ՄԱՐԳԱՐԷՈՒԹԻՒՆ ԵԶԵԿԻԵԼԻ 37 - Գրաբար Աստվածաշունչ (1895)Վասն Յարութեան։՝՝ 1 Եւ եղեւ ի վերայ իմ ձեռն Տեառն, եւ եհան զիս Հոգւովն Տեառն, եւ եդ զիս ի մէջ դաշտին, եւ այն լի էր ոսկերօք մարդկան. 2 եւ շրջեցոյց զիս շուրջ զոսկերօքն, եւ ահա բազում յոյժ էին ի վերայ երեսաց դաշտին, եւ ցամաքեալք յոյժ։ 3 Եւ ասէ ցիս. Որդի մարդոյ, իցէ՞ թէ կենդանի լինիցին ոսկերքդ այդոքիկ։ Եւ ասեմ. Տէր Տէր, դու գիտես զայդ։ 4 Եւ ասէ ցիս. Որդի մարդոյ,՝՝ մարգարեաց ի վերայ ոսկերացդ այդոցիկ եւ ասասցես ցդոսա. Ոսկերք ցամաքեալք, լուարուք զպատգամս Տեառն. 5 Այսպէս ասէ Տէր Տէր ցոսկերսդ ցայդոսիկ. Ահաւասիկ ես ածից ի վերայ ձեր շունչ կենդանի. 6 եւ տաց ի ձեզ ջիղս, եւ ածից ի վերայ ձեր մարմինս, եւ ձգեցից ի վերայ ձեր մորթ, եւ տաց զոգի իմ ի ձեզ, եւ լինիջիք կենդանի, եւ ծանիջիք թէ ես եմ Տէր։ 7 Եւ մարգարէացայ որպէս եւ հրաման ետ ինձ Տէր։ Եւ եղեւ բարբառ ի մարգարէանալն իմում, եւ ահա շարժումն. եւ մերձեցաւ ոսկր առ ոսկր առ իւրաքանչիւր յօդս։ 8 Եւ տեսի եւ ահա ջիղք եւ մարմինք պատէին, եւ ձգէր ի վերայ նոցա մորթ, եւ շունչ ոչ գոյր ի նոսա։ 9 Եւ ասէ ցիս. Մարգարեաց, որդի մարդոյ, մարգարեաց ի վերայ շնչոյն՝՝, եւ ասասցես ցշունչն. Այսպէս ասէ Տէր Տէր. Եկ, շունչ, ի չորից հողմոց, եւ փչեա ի մեռեալս յայսոսիկ եւ կեցցեն։ 10 Եւ մարգարէացայ որպէս եւ հրաման ետ ինձ Տէր. եւ եմուտ ի նոսա շունչն, եւ եղեն կենդանի. եւ կանգնեցան կացին ի վերայ ոտից իւրեանց, ժողովուրդ բազում յոյժ յոյժ։ 11 Եւ խօսեցաւ ընդ իս Տէր եւ ասէ. Որդի մարդոյ, ոսկերքդ այդոքիկ՝ ամենայն տունդ Իսրայելի է. եւ դոքա ասեն. Չորացան ոսկերք մեր, հատաւ յոյս մեր եւ մեռաք։ 12 Վասն այդորիկ մարգարեաց եւ ասասցես ցդոսա. Այսպէս ասէ Տէր Տէր. Ահաւադիկ ես բացից զգերեզմանս ձեր, եւ հանից զձեզ ի գերեզմանաց ձերոց, ժողովուրդ իմ, եւ տարայց զձեզ յերկիրն Իսրայելի։ 13 Եւ ծանիջիք եթէ ես եմ Տէր, ի բանալ ինձ զգերեզմանս ձեր եւ հանել զձեզ ի գերեզմանաց ձերոց, ժողովուրդ իմ։ 14 Եւ տաց զոգի իմ ի ձեզ, եւ լինիջիք կենդանի. եւ եդից զձեզ յերկրին ձերում, եւ ծանիջիք թէ ես եմ Տէր. եւ խօսեցայ եւ արարի, ասէ Տէր Տէր։ 15 Եւ եղեւ բան Տեառն առ իս եւ ասէ. 16 Եւ դու որդի մարդոյ, առ դու քեզ գաւազան մի, եւ գրեա ի նմա զՅուդա եւ զորդիսն Իսրայելի զմերձաւորս նորա. եւ առցես քեզ գաւազան երկրորդ, եւ գրեսցես ի նմա զՅովսէփ, զգաւազանն Եփրեմի, եւ զամենայն որդիսն Իսրայելի զյաւելեալսն ի նոսա։ 17 Եւ կցեսցես զնոսա ընդ միմեանս կապեալ՝ լինել ի գաւազան մի, եւ եղիցի ի ձեռին քում։ 18 Եւ եղիցի յորժամ ասասցեն ցքեզ որդիք ժողովրդեան քո. Ո՞չ պատմես մեզ զինչ է այդ ի քեզ, 19 ասասցես ցնոսա. Այսպէս ասէ Տէր Տէր. Ահաւասիկ ես առից զազգդ Յովսեփու որ է ի ձեռին Եփրեմայ, եւ զազգդ Իսրայելի զմերձաւորս դորա, եւ տաց զդոսա յազգն Յուդայ, եւ եղիցին՝՝ ի մի գաւազան. եւ եղիցին մի ի ձեռին Յուդայ։ 20 Եւ եղիցին գաւազանքդ յորս դու գրեցեր՝ ի ձեռին քում առաջի նոցա։ 21 Եւ ասացես ցնոսա. Այսպէս ասէ Տէր Տէր. Ահաւադիկ ես առնում զտունդ Իսրայելի ի միջոյ ազգացդ յորս մտին ի նոսա, եւ ժողովեցից զդոսա յամենայն ազգաց որ շուրջ զդոքօք են, եւ տարայց զդոսա յերկիրն Իսրայելի. 22 եւ տաց՝՝ զդոսա յազգ մի յերկրին իմում ի լերինսն Իսրայելի, եւ մի իշխան եղիցի ի վերայ ամենեցուն դոցա ի թագաւոր. եւ ոչ եւս եղիցին յերկուս ազգս, եւ ոչ եւս բաժանեսցին յերկուս թագաւորութիւնս։ 23 Զի մի՛ եւս պղծեսցին ի կուռս իւրեանց եւ ի գարշելիս իւրեանց եւ յամենայն ամպարշտութիւնս իւրեանց. եւ փրկեցից զդոսա յամենայն անօրէնութեանց դոցա զոր՝՝ մեղան ի նոսա, եւ սրբեցից զդոսա, եւ եղիցին ինձ ի ժողովուրդ, եւ ես եղէց դոցա յԱստուած։ 24 Եւ ծառայ իմ Դաւիթ՝ իշխան ի մէջ՝՝ դոցա, եւ մի հովիւ եղիցի ամենեցուն դոցա. զի ըստ հրամանաց իմոց գնասցեն, եւ զիրաւունս իմ պահեսցեն եւ արասցեն զնոսա։ 25 Եւ բնակեսցեն յերկրին իւրեանց զոր ետու ես ծառային իմում Յակոբայ ուր բնակեցին հարք իւրեանց. եւ բնակեսցեն դոքա ի նմա, եւ որդիք դոցա եւ որդիք որդւոց դոցա մինչեւ յաւիտեան. եւ Դաւիթ ծառայ իմ եղիցի իշխան դոցա յաւիտեան։ 26 Եւ եդից դոցա ուխտ խաղաղութեան, ուխտ յաւիտենական եղիցի ընդ դոսա. եւ տաց դոցա՝՝ եւ բազմացուցից զդոսա, եւ եդից զսրբութիւնս իմ ի մէջ դոցա յաւիտեան։ 27 Եւ եղիցի բնակութիւն իմ ի դոսա, եւ եղէց դոցա յԱստուած, եւ դոքա եղիցին ինձ ի ժողովուրդ։ 28 Եւ ծանիցեն ազգք թէ ես եմ Տէր որ սրբեցի զդոսա՝՝, ի լինել սրբութեանց իմոց ի միջի դոցա յաւիտեան։ |