Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -

ՄԱՐԳԱՐԷՈՒԹԻՒՆ ԵԶԵԿԻԵԼԻ 31 - Գրաբար Աստվածաշունչ (1895)

1 Եւ եղեւ յամին մետասաներորդի, յամսեանն երրորդի, որ օր մի էր ամսոյն, եղեւ բան Տեառն առ իս եւ ասէ.

2 Որդի մարդոյ, ասա ցարքայն Եգիպտացւոց ցփարաւոն եւ ցզօրս իւր. Ո՞ւմ նմանեցուցեր զքեզ ի հպարտութեանդ քում։

3 Ահաւանիկ Ասուր իբրեւ նոճ մի ի Լիբանան գեղեցիկ շառաւիղօք եւ խիտ ոստովք եւ բարձր մեծութեամբ, ի մէջ ամպոց՝՝ եղեւ գլուխ նորա.

4 ջուր սնոյց զնա, անդունդք բարձրացուցին զնա. եւ զգետս նորա ած՝՝ շուրջ զտնկովք իւրովք, եւ զանտառախիտս իւր արձակեաց ընդ ամենայն փայտս դաշտին։

5 Վասն այնորիկ բարձրացաւ մեծութիւն նորա քան զամենայն ծառս դաշտին, եւ տարածեցան ոստք նորա, եւ բարձրացան շառաւիղք նորա ի ջուրց բազմաց ի տարածանել իւրում։

6 Ի շառաւիղս նորա բնակեցին ամենայն թռչունք երկնից, եւ ի ներքոյ ոստոցն նորա ծնան ամենայն գազանք դաշտի, եւ ընդ հովանեաւ նորա բնակեցին ամենայն բազմութիւնք ազգաց։

7 Եւ եղեւ գեղեցիկ բարձրութեամբ իւրով՝ վասն երկայնութեան ոստոց իւրոց, զի եղեն արմատք նորա ի ջուրս բազումս։

8 Սարդն եւ սարոյն եւ նոճ ի դրախտին Աստուծոյ՝ ոչ հաւասարեցին շառաւիղաց նորա, մայրքն եւ սօսոյք ոչ՝՝ նմանեցին ոստոց նորա. ամենայն փայտ ի դրախտին Աստուծոյ ոչ նմանեցին նմա գեղեցկութեամբ.

9 վասն անտառախիտ ոստոց՝՝ նորա, եւ նախանձեցան ընդ նմա ամենայն ծառք դրախտին փափկութեան Աստուծոյ։

10 Վասն այսորիկ այսպէս ասէ Տէր Տէր. Փոխանակ զի մեծացար մեծութեամբ, եւ հասին ծայրք քո յամպս, եւ տեսի զհպարտութիւն քո.

11 եւ մատնեցի զքեզ ի ձեռս իշխանին ազգաց, եւ արարին զնա ի կորուստ։՝՝

12 Եւ հանին զնա, եւ սատակեցին զնա օտարք ժանտագործք յազգաց, եւ տապալեցին զնա. ի վերայ լերանց եւ յամենայն ձորս անկան ոստք նորա, եւ խորտակեցաւ ստեղն նորա ընդ ամենայն դաշտս երկրի. եւ իջին ի հովանւոյ նորա ամենայն ազգք ազանց, եւ յատակեցին զնա։

13 Եւ ի գլորելն՝՝ նորա՝ հանգիստ եղեւ ամենայն թռչնոց երկնից, եւ ի ստեղն նորա հասին ամենայն գազանք վայրի։

14 Զի մի՛ եւս հպարտասցին ի մեծութեան իւրեանց ամենայն փայտք ջրասունք, եւ ոչ արձակեսցեն զծայրս իւրեանց ընդ ամպս՝՝, եւ մի՛ կացցեն ի հպարտութեան իւրեանց իբրեւ զնա որ ըմպիցէ ջուր. ամենեքին ի մի մահ մատնեցան ի խորս երկրի՝ ի մէջ որդւոց մարդկան իջելոց ի խորխորատ։

15 Այսպէս ասէ Տէր Տէր. Յաւուր յորում էջ ի դժոխս՝ սուգ առին ի վերայ նորա անդունդք՝՝. եւ արգելի զգետս նորա, եւ խից արկի ջուրց բազմաց, եւ տխրեցաւ ի վերայ նորա Լիբանան՝՝, եւ ամենայն ծառք դաշտի լքան վասն նորա։

16 Ի ձայնէ կործանման նորա դղրդեցան ազգք՝՝, յորժամ իջուցի զնա ի դժոխս ընդ իջեալսն ի գուբ. եւ մխիթարեցին զնա ի սանդարամետսն ամենայն ծառք փափկութեան, եւ՝՝ ընտիր ընտիր գեղեցիկքն Լիբանանու որ էին ջրարբիք։

17 Քանզի նոքա իջին ընդ նմա վիրաւորօք սրոյ ի դժոխս. եւ զաւակք նորա որ բնակեալ էին ընդ հովանեաւ նորա, յընդմիջել կենաց իւրեանց սատակեցան։՝՝

18 Ո՞ւմ նմանեցար զօրութեամբ եւ՝՝ փառօք եւ մեծութեամբ՝ ի ծառս փափկութեան. էջ եւ զիջիր հանդերձ ծառովք փափկութեան քո՝՝ ի խորս երկրի, ի մէջ անթլփատից ննջեցելոց ընդ վիրաւորս սրոյ. սոյնպէս փարաւոն եւ ամենայն բազմութիւն զօրութեան իւրոյ, ասէ Տէր Տէր։

Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն, 2018

Bible Society of Armenia, 2018

Bible Society of Armenia
Lean sinn:



Sanasan