ԾՆՈՒՆԴՔ 16 - Գրաբար Աստվածաշունչ (1895)1 Եւ Սարա, կին Աբրամու, ոչ ծնանէր նմա. եւ էր նորա աղջիկ մի Եգիպտացի որոյ անուն էր Ագար։ 2 Եւ ասէ Սարա ցԱբրամ յերկրին Քանանացւոց՝՝. Որովհետեւ արգել զիս Տէր ի ծնանելոյ, արդ մուտ առ աղջիկդ իմ, զի արարից ինձ որդի ի դմանէ։ Եւ ունկնդիր եղեւ Աբրամ ձայնի Սարայի։ 3 Եւ առ Սարա, կին Աբրամու, զԱգար Եգիպտացի զաղախին իւր, յետ տասն ամի բնակելոյ Աբրամու յերկրին Քանանացւոց, եւ ետ զնա Աբրամու առն իւրում կնութեան։ 4 Եւ եմուտ առ Ագար, եւ յղացաւ. իբրեւ ետես թէ յղի է, արհամարհեցաւ տիկինն իւր յաչս նորա։ 5 Եւ ասէ Սարա ցԱբրամ. Բուռն է ինձ ի քէն. ես ետու զաղախինն իմ ի գիրկս քո, եւ արդ իբրեւ ետես թէ յղացաւ, արհամարհեցայ ես յաչս նորա. դատ արասցէ Աստուած ընդ իս եւ ընդ քեզ։ 6 Եւ ասէ Աբրամ ցՍարա. Ահաւանիկ աղախին քո ի ձեռս քո, արա նմա զինչ հաճոյ է առաջի աչաց քոց։ Եւ չարչարեաց զնա Սարա, եւ փախեաւ յերեսաց նորա։ 7 Եգիտ զնա հրեշտակ Տեառն յաղբեւր ջուրց յանապատի անդ, յաղբեւրն որ ի ճանապարհին Սուրայ է։ 8 Եւ ասէ ցնա հրեշտակ Տեառն՝՝. Ագար, աղախին Սարայի, ուստի՞ գաս կամ յո՞ երթաս։ Եւ ասէ. Յերեսաց Սարայի տիկնոջ իմոյ փախուցեալ եմ ես։ 9 Ասէ ցնա հրեշտակն Տեառն. Դարձիր առ տիկին քո եւ հնազանդ լեր ընդ ձեռամբ նորա։ 10 Եւ ասէ ցնա հրեշտակն Տեառն. Բազմացուցանելով բազմացուցից զզաւակ քո, եւ անթիւ լիցի ի բազմութենէ։ 11 Եւ ասէ ցնա հրեշտակն Տեառն. Ահաւադիկ դու յղի իսկ ես. եւ ծնցես որդի, եւ կոչեսցես զանուն նորա Իսմայէլ. զի լուաւ Տէր տառապանաց քոց։ 12 Եւ նա եղիցի այր վայրագ. ձեռք նորա յամենեսին, եւ ձեռք ամենեցուն ի նա. եւ յանդիման ամենայն եղբարց իւրոց բնակեսցէ։ 13 Եւ կարդաց Ագար զանուն Տեառն որ խօսեցաւ ընդ նմա, եւ ասէ. Դու ես Աստուած որ հայեցար յիս։ Քանզի ասաց եթէ յանդիման իսկ տեսի զայն որ երեւեցաւն ինձ։ 14 Վասն այնորիկ կոչեաց զջրհորն՝ Ջրհոր այնորիկ զոր յանդիմանն տեսի. եւ ահա է այն ընդ Կադէս եւ ընդ Բարադ։ 15 Եւ ծնաւ Ագար՝ Աբրամու որդի. եւ կոչեաց զանուն որդւոյն իւրոյ զոր ծնաւ նմա Ագար՝ Իսմայէլ։ 16 Եւ Աբրամ էր ամաց ութսուն եւ վեցից յորժամ ծնաւ նմա Ագար զԻսմայէլ։ |