ՄԱՐԳԱՐԷՈՒԹԻՒՆ ԵԶԵԿԻԵԼԻ 35 - Գրաբար Աստվածաշունչ (1895)Ի վերայ Եդովմայեցւոցն։՝՝ 1 Եւ եղեւ բան Տեառն առ իս եւ ասէ. 2 Որդի մարդոյ, դարձո զերեսս քո ի վերայ լերինդ Սէիրայ, եւ մարգարեաց ի վերայ դորա, 3 եւ ասասցես ցդա. Այսպէս ասէ Տէր Տէր. Ահաւասիկ ես ի վերայ քո, լեառնդ Սէիր, եւ ձգեցից զձեռն իմ ի քեզ, եւ տաց զքեզ յանապատ՝ եւ աւերեսցիս. 4 եւ զքաղաքս քո յաւեր դարձուցից, եւ եղիցիս աւերակ, եւ ծանիցես թէ ես եմ Տէր։ 5 Փոխանակ զի եղեր ի թշնամութիւն յաւիտենից, եւ դարանակալ նստէիր նենգութեամբ տանն Իսրայելի, ի ձեռն թշնամեաց սրոյ ի ժամանակի նեղութեան՝՝, ի ժամանակի անիրաւութեան յետին վախճանի, 6 վասն այնորիկ կենդանի եմ ես, ասէ Տէր Տէր, եթէ ոչ յարիւն մեղար՝՝, եւ արիւն հալածեսցէ զքեզ, եւ զարիւնն զոր ատեցեր՝ նոյն՝՝ արիւն հալածեսցէ զքեզ։ 7 Եւ տաց զլեառնդ Սէիր յաւերակ եւ յանապատ, եւ կորուսից ի դմանէ զմարդ եւ զանասուն. 8 եւ լցից զլերինս վիրաւորօք քովք՝՝, զբլուրս քո եւ զձորս քո, եւ յամենայն դաշտս քո վիրաւորեալք ի սրոյ անկցին ի քեզ։ 9 Յաւերակ յաւիտենից եդից զքեզ. եւ քաղաքք քո ոչ եւս շինեսցին, եւ ծանիցեն թէ ես եմ Տէր։ 10 Փոխանակ ասելոյն թէ՝ Երկու ազգքն եւ երկու աշխարհք իմ եղիցին, եւ ժառանգեցից զնոսա, (եւ Տէր անդ էր.) 11 վասն այնորիկ կենդանի եմ ես, ասէ Տէր Տէր. եւ արարից ընդ քեզ ըստ թշնամութեան քում, եւ ըստ նախանձուն քում զոր արարեր ատել զնոսա, եւ ծանուցայց քեզ յորժամ դատեցայց զքեզ. 12 եւ ծանիցես թէ ես եմ Տէր. լուայ զձայն հայհոյութեանց քոց զի ասէիր, թէ լերինք Իսրայելի աւերակք՝ մեզ տուեալ են ի կերակուր. 13 եւ մեծաբանեցեր ի վերայ իմ բերանովք քովք, եւ հնչեցէք առ իս զբանս ձեր, եւ ես լուայ։ 14 Այսպէս ասէ Տէր Տէր. Յուրախութիւն ամենայն երկրի՝ արարից զքեզ յաւերակ։ 15 Փոխանակ զի ոտնհար եղեր ժառանգութեան տանն Իսրայելի՝ զի ապականեցաւ, 16 նոյնպէս արարից զքեզ, եւ եղիցիս աւերակ, լեառնդ Սէիր, եւ ամենայն Իդովմա սատակեսցի՝՝, եւ ծանիցես թէ ես եմ ՏԷր Աստուած նոցա՝՝։ |