Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -

ԺՈՂՈՎՕՂ 6 - Գրաբար Աստվածաշունչ (1895)

1 Է չարութիւն զոր տեսի ի ներքոյ արեգական, եւ բազում է յոյժ ի վերայ մարդոյ։

2 Այր մի որում տացէ Աստուած մեծութիւն եւ ինչս եւ փառս, եւ ոչ ինչ պակաս իցէ անձին իւրում յամենայնէ որում ցանկանայցէ. եւ ոչ առնիցէ զնա Աստուած իշխան ուտել ի նմանէ, զի այր օտար կերիցէ զնա. եւ այն ընդունայնութիւն է եւ ախտ չար։

3 Եթէ ծնցի այր հարեւր, եւ ամս բազումս կեցցէ, եւ եւս բազում եղիցին աւուրք ամաց նորա, եւ անձն նորա ոչ յագեսցի ի բարեաց անտի, եւ գերեզման եւս ոչ գտցի նմա, ես ասացի թէ լաւ է քան զնա վիժածն.

4 զի ունայնութեամբ եկն եւ խաւարաւ գնաց, եւ ի խաւարի անուն նորա ծածկեսցի.

5 քանզի զարեւ ոչ ետես, եւ ոչ գիտաց, զինչ է հանգիստ սորա քան զնորա՝՝։

6 Եւ եթէ եկաց նա զհազար ամաց ելս, եւ զբարութիւն ինչ ոչ ետես, միթէ ո՞չ երթայցէ ամենայն ի մի տեղի։

7 Ամենայն ջան մարդոյ ի բերան իւր, եւ սակայն անձն նորա ոչ յագեսցի։

8 Զի՞նչ առաւելութիւն է իմաստնոյն քան զանմտին, քանզի տնանկն գիտէ երթալ առաջի կենաց իւրոց՝՝։

9 Լաւ է տեսիլ աչաց քան զգնացեալն ոգւով. սակայն եւ այն ունայնութիւն է եւ յօժարութիւն ոգւոյ։

10 Որ ինչ եղեւն՝ ահա անուն կոչեցեալ է նմա. եւ յայտնի եղեւ որպիսի ինչ՝՝ է մարդ, եւ ոչ կարէ դատել ընդ Հզօրին քան զնա։

11 Զի են բազում բանք՝ որ յաճախեն զընդունայնութիւնս. զի՞նչ առաւելութիւն է մարդոյ։

Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն, 2018

Bible Society of Armenia, 2018

Bible Society of Armenia
Lean sinn:



Sanasan