Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -

ՄԱՐԳԱՐԷՈՒԹԻՒՆ ԵԶԵԿԻԵԼԻ 11 - Գրաբար Աստվածաշունչ (1895)

1 Եւ ամբարձ զիս Հոգի, եւ ած զիս յանդիման դրան տանն Տեառն որ հայէր ընդ արեւելս. եւ ահա առաջի դրան սրահին արք իբրեւ քսան եւ հինգ, եւ տեսի ի մէջ նոցա զՅեզոնիա զորդի Յազերայ եւ զՓաղտիա Բանեայ՝ զառաջնորդս ժողովրդեանն։

2 Եւ ասէ ցիս Տէր. Որդի մարդոյ, այս արք են որ խորհին սնոտիս, եւ տան խրատ չար ի քաղաքիդ յայդմիկ,

3 եւ ասեն. Ոչ եթէ նորոգ ինչ շինեալ են տունքս, այլ՝՝ սա է կաթսայ եւ մեք միս։

4 Վասն այդորիկ մարգարեաց ի վերայ նոցա, մարգարեաց, որդի մարդոյ։

5 Եւ եհաս ի վերայ իմ Ոգի Տեառն եւ ասէ ցիս. Այսպէս ասէ Ադոնայի Տէր. Այդպէս ասացէք, տունդ Իսրայելի, եւ զխորհուրդ ոգւոց ձերոց ես գիտեմ։

6 Յաճախեցէք զդիակունս ձեր ի քաղաքիդ յայդմիկ, եւ լցէք զճանապարհս դորա վիրաւորօք։

7 Վասն այդորիկ այսպէս ասէ Ադոնայի Տէր. Զդիակունս ձեր զոր կոտորէիք ի միջի դորա, նոքա միսն են, եւ կաթսայն դա է. եւ զձեզ հանից ի միջոյ դորա։

8 Ի սրոյ երկնչէիք, սուր ածից ի վերայ ձեր, ասէ Ադոնայի Տէր։

9 Եւ հանից զձեզ ի միջոյ դորա, եւ մատնեցից զձեզ ի ձեռս օտարաց, եւ արարից ի ձեզ դատաստան.

10 զի անկանիցիք ի սուր. եւ ի վերայ լերանց Իսրայելի դատեցայց զձեզ, եւ ծանիջիք թէ ես եմ Տէր։

11 Եւ դա չիցէ ձեզ կաթսայ, եւ դուք չլինիցիք ի դմա միս. ի վերայ լերանցն Իսրայելի դատեցայց զձեզ,

12 եւ գիտասջիք թէ ես եմ Տէր. զի ըստ արդարութեանց իմոց՝՝ դուք ոչ գնացէք, եւ զիրաւունս իմ դուք ոչ արարէք. այլ ըստ կրօնից ազգացն որ շուրջ զձեւք էին՝ արարէք։

13 Եւ եղեւ մինչդեռ մարգարէանայի՝ մեռաւ Փաղտիա որդի Բանեայ. անկայ ի վերայ երեսաց իմոց, եւ ի ձայն մեծ աղաղակեցի, եւ ասեմ. Վա՜յ ինձ, վա՜յ ինձ, Ադոնայի Տէր, զի ի կատարած հասուցեր զմնացորդս Իսրայելի։

14 Եւ եղեւ բան Տեառն առ իս եւ ասէ.

15 Որդի մարդոյ, եղբարք քո եւ արք գերութեան քո եւ ամենայն տունդ Իսրայելի հասեալ են ի վախճան՝՝, որոց ասացին բնակիչքն Երուսաղեմի. Ի բաց մերժեցարուք ի Տեառնէ, զի մեզ տուեալ է զերկիրդ ի ժառանգութիւն։

16 Վասն այնորիկ ասա. Այսպէս ասէ Ադոնայի Տէր. Թէ մերժեցից զնոսա յազգս, եւ ցրուեցից զնոսա ընդ ամենայն երկիր. եւ եղէց նոցա փոքր մի ի սրբութիւն ի գաւառսն յոր մտանիցեն ի նոսա։

17 Վասն այնորիկ ասա. Այսպէս ասէ Ադոնայի Տէր. Եւ ընկալայց զնոսա յազգացն, եւ ժողովեցից զնոսա ի գաւառացն ուր ցրուեցից զնոսա՝՝ ի նոսա, եւ տաց նոցա զերկիրն Իսրայելի։

18 Եւ մտցեն անդր, եւ բարձցեն զամենայն գարշելիս նորա, եւ զամենայն զանօրէնութիւնս նորա ի նմանէ։

19 Եւ տաց նոցա սիրտ այլ, եւ ոգի նոր պարգեւեցից նոցա՝՝. եւ հանից զսիրտն քարեղէն ի մարմնոց նոցա, եւ տաց նոցա սիրտ մարմնեղէն.

20 զի ըստ հրամանաց իմոց գնասցեն, եւ զիրաւունս իմ պահեսցեն, եւ արասցեն զնոսա. եւ եղիցին ինձ ի ժողովուրդ, եւ ես եղէց նոցա յԱստուած։

21 Եւ ըստ գարշելեաց սրտից նոցա եւ ըստ անօրէնութեանցն նոցա զոր արարին՝ եւ՝՝ ըստ ճանապարհացն յոր գնային՝ հատուցից ի գլուխս նոցա, ասէ Ադոնայի Տէր։

22 Եւ ամբարձին քերովբէքն զթեւս իւրեանց, եւ անիւքն զհետ նոցա, եւ փառքն Աստուծոյ Իսրայելի ի վերայ նոցա։

23 Եւ ամբարձան փառքն Տեառն ի միջոյ քաղաքին, եւ կացին ի վերայ լերինն որ էր յանդիման քաղաքին։

24 Եւ վերացոյց զիս Ոգի, եւ ած յերկիրն Քաղդէացւոց ի մէջ գերութեանն՝ տեսլեամբ Հոգւովն Աստուծոյ. եւ յարեայ ի տեսլենէ անտի՝՝ զոր տեսի։

25 Եւ խօսեցայ առ գերութեանն զամենայն բանս Տեառն զոր եցոյց ինձ։

Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն, 2018

Bible Society of Armenia, 2018

Bible Society of Armenia
Lean sinn:



Sanasan