Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -

ԺՈՂՈՎՕՂ 8 - Գրաբար Աստվածաշունչ (1895)

1 Ո՞վ գիտէ զիմաստունս՝՝, եւ ո՞վ գիտէ զմեկնութիւն բանից։ Իմաստութիւն առն՝ լուսաւոր առնէ զերեսս իւր, եւ որ ժպիրհն է երեսօք իւրովք՝ ատելի լիցի։

2 Բերանոյ՝՝ թագաւորի զգոյշ լեր, եւ ի բան երդման Աստուծոյ։

3 Մի՛ վաղվաղիցես յերեսաց նորա գնալ, եւ մի՛ կացցես ի բանի չարի. զի զամենայն զոր ինչ կամիցի՝ արասցէ։

4 Իբրեւ զթագաւոր իշխանութեամբ խօսի՝՝, եւ ո՞վ կարէ ասել ցնա թէ՝ Զի՛նչ գործեցեր։

5 Որ պահէ զպատուիրան՝ ոչ գիտասցէ զբան չարութեան. եւ ժամանակ իրաւանց՝՝ ճանաչէ սիրտ իմաստնոց։

6 Զի ամենայն իրաց ժամանակ է եւ իրաւունք, զի տգիտութիւն մարդոյ բազում է ի վերայ նորա։

7 Քանզի ոչ գիտէ զինչ լինելոց է. զի որպէս ինչ լինելոց իցէ՝ ո՞վ պատմեսցէ նմա։

8 Ոչ է մարդ իշխան ոգւոյ՝ արգելուլ զոգի, եւ ոչ գոյ իշխանութիւն նորա յաւուր մահուան. եւ ոչ գոյ հրեշտակութիւն յաւուր՝՝ պատերազմի, եւ ոչ ապրեցուցանէ ամպարշտութիւն զմերձաւորս իւր։

9 Զամենայն զայս տեսի, եւ ետու զսիրտ իմ յամենայն արարածս որ արարեալ են ի ներքոյ արեգական. որում միանգամ իշխան եղեւ մարդն ի վերայ մարդոյ չարչարել զնա՝՝։

10 Եւ ապա տեսի ես ամպարիշտս մուծեալս ի գերեզմանս. եւ ի սրբոց անտի գնացին, եւ սուգ առին ի քաղաքին, զի՝՝ այնպէս արարին. սակայն եւ այն ընդունայնութիւն է։

11 Զի ոչ գոյ ընդդէմ դառնալ յայնցանէ որ վաղվաղակի գործեն զչար, վասն այնորիկ համարձակեցան՝՝ սիրտք որդւոց մարդկան յանձինս իւրեանց գործել զչար։

12 Որ մեղաւն արար զչարիս, յայսմհետէ եւ ի վաղնջուց. քանզի գիտեմ եւ ես զինչ է բարին երկիւղածաց Աստուծոյ, զի երկնչիցին նոքա՝՝ յերեսաց նորա։

13 Եւ ոչ ինչ ոչ գոյ բարի ամպարշտի, եւ ոչ յերկարեսցէ աւուրս՝ իբրեւ ընդ հովանեաւ նորա որ՝՝ ոչ է երկիւղած յերեսացն Աստուծոյ։

14 Գոյ ընդունայնութիւն որ եղեալ է ի վերայ երկրի. զի են արդարք՝ որոց ժամանեն առ նոսա գործք ամպարշտաց, եւ են ամպարիշտք զի հասանեն նոցա իբրեւ զգործս արդարոց. եւ ասացի ես թէ՝ Սակայն եւ այն ընդունայնութիւն է։

15 Եւ գովեցի ես զուրախութիւն, զի ոչ է բարի մարդկան ի ներքոյ արեգական, բաց յուտելոյ եւ յըմպելոյ եւ յուրախ լինելոյ. եւ այն երթայ ընդ նմա ի ջանալ նմա զաւուրս կենաց իւրոց, որչափ ետ նմա Աստուած ի ներքոյ արեգական։

16 Յոր միանգամ՝՝ ետու զսիրտ իմ գիտել զիմաստութիւն, եւ տեսանել զզբաղումն որ արարեալ է ի վերայ երկրի. (զի ի տուէ եւ ի գիշերի քուն յաչս նորա ոչ է տեսանել.)

17 եւ տեսի ես զամենայն արարածս Աստուծոյ, զի ոչ կարասցէ մարդ գտանել զարարածն արարեալ ի ներքոյ արեգական. զոր միանգամ ջանասցի մարդ խնդրել՝ եւ ոչ գտցէ. քանզի որչափ ասասցէ իմաստունն գիտել՝ ոչ կարասցէ գտանել։

Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն, 2018

Bible Society of Armenia, 2018

Bible Society of Armenia
Lean sinn:



Sanasan