Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -

ԾՆՈՒՆԴՔ 44 - Գրաբար Աստվածաշունչ (1895)

1 Եւ հրաման ետ Յովսէփ հազարապետին իւրում եւ ասէ. Լցէք զամանս արանցն կերակրով որչափ եւ կարիցեն բառնալ, եւ դիք զարծաթն իւրաքանչիւր ի բերան ամանոյ իւրոյ։

2 Եւ զսկիհն իմ արծաթի դիջիք յամանի կրտսերոյն, եւ զգինս ցորենոյ նորա։ Եւ եղեւ ըստ բանին Յովսեփայ որպէս եւ ասաց։

3 Եւ իբրեւ առաւօտ եղեւ, արձակեցան արքն, ինքեանք եւ էշք իւրեանց։

4 Եւ իբրեւ ելին ըստ քաղաքն, եւ չէին մեկնեալ ի բաց, ասէ Յովսէփ ցհազարապետն իւր. Արի՛, պնդեաց զհետ արանցն, եւ հասցես նոցա, եւ ասասցես ցնոսա. Զի՞ է զի հատուցէք չար փոխանակ բարեաց։

5 Ընդէ՞ր գողացայք զսկիհն արծաթի։՝՝ Ո՞չ այն էր որով ըմպէր տէրն իմ, եւ նովաւ ինքն հմայելով հմայէր. եւ արդ չար գործեցէք զոր արարէքդ։

6 Եւ իբրեւ եգիտ զնոսա, ասէ ըստ բանիցս այսոցիկ։

7 Եւ նոքա ասեն ցնա. Ընդէ՞ր խօսիցի տէր այդպիսի բանս. քաւ լիցի ծառայից քոց առնել ըստ բանիդ այդմիկ։

8 Զի եթէ զարծաթն զոր գտաք յամանս մեր՝ դարձուցաք առ ձեզ յերկրէն Քանանացւոց, զիա՞րդ գողանայաք ի տանէ տեառն քո արծաթ կամ ոսկի։

9 Եւ արդ առ որում գտցի ի ծառայից քոց սկիհն՝ մեռցի, եւ մեք եղիցուք տեառն մերում ծառայք։

10 Եւ նա ասէ. Այդպէս եղիցի որպէս ասացէքդ. առ որում գտցի սկիհն՝ եղիցի իմ ծառայ, եւ դուք անպարտք լինիցիք։

11 Եւ փութացան իջուցին զբեռն իւրաքանչիւր ի գետին, եւ բացին իւրաքանչիւր զաման իւր։

12 Եւ յուզեաց՝ սկսեալ յերիցուէն մինչեւ եկն կատարեաց ի կրտսերն, եւ եգիտ զսկիհն յամանի Բենիամինի։

13 Եւ պատառեցին զհանդերձս իւրեանց, եւ եդին իւրաքանչիւր զբեռն իւր ի վերայ իշոյ իւրոյ, եւ դարձան ի քաղաքն։

14 Եւ եմուտ Յուդա եւ եղբարք իւր առ Յովսէփ, մինչդեռ անդէն էր, եւ անկաւ առաջի նորա ի վերայ երկրի։

15 Ասէ ցնոսա Յովսէփ. Զի՞նչ են իրքդ զոր արարէք. ո՞չ գիտէք թէ հմայելով հմայէ այր որ իբրեւ զիս է։

16 Ասէ Յուդա. Զի՜նչ տացուք պատասխանի տեառն, կամ զի՜նչ խօսիցիմք, կամ զո՜ր իրաւունս ցուցանիցեմք. եգիտ Աստուած զյանցանս ծառայից քոց. արդ աւասիկ կամք ծառայք տեառն մերոյ, ե՛ւ մեք ե՛ւ առ որում եւ սկիհն գտաւ։

17 Եւ նա ասէ. Քա՛ւ լիցի ինձ առնել զբանդ զայդ. այրն առ որում սկիհն գտաւ՝ նա եղիցի իմ ծառայ, եւ դուք ելէք ողջութեամբ առ հայրն ձեր։

18 Մատուցեալ առ նա Յուդա եւ ասէ. Աղաչեմ, տէր, խօսեսցի ծառայ քո բան մի առաջի քո. մի՛ բարկասցիս ծառայի քում, զի դու ես յետ փարաւոնի։

19 Տէր, դու հարցեր ցծառայս քո եւ ասացեր, եթէ Կայցէ՞ ձեր հայր կամ եղբայր։

20 Եւ մեք ասեմք տեառն. Կայ մեր հայր ծերացեալ, եւ մանուկ մի կրտսեր, որդի ծերութեան նորա, եւ եղբայր նորա մեռաւ, եւ նա միայն մնաց մօր իւրոյ, եւ հայրն սիրէ զնա։

21 Եւ ասացեր ցծառայս քո. Իջուցէք զնա առ իս եւ խնամարկեցից նմա՝՝։

22 Եւ ասացաք ցտէր. Ոչ կարէ մանուկն թողուլ զհայր իւր. ապա թէ թողուցու զհայրն իւր՝ մեռանի։

23 Եւ դու ասացեր ցծառայս քո. Եթէ ոչ իջանիցէ եղբայրն ձեր կրտսեր ընդ ձեզ, մի՛ յաւելուցուք տեսանել զերեսս իմ։

24 Եւ եղեւ իբրեւ ելաք մեք առ ծառայ քո հայր մեր, պատմեցաք նմա զբանս տեառն մերոյ։

25 Եւ ասէ հայրն մեր. Երթայք դարձեալ գնեցէք մեզ սակաւ մի կերակուր։

26 Եւ մեք ասացաք թէ Ոչ կարեմք իջանել անդր, եթէ ոչ եղբայրդ մեր կրտսեր իջանիցէ ընդ մեզ, եւ ապա իջանիցեմք. զի ոչ կարեմք տեսանել զերեսս առնն, եթէ եղբայրդ մեր կրտսեր ընդ մեզ ոչ իցէ։

27 Եւ ասէ ցմեզ ծառայ քո հայր մեր. Դուք իսկ գիտէք զի երկուս ծնաւ ինձ կին իմ։

28 Մին ել յինէն եւ ասացէք թէ գազանակուր եղեւ, եւ ոչ եւս տեսանեմ զնա մինչեւ ցայժմ։

29 Արդ եթէ զսա եւս առնուցուք յերեսաց իմոց, եւ պատահիցէ սմա հիւանդութիւն ի ճանապարհի՝՝, իջուցանէք զծերութիւնս իմ տրտմութեամբ հանդերձ ի դժոխս։

30 Եւ արդ եթէ երթայցեմք առ ծառայ քո հայր մեր, եւ պատանեակս չիցէ ընդ մեզ, եւ նորա ոգին կախեալ կայ զդորա ոգւոյդ։

31 Եւ լինիցի իբրեւ ոչ տեսանիցէ ընդ մեզ զմանուկդ, վախճանիցի. եւ իջուցանիցեն ծառայք քո զծերութիւն ծառայի քո հօր մերոյ չարչարանօք հանդերձ ի դժոխս։

32 Զի ծառայի քո առեալ է յերաշխի զմանուկդ ի հօրէ իւրմէ. ասեմ. Եթէ ոչ ածից զդա առ քեզ եւ կացուցից առաջի քո՝՝, յանցաւոր եղէց առ հայր իմ զամենայն աւուրս։

33 Եւ արդ կացից ես ծառայ քո փոխանակ մանկանդ ստրուկ տեառն իմոյ, եւ պատանեակդ ելցէ ընդ եղբարս իւր.

34 քանզի զիա՞րդ ելանիցեմ առ հայրն իմ, եթէ պատանեակդ չիցէ ընդ մեզ. զի մի՛ տեսից զչարիսն որ գտանիցեն զհայրն իմ։

Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն, 2018

Bible Society of Armenia, 2018

Bible Society of Armenia
Lean sinn:



Sanasan