ՄԱՐԳԱՐԷՈՒԹԻՒՆ ԵԶԵԿԻԵԼԻ 15 - Գրաբար Աստվածաշունչ (1895)Վասն փայտի որթուն։՝՝ 1 Եւ եղեւ բան Տեառն առ իս եւ ասէ. 2 Որդի մարդոյ, զի՞նչ լինիցի փայտ որթուն յամենայն փայտից ոստոց որ են՝՝ ի փայտս անտառի։ 3 Միթէ առնուցո՞ւն ի նմանէ փայտ մի՝ առնել գործի ինչ, կամ առնուցո՞ւն ի նմանէ ցից մի կախել զնմանէ անօթ ինչ։ 4 Բայց զի ի հրոյ ծախս տուեալ է. զի ամ ի յամէ զյօտ՝՝ նորա ծախէ հուր, եւ պակասէ ի սպառ՝՝. միթէ պիտանացո՞ւ ինչ իցէ ի գործ. 5 թէպէտ եւ նոյնպէս ողջոյն հատանիցի՝՝, չէ ինչ պիտոյ ի գործ. բայց թէ հրոյ ճարակ լինիցի ի սպառ, եւ ոչ ինչ ամենեւին՝՝ պիտանացու ի գործ։ 6 Վասն այնորիկ, այսպէս ասէ Ադոնայի Տէր. Որպէս զփայտ որթուն ի փայտս անտառի ետու ճարակ հրոյ, այնպէս տաց զբնակիչսդ Երուսաղեմի։ 7 Եւ հաստատեցից զերեսս իմ ի վերայ նոցա, ի հրոյ ելցեն, եւ հուր կերիցէ զնոսա. եւ ծանիցեն թէ ես եմ Տէր՝ ի հաստատել ինձ զերեսս իմ ի վերայ նոցա։ 8 Եւ տաց զերկիրն յապականութիւն, փոխանակ զի անկան ընդ յանցանօք, ասէ Ադոնայի Տէր։ |