ԵԼՔ 20 - Գրաբար Աստվածաշունչ (1895)1 Խօսեցաւ Տէր զամենայն զպատգամս զայսոսիկ եւ ասէ. 2 Ես եմ Տէր Աստուած քո որ հանի զքեզ յերկրէն Եգիպտացւոց ի տանէ ծառայութեան։ 3 Մի՛ եղիցին քեզ այլ աստուածք բաց յինէն։ 4 Մի՛ արասցես դու քեզ կուռս ըստ ամենայն նմանութեան որ ինչ յերկինս ի վեր է, եւ որ ինչ յերկրի ի խոնարհ, եւ որ ինչ ի ջուրս ի ներքոյ երկրի։ 5 Մի՛ երկիր պագանիցես նոցա, եւ մի՛ պաշտեսցես զնոսա. զի ես եմ Տէր Աստուած քո, Աստուած նախանձոտ, որ հատուցանեմ զմեղս հարանց որդւոց, յերիս եւ ի չորս ազգս ատելեաց իմոց։ 6 Եւ առնեմ զողորմութիւն ի հազար ազգս սիրելեաց իմոց, եւ ոյք պահեն զհրամանս իմ։ 7 Մի՛ առնուցուս զանուն Տեառն Աստուծոյ քո ի վերայ սնոտեաց. զի ոչ սրբեսցէ Տէր զայն որ առնուցու զանուն նորա ի վերայ սնոտեաց։ 8 Յիշեսջիր զօրն շաբաթուց սրբել զնա։ 9 Զվեց օր գործեսցես, եւ արասցես զամենայն զգործս քո։ 10 Յաւուրն եւթներորդի շաբաթ Տեառն Աստուծոյ քո. մի՛ գործեսցես ի նմա զամենայն գործ քո, դու եւ ուստր քո եւ դուստր քո, ծառայ քո եւ աղախին քո, եզն քո եւ էշ քո եւ ամենայն անասուն քո, եւ եկն՝՝ քո եւ պանդուխտն որ ի քեզ։ 11 Զի զվեց օր արար Տէր Աստուած զերկինս եւ զերկիր, եւ զծով եւ զամենայն որ ի նոսա, եւ հանգեաւ յաւուրն եւթներորդի. վասն այնորիկ օրհնեաց Տէր զօրն եւթներորդ եւ սրբեաց զնա։ 12 Պատուեա զհայր քո եւ զմայր քո զի քեզ բարի լիցի, եւ՝՝ զի երկայնակեաց լինիցիս ի վերայ երկրին բարութեան զոր Տէր Աստուած քո տացէ քեզ։ 13 Մի՛ սպանաներ։ 14 Մի՛ շնար։ 15 Մի՛ գողանար։ 16 Մի՛ սուտ վկայութիւն վկայեր զընկերէ քումմէ։ 17 Մի՛ ցանկանար տան ընկերի քո, եւ մի՛ անդոյ նորա՝՝. մի՛ ցանկանար կնոջ ընկերի քո, եւ մի՛ ծառայի նորա, եւ մի՛ աղախնոյ նորա, եւ մի՛ եզին նորա, եւ մի՛ իշոյ նորա, եւ մի՛ ամենայն անասնոյ նորա՝՝ եւ մի՛ ամենայնի զինչ ընկերի քո իցէ։ 18 Եւ ամենայն ժողովուրդն տեսանէր զձայնն եւ զճառագայթսն եւ զբարբառ փողոյն եւ զլեառնն ծխեալ։ Զահի հարաւ ամենայն ժողովուրդն եւ խորշեցաւ եկաց ի հեռաստանէ։ 19 Եւ ասեն ցՄովսէս. Դու խօսեաց ընդ մեզ եւ լուիցուք, եւ մի՛ խօսեսցի ընդ մեզ Աստուած, գուցէ մեռանիցիմք։ 20 Եւ ասէ ցնոսա Մովսէս. Քաջալերեցարուք, զի վասն փորձելոյ զձեզ եկն առ ձեզ Աստուած, որպէս զի լինիցի երկեւղ նորա ի ձեզ, զի մի՛ մեղանչիցէք։ 21 Եւ կայր ժողովուրդն ի հեռաստանէ. եւ Մովսէս եմուտ ի մէգն ուր էր Աստուած։ 22 Եւ ասէ Տէր ցՄովսէս. Այսպէս ասասցես դու տանդ Յակոբայ, եւ պատմեսցես՝՝ որդւոցդ Իսրայելի. Դուք ձեզէն տեսէք, զի յերկնից խօսեցայ ընդ ձեզ։ 23 Մի՛ առնիցէք ձեզ աստուածս ոսկեղէնս եւ աստուածս արծաթեղէնս։ 24 Սեղան հողեղէն արասջիք ինձ, եւ մատուսջիք ի նմա զողջակէզս ձեր եւ զփրկութիւնս ձեր, զոչխարս ձեր եւ զարջառս ձեր, յամենայն տեղիս ուր անուանեցից զանուն իմ անդ, եկից առ քեզ եւ օրհնեցից զքեզ։ 25 Ապա եթէ սեղան ի քարանց առնիցես ինձ, մի՛ շինեսցես զնոսա կոփածոյս. քանզի զձեռինգործին քո մերձեցուցեր ի նա, եւ պղծեալ է։ 26 Մի՛ ելանիցես ընդ աշտիճանս ի սեղան իմ, զի մի՛ մերկասցին առականք քո ի վերայ նորա։ |