Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -

ՄԱՐԳԱՐԷՈՒԹԻՒՆ ԵԶԵԿԻԵԼԻ 25 - Գրաբար Աստվածաշունչ (1895)


Ի վերայ որդւոցն Ամոնայ։՝՝

1 Եւ եղեւ բան Տեառն առ իս եւ ասէ.

2 Որդի մարդոյ, հաստատեա զերեսս քո ի վերայ որդւոցն Ամոնայ եւ մարգարեաց ի վերայ նոցա.

3 եւ ասասցես ցորդիսն Ամոնայ. Լուարուք զպատգամս Ադոնայի Տեառն. այսպէս ասէ Ադոնայի Տէր. Փոխանակ զի ոտնհար եղերուք ի վերայ սրբութեանց իմոց որ պղծեցան, եւ ի վերայ երկրին Իսրայելի որ ապականեցաւ, եւ ի վերայ տանն Յուդայ որ գնաց ի գերութիւն,

4 վասն այնորիկ ահաւադիկ ես մատնեմ զձեզ որդւոցն Կեդեմայ ի ժառանգութիւն, եւ բնակեսցեն մեղօքն՝ իւրեանց ի քեզ, եւ կանգնեսցեն զխորանս իւրեանց ի քեզ. նոքա կերիցեն զպտուղ քո, եւ նոքա արբցեն զպարարտութիւն քո։

5 Եւ տաց զքաղաքն Ամոնացւոց՝՝ յարօտս ուղտուց, եւ զորդիսն Ամոնայ յարօտս հօտից, եւ ծանիջիք թէ ես եմ Տէր։

6 Զի այսպէս ասէ Տէր Տէր. Փոխանակ զի կայթեցեր դու ձեռամբ քով, եւ դոփեցեր ոտամբ քով. եւ ուրախ եղեր անձամբ քով ի վերայ երկրին Իսրայելի,

7 վասն այնորիկ ահաւադիկ ես ձգեցից զձեռն իմ ի վերայ քո, եւ տաց զքեզ ի յափշտակութիւն ի մէջ ազգաց, եւ սատակեցից զքեզ ի ժողովրդոց, եւ կորուսից զքեզ ի գաւառաց կորստեամբ, եւ ծանիցես թէ ես եմ Տէր։


Ի վերայ Մովաբու։՝՝

8 Այսպէս ասէ Ադոնայի Տէր. Փոխանակ զի ասացին Մովաբ եւ Սէիր, թէ՝ Ահա որպէս ամենայն ազգք են՝ նոյնպէս եւ տունն Իսրայելի եւ՝՝ Յուդայ,

9 վասն այդորիկ ահաւադիկ ես քակեցից զթիկունս Մովաբու ի բարձուանդակաց քաղաքաց իւրոց, զընտիր ընտիր երկիրն՝ զտուն Բեթայ եւ զԱսիմովթայ, ի վերոյ քան զաղբեւր քաղաքին առ ծովեզերբն,

10 զորդիսն Կեդեմայ ի վերայ՝՝ որդւոցն Ամոնայ, եւ ետու նմա ի ժառանգութիւն. զի մի՛ եղիցի յիշատակ որդւոցն Ամոնայ ի մէջ ազգաց։

11 Եւ ի Մովաբայ վրէժ խնդրեցից, եւ ծանիցեն թէ ես եմ Տէր։

12 Ի վերայ Եդովմայ։՝՝ Այսպէս ասէ Ադոնայի Տէր. Փոխանակ զի խնդրեաց վրէժ Եդովմ ի տանէն Յուդայ, եւ ոխակալ եղեն եւ պահանջեցին վրէժս՝՝,

13 վասն այդորիկ այսպէս ասէ Ադոնայի Տէր. Ձգեցից զձեռն իմ ի վերայ Եդովմայ, եւ սատակեցից ի նմանէ զմարդ եւ զանասուն, եւ եդից զնա անապատ. եւ հալածեալք ի Թեմանայ՝՝ անկցին ի սուր։

14 Եւ խնդրեցից վրէժս յԵդովմայ ի ձեռն ժողովրդեան իմոյ Իսրայելի, եւ արասցեն ընդ Եդովմ ըստ բարկութեան սրտմտութեան իմոյ. եւ ծանիցեն զվրէժխնդրութիւն իմ, ասէ Ադոնայի Տէր։

15 Ի վերայ Փղշտացւոցն։ Վասն այդորիկ՝՝ այսպէս ասէ Ադոնայի Տէր. Փոխանակ զի ոխակալ եղեն այլազգիքն, եւ յարուցին վրէժխնդրութիւն սրտի մտօք յոտնհարութիւն՝ սատակել մինչեւ յաւիտեան,

16 վասն այնորիկ այսպէս ասէ Ադոնայի Տէր. Ահաւադիկ ես ձգեցից զձեռն իմ ի վերայ այլազգեացդ, եւ սատակեցից զԿրետացիսդ, եւ կորուսից զմնացորդս ծովեզերեայցդ.

17 եւ խնդրեցից ի նոցանէ վրէժս մեծամեծս կշտամբութեամբ եւ բարկութեամբ, եւ ծանիցեն թէ ես եմ Ադոնայի Տէր, ի պահանջել զվրէժխնդրութիւն իմ ի նոցանէ։

Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն, 2018

Bible Society of Armenia, 2018

Bible Society of Armenia
Lean sinn:



Sanasan