔամ, զՅաբէթ։ 11 Եւ ապականեցաւ երկիր առաջի Աստուծոյ, եւ լցաւ երկիր անիրաւութեամբք։ 12 Եւ ետես Տէր Աստուած զերկիր, եւ էր ապականեալ. զի ապականեաց ամենայն մարմին զճանապարհ իւր ի վերայ երկրի։ 13 Եւ ասէ Տէր Աստուած ցՆոյ. Ժամանակ ամենայն մարդոյ՝՝ հասեալ է առաջի իմ, զի լցաւ երկիր անիրաւութեամբք ի նոցանէ. եւ ահա ես ապականեցից զնոսա եւ զերկիր։ 14 Արդ արա դու քեզ տապան ի չորեքկուսի փայտից, խորշս խորշս գործեսցես զտապանն, եւ նաւթիւ ծեփեսցես զնա ներքոյ եւ արտաքոյ։ 15 Եւ այսպէս արասցես զտապանն. յերեք հարեւր կանգնոյ զերկայնութիւն տապանին, եւ ի յիսուն կանգնոյ զլայնութիւնն, եւ յերեսուն կանգնոյ զբարձրութիւնն։ 16 Քաղելով գործեսցես զտապանն՝՝, եւ ի մի կանգուն կատարեսցես զնա ի վերուստ, եւ զդուրս տապանին ի կողմանէ արասցես. ներքնատունս եւ միջնատունս եւ վերնատունս գործեսցես ի նմա։ 17 Եւ ահա ես ածից ջրհեղեղ ջրոյ ի վերայ երկրի, ապականել զամենայն մարմին յորում է շունչ կենդանի ի ներքոյ երկնից. եւ ինչ որ իցէ ի վերայ երկրի՝ սատակեսցի։ 18 Եւ եդից զուխտ իմ ընդ քեզ. եւ մտցես ի տապանն դու եւ որդիք քո եւ կին քո եւ կանայք որդւոց քոց ընդ քեզ։ 19 Եւ յամենայն անասնոց եւ յամենայն գազանաց եւ յամենայն մարմնոյ՝ երկու երկու յամենայնէ մուտցես ի տապանն բուծանել ընդ քեզ. արու եւ էգ լինիցին։ 20 Յամենայն հաւուց թռչնոց ըստ ազգի, եւ յամենայն անասնոց ըստ ազգի, եւ յամենայն սողնոց երկրի ըստ ազգի իւրեանց. երկու երկու յամենայնէ մտանիցեն առ քեզ կերակրել ընդ քեզ արու եւ էգ՝՝։ 21 Եւ դու առնուցուս քեզ յամենայն կերակրոց զոր ուտիցէք՝՝, եւ ժողովեսցես դու առ քեզ. եւ եղիցի քեզ եւ նոցա կերակուր։ 22 Եւ արար Նոյ զամենայն զոր միանգամ պատուիրեաց նմա Տէր Աստուած, նոյնպէս եւ արար։ |