ՄԱՐԳԱՐԷՈՒԹԻՒՆ ԵԶԵԿԻԵԼԻ 2 - Գրաբար Աստվածաշունչ (1895)1 Եւ ասէր. Որդի մարդոյ, կաց ի վերայ ոտից քոց եւ խօսեցայց ընդ քեզ։ 2 Եւ եկն ի վերայ իմ Հոգի, վերացոյց զիս եւ կանգնեաց կացոյց՝՝ ի վերայ ոտից իմոց. եւ լսէի զի խօսէր նա ընդ իս. 3 եւ ասէր. Որդի մարդոյ, ես առաքեցից զքեզ առ դառնացուցիչ տունդ Իսրայելի, որք դառնացուցին զիս՝՝ ինքեանք եւ հարք իւրեանց, անարգեցին զիս մինչեւ ցայսօր։ 4 Որդիք եղջերիկք եւ խստասիրտք են առ որս առաքեմն զքեզ, եւ ասասցես ցնոսա. Այսպէս ասէ Տէր Տէր. 5 Եթէ իցէ լուիցեն կամ սարսեսցեն՝՝, զի տուն դառնացողաց են. եւ կամ բնաւ՝՝ ծանիցեն թէ մարգարէ ես դու ի մէջ նոցա։ 6 Եւ դու, որդի մարդոյ, մի՛ երկնչիցիս ի նոցանէ, եւ մի՛ զանգիտիցես յերեսաց նոցա. զի զայրանալով զայրասցին եւ յարիցեն ի վերայ քո, զի՝՝ ի մէջ կարճաց բնակեալ ես դու. մի՛ երկնչիցիս ի բանից նոցա եւ յերեսաց նոցա մի՛ զանգիտիցես, զի տուն դառնացողաց են։ 7 Եւ խօսեսցիս ընդ նոսա զբանս զայսոսիկ. եթէ իցէ լուիցեն կամ սարսեսցեն՝՝, զի տուն դառնացողաց են։ 8 Եւ դու, որդի մարդոյ, լուր բանից զոր խօսիմ ընդ քեզ, մի՛ լինիր դառնացօղ իբրեւ զտուն դառնացողաց. բաց զբերան քո եւ կեր զոր ջամբեցից քեզ։ 9 Տեսի, եւ ահա ձեռն ձգեալ առ իս, եւ ի նմա մատեան մի գրոյ. եւ պարզեաց զնա առաջի իմ. եւ էր գրեալ ի նմա ներքոյ եւ արտաքոյ՝ ողբս եւ ձայնս եւ վայս։ |