ՄԱՐԳԱՐԷՈՒԹԻՒՆ ԵԶԵԿԻԵԼԻ 12 - Գրաբար Աստվածաշունչ (1895)1 Եւ եղեւ բան Տեառն առ իս եւ ասէ. 2 Որդի մարդոյ, ի մէջ անօրէնութեանց նոցա՝՝ բնակեալ ես դու, որ աչս ունին տեսանելոյ՝ եւ ոչ տեսանեն, եւ ականջս լսելոյ՝ եւ ոչ լսեն. զի տուն դառնացողաց են։ 3 Եւ դու, որդի մարդոյ, արա դու քեզ հանդերձ գերութեան, եւ վարեաց ի գերութիւն զաւուրս առաջի նոցա, եւ գերեսջիր ի տեղւոջէ քումմէ յայլ տեղի առաջի դոցա, զի տեսցեն. քանզի տուն դառնացողաց են։ 4 Եւ մերկասցիս զհանդերձս քո՝ իբրեւ զհանդերձ՝՝ գերութեան առաջի աչաց նոցա. եւ դու ելցես ընդ երեկոյս առաջի նոցա, որպէս ելանիցէ գերի։ 5 Առաջի աչաց նոցա ծակեա դու քեզ որմ, եւ ելցես ընդ այն. 6 առաջի նոցա կորակոր գնասցես, գաղտագողի ելանիցես՝՝. ձորձ զգլխով պատիցես, եւ մի՛ տեսանիցես զերկիրն. զի նշանակ ետու զքեզ տանն Իսրայելի։ 7 Եւ արարի այնպէս ըստ ամենայնի զոր պատուիրեաց ինձ Տէր, եւ արկայ հանդերձ գերութեան զաւուրս՝՝. եւ փորեցի ընդ երեկոյս զորմն ձեռամբ իմով, եւ երթայի գաղտագողի կորակոր առաջի նոցա՝՝։ 8 Եւ եղեւ բան Տեառն ընդ առաւօտն ի վերայ իմ եւ ասէ. 9 Որդի մարդոյ, ո՞չ ասացին ցքեզ տունդ Իսրայելի՝ տուն դառնացողաց, թէ՝ Զի՞նչ է զոր գործեսդ։ 10 Եւ արդ ասա ցնոսա. Այսպէս ասէ Տէր Տէր ցիշխանսդ եւ ցառաջնորդս Երուսաղեմի՝՝ եւ ցամենայն տունդ Իսրայելի որ են ի մէջ դոցա 11 թէ՝ Ես նշանակ արարից ի միջի դորա՝՝. որպէս արարիդ՝ այնպէս եղիցի դմա. զի ի պանդխտութիւն եւ ի գերութիւն երթիցեն։ 12 Եւ իշխանն ի մէջ նոցա կորակոր գնասցէ, գաղտագողի շրջեսցի՝՝, զորմն հատեալ ելցէ, զերեսս ծածկեալ գնասցէ, եւ մի՛ տեսցէ զերկիրդ։ 13 Եւ արկից զցանց իմ զնովաւ, եւ պատեսցի ուռկանաւ ի պաշարումն. եւ ածից զնա ի Բաբելոն յերկիրդ Քաղդէացւոց, եւ զդա մի՛ տեսցէ, եւ այդր վախճանեսցի։ 14 Եւ զամենայն օգնականս նորա որ շուրջ զնովաւ իցեն եւ զամենայն պաշտպանս նորա ընդ ամենայն հողմս ցրուեցից, եւ սուր զկնի նոցա արձակեցից։ 15 Եւ ծանիցեն թէ ես եմ Տէր, ի ցրուելն իմ զնոսա ընդ ազգս, եւ ցանել զնոսա ընդ գաւառս։ 16 Եւ թողից ի նոցանէ արս թուով՝ ի սովոյ եւ ի սրոյ եւ ի մահուանէ. զի պատմեսցեն զամենայն անօրէնութիւնս նոցա ի մէջ ազգացն յորս մտանիցեն անդր, եւ ծանիցեն թէ ես եմ Տէր։ 17 Եւ եղեւ բան Տեառն առ իս եւ ասէ. 18 Որդի մարդոյ, զհաց քո կարօտութեամբ կերիջիր, եւ զջուր քո տանջանօք եւ նեղութեամբ արբջիր. 19 եւ ասասցես ցժողովուրդ երկրին. Այսպէս ասէ Ադոնայի Տէր ցբնակիչս Երուսաղեմի յերկրին Իսրայելի. Զհաց իւրեանց կարօտութեամբ կերիցեն, եւ զջուր իւրեանց ապականութեամբ արբցեն. զի ապականեսցի երկիր լրիւ իւրով, զի յամպարշտութեան են ամենայն բնակիչք նորա։ 20 Եւ քաղաքք նոցա բնակեալք աւերեսցին, եւ երկիր նոցա յապականութիւն եղիցի, եւ ծանիջիք թէ ես եմ Տէր։ 21 Եւ եղեւ բան Տեառն առ իս եւ ասէ. 22 Որդի մարդոյ, զի՞նչ է ձեզ առակդ այդ յերկրիդ Իսրայելացւոց զոր ասեն. Հեռի են աւուրքն, եւ կորեան տեսիլք ամենայն։ 23 Վասն այդորիկ ասա ցնոսա. Այսպէս ասէ Ադոնայի Տէր. Դարձուցից զառակդ զայդ, եւ մի՛ եւս ասասցեն տունդ Իսրայելի զառակդ զայդ. զի խօսեսցիս առ նոսա, թէ՝ Հասեալ են աւուրք եւ պատգամք ամենայն տեսլեանց։ 24 Զի ոչ եւս եղիցի ամենայն տեսիլ սուտ, եւ որ խօսիցի ըղձութեամբ շնորհուկս ի մէջ որդւոցն Իսրայելի։ 25 Քանզի ես Տէր խօսեցայ զբանս իմ, խօսեցայ եւ արարից, եւ ոչ եւս յերկարեցից. զի յաւուրս ձեր, տուն դառնացողաց, խօսեցայ զբանն, եւ արարից ասէ Ադոնայի Տէր։ 26 Եւ եղեւ բան Տեառն առ իս եւ ասէ. 27 Որդի մարդոյ, ահաւադիկ տունդ Իսրայելի՝ տուն դառնացողաց՝՝ ասեն. Տեսիլդ զոր տեսանէ դա՝ յաւուրս բազումս, եւ ի ժամանակս հեռաւորս լինելոց է այդ զոր դայդ մարգարէանայ։ 28 Վասն այդորիկ ասա ցնոսա. Այսպէս ասէ Ադոնայի Տէր. Ոչ եւս յերկարեսցին ամենայն բանք իմ զոր խօսեցայց, այլ զոր խօսեցայց՝ արարից, ասէ Ադոնայի Տէր։ |