ՄԱՐԳԱՐԷՈՒԹԻՒՆ ԵԶԵԿԻԵԼԻ 14 - Գրաբար Աստվածաշունչ (1895)1 Եւ եկին առ իս արք ի ծերոցն Իսրայելի, եւ նստան առաջի իմ։ 2 Եւ եղեւ բան Տեառն առ իս եւ ասէ. 3 Որդի մարդոյ, արքդ այդոքիկ եդին զխորհուրդս՝՝ իւրեանց ի սիրտս իւրեանց, եւ զտանջանս անիրաւութեանց իւրեանց եդին առաջի երեսաց իւրեանց. թէ իցէ՞ տալով տաց դոցա պատասխանի։ 4 Վասն այնորիկ խօսեաց ընդ դոսա եւ ասասցես. Այսպէս ասէ Ադոնայի Տէր. Այր ոք այր ի տանէդ Իսրայելի, որ դիցէ զխորհուրդս իւր ի սրտի իւրում, եւ զտանջանս անիրաւութեան իւրոյ կարգեսցէ առաջի աչաց իւրոց, եւ եկեսցէ առ մարգարէ՝ հարցանել նովաւ յինէն,՝՝ ես Տէր պատասխանի տաց նմա ըստ այնմ զոր ի մտի ունիցի. 5 զի մի՛ խոտորեցուսցեն զտունդ Իսրայելի ըստ օտարացելոց սրտից իւրեանց յինէն ի գնացս իւրեանց՝՝։ 6 Վասն այնորիկ ասա տանդ Իսրայելի. Այսպէս ասէ Տէր Տէր Աստուած. Դարձայք եւ դարձարուք ի գնացից ձերոց, եւ յամենայն ամպարշտութեանց ձերոց, եւ դարձուցէք զերեսս ձեր առ իս՝՝։ 7 Քանզի այր ոք այր ի տանէդ Իսրայելի եւ յեկաց եւ պանդխտացդ Իսրայելի՝՝ որ օտարասցի յինէն եւ դիցէ զխորհուրդս իւր ի սրտի իւրում, եւ զտանջանս անիրաւութեան իւրոյ կարգեսցէ առաջի երեսաց իւրոց, եւ եկեսցէ առ մարգարէ հարցանել նովաւ զիս, ես Տէր պատասխանի տաց նմա ըստ այնմ զոր ի մտին ունիցի՝՝. 8 եւ հաստատեցից զերեսս իմ ի վերայ մարդոյն այնորիկ. եդից զնա ի նշան եւ յապականութիւն, եւ բարձից զնա ի միջոյ ժողովրդեան իմոյ, եւ ծանիջիք զի ես եմ Տէր։ 9 Եւ մարգարէ ոք թէ խաբեսցի եւ խօսեսցի բան ինչ, ես Տէր մոլորեցուցի զմարգարէն զայն. եւ ձգեցից զձեռն իմ ի վերայ նորա, եւ սատակեցից զնա ի միջոյ ժողովրդեան իմոյ Իսրայելի։ 10 Եւ ընկալցին զանիրաւութիւն իւրեանց ըստ անիրաւութեան հարցողին, նոյնպէս եւ անիրաւութիւն մարգարէին եղիցի. 11 զի մի՛ եւս մոլորեսցի տունն Իսրայելի յինէն, եւ զի մի՛ եւս պղծեսցին յամենայն յանցանս իւրեանց. եւ եղիցին ինձ ի ժողովուրդ, եւ ես եղէց նոցա յԱստուած, ասէ Ադոնայի Տէր։ 12 Եւ եղեւ բան Տեառն առ իս եւ ասէ. 13 Որդի մարդոյ, երկիր մի որ յանցանիցէ ինչ ինձ յանցանս, եւ ձգեցից զձեռն իմ ի վերայ նորա, եւ խորտակեցից զհաստատութիւն հացի նորա, եւ արձակեցից ի վերայ նորա սով, եւ բարձից ի նմանէ զմարդ եւ զանասուն։ 14 Եւ եթէ իցեն արքն այն երեքին ի միջի նորա, Նոյ եւ Յոբ եւ Դանիէլ, նոքա արդարութեամբն իւրեանց ապրեսցին, ասէ Ադոնայի Տէր։ 15 Եւ եթէ գազանս չարս ածից ի վերայ երկրին եւ պատժեցից զնա, եւ եղիցի յապականութիւն, մինչեւ անց ոչ լինիցի ընդ նա յերեսաց գազանաց, 16 եւ այն արք՝՝ ի միջի նորա իցեն, կենդանի եմ ես, ասէ Ադոնայի Տէր, եթէ իցէ ուստերք նոցա եւ դստերք ապրեսցին. այլ ինքեանք ապրեսցին, եւ երկիրն եղիցի ի սատակումն։ 17 Եւ եթէ սուր ածից յերկիրն յայն, եւ ասացից սրոյն անցանել ընդ երկիրն, եւ բարձից ի նմանէ զմարդ եւ զանասուն, 18 եւ արքն այն երեքեան ի միջի նորա իցեն, կենդանի եմ ես, ասէ Ադոնայի Տէր, ոչ ապրեցուսցեն զուստերս եւ զդստերս, բայց եթէ ինքեանք միայն ապրեսցին։ 19 Եւ եթէ մահ առաքեցից յերկիրն յայն, եւ հեղից զսրտմտութիւն իմ ի վերայ նորա արեամբ՝ սատակել ի նմանէ զմարդ եւ զանասուն, 20 եւ Նոյ եւ Դանիէլ եւ Յոբ ի միջի նորա իցեն, կենդանի եմ ես, ասէ Ադոնայի Տէր, եթէ իցէ ուստերք եւ դստերք նոցա մնասցեն. այլ նոքա արդարութեամբ իւրեանց զանձինս իւրեանց ապրեցուսցեն։ 21 Այսպէս ասէ Ադոնայի Տէր. Եւ եթէ զչորեսին իսկ զանհնարին վրէժսն արձակեցից, զսուր եւ զսով եւ զգազանս չարս եւ զմահ ի վերայ Երուսաղեմի՝ սատակել ի նմանէ զմարդ եւ զանասուն, 22 սինլքորքն ապրեալքն ի նմա հանցեն զուստերս եւ զդստերս իւրեանց. ահաւասիկ ընդ նոսա՝՝ ելցեն առ ձեզ, եւ տեսջիք զճանապարհս նոցա եւ զխորհուրդս նոցա, եւ զղջանայցէք՝՝ ի վերայ չարեացն զոր ածի ի վերայ Երուսաղեմի, զամենայն զչարիսն զոր ածի ի վերայ նորա։ 23 Եւ մխիթարեսցեն զձեզ, զի տեսանիցէք զճանապարհս նոցա եւ զխորհուրդս նոցա, եւ ի միտ առնուցուք եթէ ոչ տարապարտուց արարի զամենայն զոր ինչ արարի ընդ նոսա՝՝, ասէ Ադոնայի Տէր։ |