Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -

ԵԼՔ 34 - Գրաբար Աստվածաշունչ (1895)

1 Եւ ասէ Տէր ցՄովսէս. Կոփեա դու քեզ երկուս տախտակս քարեղէնս ըստ առաջին տախտակացն, եւ ել առ իս ի լեառնն.՝՝ եւ գրեցից ի վերայ տախտակացն զպատգամսն որ էին յառաջին տախտակսն զոր խորտակեցերն։

2 Լեր պատրաստ առ վաղիւ, եւ ելանիցես ընդ առաւօտս ի լեառնն Սինա, եւ մնասցես ինձ անդ ի վերայ գլխոյ լերինն։

3 Եւ մի՛ ոք ելանիցէ ընդ քեզ, եւ մի՛ ոք երեւեսցի ամենեւին ի լերինն, եւ արջառ եւ ոչխար մի՛ արածեսցին մօտ ի լեառնն։

4 Եւ կոփեաց երկուս տախտակս քարեղէնս ըստ օրինակի առաջնոցն. եւ կանխեալ Մովսիսի ընդ առաւօտն՝ ել ի լեառնն Սինա, որպէս հրամայեաց նմա Տէր, եւ ա՛ռ Մովսէս ընդ իւր զերկուս տախտակսն քարեղէնս։

5 Եւ էջ Տէր ամպով, եւ կայր յանդիման նորա անդ. եւ կոչեաց յանուն Տեառն։

6 Եւ անց Տէր առաջի նորա. եւ կարդաց, Տէր Աստուած՝ գթած եւ ողորմած, երկայնամիտ, բազումողորմ եւ ճշմարիտ,

7 որ պահէ զարդարութիւն, եւ առնէ՝՝ զողորմութիւն ի հազար ազգս, բառնայ զանօրէնութիւնս եւ զանիրաւութիւնս եւ զմեղս, եւ ոչ անպարտ առնէ զպարտաւորն. ածէ զանօրէնութիւնս հարց յորդիս եւ յորդւոց յորդիս մինչեւ յերիս եւ ի չորս ազգս։

8 Եւ երագեաց Մովսէս, խոնարհ երկիր՝՝ եպագ եւ ասէ.

9 Եթէ գտի շնորհս առաջի քո, Տէր, երթիցէ ընդ մեզ Տէր. զի ժողովուրդս խստապարանոց է. եւ բարձցես դու զանօրէնութիւնս եւ զմեղս մեր, եւ եղիցուք մեք քո։

10 Եւ ասէ Տէր ցՄովսէս՝՝. Ահա ես դնեմ ընդ քեզ ուխտ. առաջի ամենայն ժողովրդեան քո արարից սքանչելիս որ ոչ եղեն յամենայն երկրի եւ յամենայն ազգս. եւ տեսցէ ամենայն ժողովուրդդ յորս ես դու ի միջի դոցա՝ զգործս Տեառն. զի զարմանալիք իցեն զոր եսս արարից ձեզ։

11 Զգոյշ լեր դու ամենայնի զոր միանգամ ես պատուիրեմ քեզ այսօր. ահաւասիկ ես մերժեմ յերեսաց ձերոց զԱմովրհացին եւ զՔանանացին եւ զՔետացին եւ զՓերեզացին եւ զԽեւացին եւ զԳերգեսացին՝՝ եւ զՅեբուսացին։

12 Զգոյշ լեր անձին քում, գուցէ դնիցես ուխտ ընդ բնակիչս երկրին, յոր դու մտանիցես ի նոսա, գուցէ լինիցի ձեզ գայթակղութիւն։

13 Զբագինս նոցա կործանեսջիք, եւ զարձանս նոցա փշրեսջիք, եւ զանտառս նոցա կոտորեսջիք, եւ զդրօշեալս դից նոցա հրով այրեսջիք։՝՝

14 Եւ մի՛ պագանիցէք երկիր աստուածոց օտարաց. զի Տէր Աստուածդ՝ անուն նախանձելի է՝՝, Աստուած նախանձոտ է։

15 Գուցէ դնիցեն ուխտ ընդ բնակիչս երկրին, եւ պոռնկիցին զկնի դից նոցա, եւ զոհիցեն աստուածոց նոցա, եւ կոչիցեն զքեզ, եւ ուտիցես ի զոհից նոցա։

16 Եւ առնուցուս ի դստերաց նոցա ուստերաց քոց, եւ ի դստերաց քոց տացես ուստերաց նոցա, եւ պոռնկիցին դստերք քո զկնի նոցա՝՝, եւ պոռնկեցուցանիցեն զուստերս քո զկնի դիցն իւրեանց։

17 Եւ աստուածս ձուլածոյս մի՛ առնիցես քեզ։

18 Զտօն բաղարջակերաց պահեսցես. զեւթն օր բաղարջ կերիցես, որպէս պատուիրեցի քեզ, ի ժամանակի իւրում յամսեանն կանխոց. զի յամսեանն կանխոց ելեր յԵգիպտոսէ։

19 Ամենայն արու որ բանայ զարգանդ՝ ինձ լիցի, եւ ամենայն արուք անասնոյ քո, անդրանիկն արջառոյ եւ անդրանիկն ոչխարի։

20 Եւ զանդրանիկն իշոյ փրկեսցես գառամբ. ապա թէ ոչ փրկեսցես զնա, զգինս նորա տացես՝՝։ Զամենայն անդրանիկս որդւոց քոց փրկեսցես. եւ ձեռնունայն առաջի իմ մի՛ երեւեսցին։

21 Զվեց օր գործեսցես, եւ յաւուրն եւթներորդի հանգիցես. ի սերմանս եւ ի հունձս հանգիցես։

22 Եւ տօն եւթներորդաց արասցես ինձ ի սկզբան հնձոց ցորենոյ, եւ զտօն արմտեաց ամփոփելոյ՝ յընդմիջել տարւոյն։

23 Երիս ժամանակս ի տարւոջ երեւեսցի ամենայն արու մանուկ քո առաջի Տեառն Աստուծոյ Իսրայելի։

24 Քանզի մերժեցից զազգսն յերեսաց քոց. եւ ընդարձակեցից զսահմանս քո, եւ ոչ ոք իցէ որ ակն դնիցէ երկրին քում, յորժամ ելանիցես երեւել առաջի Տեառն Աստուծոյ քո երիս ժամանակս ի տարւոջ։

25 Մի՛ զենուցուս ի վերայ խմորելոյ զարիւն զոհից իմոց, եւ մի՛ ելանիցէ յայգ զենումն տօնի զատկի։

26 Զառաջին արմտիս երկրի քո տարցիս ի տուն Տեառն Աստուծոյ քո։ Մի՛ եփեսցես զգառն ի կաթն մօր իւրոյ։

27 Եւ ասէ Տէր ցՄովսէս. Գրեա դու քեզ զպատգամսդ զայդոսիկ. զի այդու բանիւ դնիցեմ ուխտ ընդ քեզ եւ ընդ իս։

28 Եւ էր Մովսէս առաջի Տեառն զքառասուն տիւ եւ զքառասուն գիշեր. հաց ոչ եկեր եւ ջուր ոչ արբ. եւ գրեաց ի վերայ տախտակացն զբանս ուխտի զտասն պատգամացն։

29 Մինչդեռ իջանէր Մովսէս ի լեռնէն Սինայ, եւ երկոքին տախտակքն ուխտի ի ձեռս Մովսիսի էին, եւ յիջանել իւրում ի լեռնէ անտի՝ ոչ գիտէր Մովսէս եթէ փառաւորեալ իցէ տեսիլ գունոյ՝՝ երեսաց նորա ի խօսել նորա ընդ նմա։

30 Եւ ետես Ահարոն եւ ամենայն որդիքն Իսրայելի զՄովսէս, եւ էր փառաւորեալ տեսիլ գունոյ՝՝ երեսաց նորա, եւ երկեան մերձենալ ի նա։

31 Եւ կոչեաց զնոսա Մովսէս, եւ դարձան առ նա Ահարոն եւ ամենայն իշխանք ժողովրդեանն, եւ խօսեցաւ Մովսէս ընդ նոսա։

32 Եւ ապա մերձեցան առ նա ամենայն որդիքն Իսրայելի. եւ պատմեաց նոցա զամենայն զոր խօսեցաւ ընդ նմա Տէր ի լերինն Սինայ։

33 Եւ իբրեւ դադարեաց ի խօսելոյ անտի ընդ նոսա, արկ՝՝ պատրուակ զերեսօք իւրովք։

34 Իբրեւ մտանէր Մովսէս առաջի Տեառն խօսել ընդ նմա, մերկանայր զպատրուակն մինչեւ այսրէն ելանելոյ. եւ իբրեւ ելանէր, խօսէր ընդ ամենայն որդիսն Իսրայելի զոր միանգամ պատուիրեաց նմա Տէր։

35 Եւ տեսին որդիքն Իսրայելի զերեսսն Մովսիսի զի փառաւորեալ էր տեսիլ գունոյ՝՝ երեսաց նորա. եւ արկանէր Մովսէս պատրուակ ի վերայ երեսաց իւրոց, մինչեւ անդրէն մտանելոյ եւ խօսելոյ ընդ նմա։

Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն, 2018

Bible Society of Armenia, 2018

Bible Society of Armenia
Lean sinn:



Sanasan