Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -

ԱՌ ԳԱՂԱՏԱՑԻՍ ԹՈՒՂԹ 2 - Գրաբար Աստվածաշունչ (1895)


ԵԿ.

1 Ապա յետ ամաց չորեքտասանից միւսանգամ ելի յԵրուսաղէմ ընդ Բառնաբայ՝ առեալ ընդ իս եւ զՏիտոս։

2 Եւ ելի ըստ յայտնութեանն. եւ զգացուցի նոցա զաւետարանն զոր քարոզէի ի հեթանոսս, առանձինն այնոցիկ որ կարծեալքն էին, գուցէ ընդունայն ինչ ընթացեալ իցեմ կամ ընթանայցեմ։

3 Այլ եւ ոչ Տիտոս որ ընդ իս ի հեթանոսաց էր՝ բռնադատեցաւ թլփատել։

4 Այլ վասն սպրդողաց սուտ եղբարցն, որք սպրդեցին մտանել դիտել զազատութիւնն մեր զոր ունիմք ի Քրիստոս Յիսուս. զի զմեզ ծառայեցուսցեն։

5 Որոց եւ ոչ առ ժամանակ մի անսացաք հնազանդութեանն, զի ճշմարտութիւն աւետարանին հաստատեսցի առ ձեզ։

6 Բայց զկարծելոցն եթէ իցեն ինչ, որպիսիք ոք երբեմն էին, չէ ինչ ինձ փոյթ. քանզի Աստուած ակն մարդկան ոչ առնու. զի ինձ կարծեալքն այնպիսի ինչ ոչ զգացուցին.

7 այլ զնորին հակառակն, իբրեւ տեսին եթէ հաւատացեալ է ինձ աւետարանն անթլփատութեան, որպէս Պետրոսի՝ ի թլփատութեան.

8 (զի որ յաջողեացն Պետրոսի յառաքելութիւն թլփատութեանն, յաջողեաց եւ ինձ ի հեթանոսս.)

9 իբրեւ գիտացին զշնորհսն որ տուեալ էին ինձ, Յակովբոս եւ Կեփաս եւ Յովհաննէս որ կարծեալ սիւնքն էին, ձեռն ետուն հաւանութեան ինձ եւ Բառնաբայ. զի մեք՝ ի հեթանոսս, եւ նոքա՝ ի թլփատութեանն.

10 բայց միայն զի զաղքատսն յիշեսցուք, զոր եւ ես փութացայ զնոյն առնել։


ԵԴ.

11 Այլ յորժամ եկն Կեփաս յԱնտիոք, ընդդէմ դարձայ նորա, քանզի գոգ իբրեւ ստգտեալ իմն էր։

12 Քանզի մինչչեւ եկեալ էին ոմանք առ ի Յակովբայ, ընդ հեթանոսս ուտէր անխտիր. իսկ իբրեւ եկին, զատանէր եւ որոշէր զանձն՝ երկուցեալ յայնցանէ որ ի թլփատութենէ անտի էին։

13 Եւ կեղծաւորեցան ընդ նմա եւ այլ Հրեայքն, մինչեւ Բառնաբաս անգամ խոնարհեցաւ ի նոցա կեղծաւորութիւնն։

14 Այլ իբրեւ տեսի թէ ոչ ուղիղ գնան ի ճշմարտութիւն աւետարանին, ասեմ ցԿեփաս առաջի ամենեցուն. Եթէ դու որ Հրեայդ ես՝ հեթանոսաբար եւ ոչ Հրէաբար կեաս, զիա՞րդ ստիպես հեթանոսաց լինել Հրեարէն։

15 Զի մեք բուն Հրեայք եմք, եւ ոչ ի հեթանոսաց մեղաւորք։

16 Զայս գիտեմք եթէ ոչ արդարանայ մարդ ի գործոց օրինաց, եթէ ոչ ի հաւատոցն Յիսուսի Քրիստոսի. եւ մեք ի Քրիստոս Յիսուս հաւատացաք, զի արդարասցուք ի հաւատոցն Քրիստոսի, եւ ոչ ի գործոց օրինաց. զի ի գործոց օրինաց ոչ արդարասցի ամենայն մարմին։

17 Իսկ եթէ մինչ խնդրիցեմք արդարանալ ի Քրիստոս, եւ գտանիցիմք մեղաւորք, ապա ուրեմն Քրիստոս մեղա՞ց պաշտօնեայ եղեւ. քաւ լիցի։

18 Զի եթէ զոր քակեցին՝ զնոյն միւսանգամ շինիցեմ, ապա յանցաւոր զանձն իմ ես ինձէն երեւեցուցանեմ։

19 Զի ես օրինօք օրինացն մեռայ, զի Աստուծոյ կեցից.

20 եւ ընդ Քրիստոսի ի խաչ ելից. եւ կենդանի եմ այսուհետեւ, ոչ ես՝ այլ կենդանի է յիս Քրիստոս։ Այլ որ այժմս կեամ մարմնով, հաւատովք Որդւոյն Աստուծոյ կեամ, որ սիրեացն զիս, եւ մատնեաց զանձն վասն իմ։


ԵԶ.

21 Եւ ես ոչ անարգեմ զշնորհսն Աստուծոյ. զի եթէ յօրինաց անտի էր արդարութիւն, ապա Քրիստոս զուր մեռաւ։

Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն, 2018

Bible Society of Armenia, 2018

Bible Society of Armenia
Lean sinn:



Sanasan