Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -

ԾՆՈՒՆԴՔ 5 - Գրաբար Աստվածաշունչ (1895)

1 Այս է գիր արարածոց մարդկան՝՝, յաւուր յորում արար Աստուած զԱդամ, ըստ պատկերի Աստուծոյ ստեղծ զնա։

2 Արու եւ էգ արար զնոսա, եւ օրհնեաց զնոսա, եւ անուանեաց զանուն նոցա ադամ, յաւուր յորում արար զնոսա։

3 Եկեաց Ադամ ամս երկերիւր եւ երեսուն, եւ ծնաւ ըստ կերպարանաց իւրոց եւ ըստ պատկերի իւրում, եւ անուանեաց զանուն նորա Սէթ։

4 Եւ եղեն աւուրք Ադամայ յետ ծնանելոյ նորա զՍէթ ամք եւթն հարեւր, եւ ծնաւ ուստերս եւ դստերս։

5 Եւ եղեն ամենայն աւուրք Ադամայ զորս եկեաց՝ ամք ինն հարեւր եւ երեսուն, եւ մեռաւ։

6 Եւ եկեաց Սէթ ամս երկերիւր եւ հինգ, եւ ծնաւ զԵնովս։

7 Եւ եկեաց Սէթ յետ ծնանելոյ նորա զԵնովս ամս եւթն հարեւր եւ եւթն, եւ ծնաւ ուստերս եւ դստերս։

8 Եւ եղեն ամենայն աւուրք Սեթայ, ամք ինն հարեւր եւ երկոտասան, եւ մեռաւ։

9 Եւ եկեաց Ենովս ամս հարեւր եւ՝՝ իննսուն, եւ ծնաւ զԿայնայն։

10 Եւ եկեաց Ենովս յետ ծնանելոյ նորա զԿայնան ամս եւթն հարեւր եւ հնգետասան, եւ ծնաւ ուստերս եւ դստերս։

11 Եւ եղեն ամենայն աւուրք Ենովսայ ամք ինն հարեւր եւ հինգ, եւ մեռաւ։

12 Եւ եկեաց Կայնան ամս հարեւր եւ՝՝ եւթանասուն, եւ ծնաւ զՄաղաղայէլ։

13 Եւ եկեաց Կայնան յետ ծնանելոյ նորա զՄաղաղայէլ ամս եւթն հարեւր եւ քառասուն, եւ ծնաւ ուստերս եւ դստերս։

14 Եւ եղեն ամենայն աւուրք Կայնանայ ամք ինն հարեւր եւ տասն, եւ մեռաւ։

15 Եւ եկեաց Մաղաղայէլ ամս հարեւր եւ՝՝ վաթսուն եւ հինգ, եւ ծնաւ զՅարէդ։

16 Եւ եկեաց Մաղաղայէլ յետ ծնանելոյ նորա զՅարէդ ամս եւթն հարեւր եւ երեսուն, եւ ծնաւ ուստերս եւ դստերս։

17 Եւ եղեն ամենայն աւուրք Մաղաղայելի ամք ութ հարեւր եւ իննսուն եւ հինգ, եւ մեռաւ։

18 Եւ եկեաց Յարէդ ամս հարեւր եւ վաթսուն եւ երկու, եւ ծնաւ զԵնովք։

19 Եւ եկեաց Յարէդ յետ ծնանելոյ նորա զԵնովք՝ ամս ութ հարեւր. եւ ծնաւ ուստերս եւ դստերս։

20 Եւ եղեն ամենայն աւուրք Յարեդի ամք ինն հարեւր վաթսուն եւ երկու, եւ մեռաւ։

21 Եւ եկեաց Ենովք ամս հարեւր վաթսուն եւ հինգ, եւ ծնաւ զՄաթուսաղա։

22 Եւ հաճոյ եղեւ Ենովք՝՝ Աստուծոյ յետ ծնանելոյ նորա զՄաթուսաղա՝ ամս երկերիւր. եւ ծնաւ ուստերս եւ դստերս։

23 Եւ եղեն ամենայն աւուրք Ենովքայ ամք երեք հարեւր եւ վաթսուն եւ հինգ։

24 Եւ հաճոյ եղեւ Ենովք՝՝ Աստուծոյ. եւ ոչ ուրեք գտանէր, զի փոխեաց զնա Աստուած։

25 Եւ եկեաց Մաթուսաղա ամս հարեւր ութսուն եւ եւթն, եւ ծնաւ զՂամէք։

26 Եւ եկեաց Մաթուսաղա յետ ծնանելոյ նորա զՂամէք ամս եւթն հարեւր ութսուն եւ երկու, եւ ծնաւ ուստերս եւ դստերս։

27 Եւ եղեն ամենայն աւուրք Մաթուսաղայի զորս եկեաց՝ ամք ինն հարեւր վաթսուն եւ ինն, եւ մեռաւ։

28 Եւ եկեաց Ղամէք ամս հարեւր ութսուն եւ ութ, եւ ծնաւ որդի։

29 Եւ անուանեաց զանուն նորա Նոյ. ասէ. Սա հանգուսցէ զմեզ ի գործոց մերոց եւ ի տրտմութեանց ձեռաց մերոց, եւ յերկրէ զոր անէծ Տէր Աստուած։

30 Եւ եկեաց Ղամէք յետ ծնանելոյ նորա զՆոյ՝ ամս հինգ հարեւր եւ վաթսուն եւ հինգ, եւ ծնաւ ուստերս եւ դստերս։

31 Եւ եղեն ամենայն աւուրք Ղամեքայ ամք եւթն հարեւր յիսուն եւ երեք՝՝, եւ մեռաւ։

32 Եւ էր Նոյ ամաց հինգ հարիւրից, եւ ծնաւ Նոյ երիս որդիս,՝՝ զՍէմ, զՔամ, եւ զՅաբէթ։

Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն, 2018

Bible Society of Armenia, 2018

Bible Society of Armenia
Lean sinn:



Sanasan