Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -

ԺՈՂՈՎՕՂ 11 - Գրաբար Աստվածաշունչ (1895)

1 Առաքեա զհաց քո ի վերայ երեսաց ջրոց, զի ի բազմութեան աւուրց քոց գտցես զնա։

2 Տուր բաժին եւթանց, այլ եւ ութից, վասն զի ոչ գիտես զինչ լինիցի չար ի վերայ երկրի։

3 Թէ լցցին ամպք անձրեւով՝ ի վերայ երկրի հեղուն. եւ եթէ անկցի փայտն ի հարաւ եւ կամ ի կողմն հիւսիսոյ, ուր անկցի փայտն անդ կացցէ։

4 Որ խտրէ զհողմս՝ ոչ սերմանէ, եւ որ հայի ընդ ամպս՝ ոչ հնձեսցէ.

5 որովք ոչ է հնար գիտել՝՝ զինչ է ճանապարհ հողմոյ, իբրեւ զոսկերս յարգանդի յղւոյ, նոյնպէս ոչ գիտասցես դու զարարածս Աստուծոյ զոր ինչ առնիցէ նա զամենայն։

6 Ընդ առաւօտս սերմանեսցես զսերմն քո, եւ ընդ երեկոյս մի՛ լքցին ձեռք քո. զի ոչ գիտես՝ ո՛ր պատկանիցի, այս՝ թէ այն, կամ թէ երկոքեան ի միասին բարի իսկ է։

7 Քաղցր է լոյս, եւ բարի աչաց տեսանել զարեգակն.

8 զի թէ ամս բազումս կեցցէ մարդ, եւ յամենայն ի նոսա ուրախ լինիցի, եւ յիշեսցէ նա զաւուրս խաւարի, զի բազում իցեն. ամենայն ինչ որ գալոցն իցէ ընդունայնութիւն է։

9 Ուրախ լեր, երիտասարդ, ի մանկութեան քում, եւ զուարճացուսցէ զքեզ սիրտ քո յաւուրս մանկութեան քո. եւ գնա դու ի ճանապարհս սրտի քո ամբիծ, եւ ի տեսիլ աչաց քոց. եւ գիտասցես թէ վասն այսր ամենայնի ածցէ զքեզ Աստուած ի դատաստան։

10 Եւ ի բաց արա զսրտմտութիւն ի սրտէ քումմէ, եւ անցո զչարութիւն ի մարմնոյ քումմէ. զի մանկութիւն եւ անմտութիւն ընդունայնութիւն է։

Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն, 2018

Bible Society of Armenia, 2018

Bible Society of Armenia
Lean sinn:



Sanasan