Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -

ԾՆՈՒՆԴՔ 36 - Գրաբար Աստվածաշունչ (1895)

1 Եւ այս են ծնունդք Եսաւայ, նա է Եդովմ։

2 Եւ առ իւր Եսաւ կանայս ի դստերաց Քանանացւոց, զԱդդա զդուստր Ելոնայ Քետացւոյ, եւ զՈղիբամա դուստր Անայի՝ որդւոյ Սեբեգովնի Խեւացւոյ։

3 Եւ զԲասեմաթ զդուստր Իսմայելի՝ զքոյր Նաբէութայ։

4 Եւ ծնաւ Ադդա Եսաւայ զԵղիփազ, եւ Բասեմաթ ծնաւ զՌագուէլ։

5 Եւ Ողիբամա ծնաւ զՅէուս եւ զԵգղոմ եւ զԿորխ. սոքա են որդիք Եսաւայ, որ եղեն նմա յերկրին Քանանացւոց։

6 Եւ առ Եսաւ զկանայս իւր եւ զուստերս եւ զդստերս իւր եւ զամենայն մարդիկ տան իւրոյ, եւ զամենայն ինչս եւ զանասուն, եւ զամենայն ինչ զոր ստացաւ եւ զոր արար՝՝ յերկրին Քանանացւոց, եւ գնաց յերկրէն Քանանացւոց յերեսաց Յակոբայ եղբօր իւրոյ։

7 Զի էին բազում ինչք նոցա ի միասին բնակելոյ. եւ ոչ կարէր երկիրն պանդխտութեան հանդարտել նոցա ի բազմութենէ ընչից իւրեանց։

8 Եւ բնակեցաւ Եսաւ ի լերինն Սէիր. Եսաւ՝ որ նա ինքն է Եդովմ։

9 Եւ այս են ծնունդք Եսաւայ՝ հօրն Եդովմայեցւոց, ի լերինն Սէիր։

10 Եւ այս են անուանք որդւոցն Եսաւայ. Եղիփազ որդի Ադդայի կնոջ Եսաւայ, եւ Ռագուէլ որդի Բասեմաթայ կնոջ Եսաւայ։

11 Եւ եղեն որդիք Եղիփազայ՝ Թեման, Ովմար, Սովբար, Գոթոմ եւ Կենէզ։

12 Եւ Թամնա էր հարճ Եղիփազու որդւոյ Եսաւայ, եւ ծնաւ Եղիփազու զԱմաղէկ. սոքա են որդիք Ադդայի կնոջ Եսաւայ։

13 Եւ այս են որդիք Ռագուելի՝ Նաքովթ, Զարեհ, Սամմա եւ Մեզա. սոքա են որդիք Բասեմաթայ կնոջ Եսաւայ։

14 Եւ այս են որդիք Ողիբամայ դստեր Անայի որդւոյ Սեբեգովնի կնոջ Եսաւայ, եւ ծնաւ Եսաւայ զՅէուս եւ զԵգղոմ եւ զԿորխ։

15 Սոքա են իշխանք՝ որդիք Եսաւայ. որդիք Եղիփազու անդրանկանն Եսաւայ, իշխան Թեման, իշխան Ովմար, իշխան Սովփար, իշխան Կենէզ,

16 իշխան Կորխ, իշխան Գոթոմ, իշխան Ամաղէկ. սոքա են իշխանք Եղիփազու յերկրին Եդովմայեցւոց. սոքա են որդիք Ադդայի։

17 Եւ այս են որդիք Ռագուելի որդւոյ Եսաւայ. իշխան Նաքովթ, իշխան Զարեհ, իշխան Սամմա, իշխան Մոզէ. այս են իշխանք Ռագուելի յերկրին Եդովմայ. սոքա են որդիք Բասեմաթայ կնոջ Եսաւայ։

18 Եւ այս են որդիք Ողիբամայ կնոջ Եսաւայ. իշխան Յէուս, իշխան Յեգղոմ, իշխան Կորխ. այս են իշխանք Ողիբամայ դստեր Անայի կնոջ Եսաւայ։

19 Այս են որդիք Եսաւայ, եւ այս են իշխանք նոցա, եւ այս են որդիք՝՝ Եդովմայ։

20 Եւ այս են որդիք Սէիրայ Քոռացւոյ որ բնակեալ էր յերկրին. Ղովտան, Սեբաղ, Սեբեգովն, Անա,

21 Դեսոն եւ Ասեր եւ Ռիսոն. սոքա են իշխանք Քոռեցւոյն, որդւոյ Սէիրայ յերկրին Եդովմայ։

22 Եւ եղեն որդիք Ղովտանայ՝ Քոռի եւ Եմման, եւ քոյր Ղովտանայ՝ Թամնա։

23 Եւ սոքա են որդիք Սոբաղայ. Գաղոմ եւ Մանաքաթ եւ Գեբաղ եւ Սովփար եւ Ովնան։

24 Եւ այս են որդիք Սեբեգովնի. Այիէ եւ Ովնան. այս Ովնան է որ եգիտ զաղբեւրն յանապատի՝ մինչ արածէր զէշսն Սեբեգովնի հօր իւրոյ։

25 Եւ այս են որդիք Անայի. Դեսոն եւ Ողիբամա դուստր Անայի։

26 Եւ այս են որդիք Դեսոնայ. Ամադան եւ Եսբան եւ Յեթրան եւ Քառան։

27 Եւ այս են որդիք Ասերայ. Բալլան եւ Զուկան եւ Ոսնիկան եւ՝՝ Ուկամ։

28 Եւ այս են որդիք Ռիսոնի. Ովս եւ Առան։

29 Եւ այս են իշխանք Քոռեայ. իշխան Ղովտան, իշխան Սովբաղ, իշխան Սեբեգոն, իշխան Անա,

30 իշխան Դեսոն, իշխան Ասեր, իշխան Ռիսոն. այս են իշխանք Քոռեայ ի պետութիւնս իւրեանց յերկրին Եդովմայ։

31 Եւ այս թագաւորք են որ թագաւորեցին յերկրին Եդովմայեցւոց, մինչչեւ թագաւորեալ էր թագաւոր յԻսրայելի։

32 Եւ թագաւորեաց յԵդովմ Բաղա որդի Սեպփովրայ. եւ անուն քաղաքին նորա Դեննաբա։

33 Եւ մեռաւ Բաղա, եւ թագաւորեաց ընդ նորա Յովբաբ որդի Զարեհի ի Բոսորայ։

34 Եւ մեռաւ Յովբաբ, եւ թագաւորեաց ընդ նորա Ասոմ յերկրէ Թեմանացւոց։

35 Եւ մեռաւ Ասոմ, եւ թագաւորեաց ընդ նորա Ադադ որդի Բադադայ, որ կոտորեաց զՄադիամ ի դաշտին Մովաբացւոց. եւ անուն քաղաքի նորա Գեթէմ։

36 Եւ մեռաւ Ադադ, եւ թագաւորեաց ընդ նորա Սամաղա ի Մասեկկայ։

37 Եւ մեռաւ Սամաղա, եւ թագաւորեաց ընդ նորա Սաւուղ յՌոբոթայ՝ որ առ Գետեզերն։

38 Եւ մեռաւ Սաւուղ, եւ թագաւորեաց ընդ նորա Բալլայենոն որդի Ոքոբորայ։

39 Եւ մեռաւ Բալլայենոն որդի Ոքոբորայ, եւ թագաւորեաց ընդ նորա Ադադ որդի Բարադայ՝՝. եւ անուն քաղաքի նորա Փոգով. եւ անուն կնոջ նորա Մետաբէէլ դուստր Մատրեթայ, որդւոյ Մազովբայ։

40 Այս են անուանք որդւոցն Եսաւայ եւ՝՝ իշխանացն Եսաւայ յազգս իւրեանց, ըստ տեղիս իւրեանց՝ յաշխարհս իւրեանց, եւ ի տոհմս իւրեանց՝՝ ըստ անուանց նոցա. իշխան Թամանա, իշխան Ղովտան, իշխան Յեթաթ,

41 իշխան Ողիբամասա, իշխան Հելայ, իշխան Փենովն,

42 իշխան Կենէզ, իշխան Թեման, իշխան Մազար,

43 իշխան Մագէդիէլ, իշխան Զաբոյին։ Սոքա են իշխանք Եդովմայեցւոց ըստ բնակութեան յերկրի ստացուածոց իւրեանց. եւ այս է Եսաւ հայր Եդովմայ։

Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն, 2018

Bible Society of Armenia, 2018

Bible Society of Armenia
Lean sinn:



Sanasan