Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -

ԺՈՂՈՎՕՂ 10 - Գրաբար Աստվածաշունչ (1895)

1 Ճանճք մեռեալք զազրացուցանեն զեւղս անուշունս. պատուական է սակաւիկ ինչ յիմաստութենէ, քան զմեծ փառս անմտութեամբ՝՝։

2 Սիրտ իմաստնոյ յաջակողմ իւր, եւ սիրտ անմտի ի ձախակողմ իւր։

3 Քանզի եւ ի ճանապարհի յորժամ գնայցէ անմիտն, սիրտ նորա պակասեսցի, եւ զոր ինչ խորհի՝ ամենայն անմտութիւն՝՝ է։

4 Եթէ հոգի իշխանին ելցէ ի վերայ քո՝ մի՛ թողուր զտեղի քո. զի ողոքումն դարձուցանէ զմեղս մեծամեծս։

5 Է չարութիւն զոր տեսի ի ներքոյ արեգական, որ իբրեւ յակամայ կամս՝՝ ել յերեսաց իշխանին։

6 Տուաւ անմիտն ի բարձրութիւնս մեծամեծս, եւ մեծատունք ի խոնարհութեան նստցին։

7 Տեսի ես զծառայս հեծեալս ի ձիս, եւ իշխանս՝ զի գնային իբրեւ զծառայս յերկրի։

8 Որ փորէ խորխորատ՝ ի նոյն անկցի, եւ որ քակէ զցանգ՝ հարցէ զնա օձ։

9 Եւ որ բառնայ քարինս՝ նոքիմբք չարչարեսցի, եւ որ պատառէ փայտ՝ նովին ճգնեսցի։

10 Եթէ անկցի եւս երկաթն՝ եւ նա տրտմեցոյց զերեսս իւր. եւ զօրութիւնք զօրացուցանեն, եւ է առաւելութիւն քաջ իմաստութեանն։՝՝

11 Եթէ հարցէ օձ ի թովել, ոչ ինչ է առաւելութիւն թովչին։

12 Բանք բերանոյ իմաստնոյ՝ շնորհք, եւ շրթունք անմտի ընկղմեն զնա։

13 Սկիզբն բանից բերանոյ նորա՝ անմտութիւն, եւ վախճան նորա՝ ծուփ չարութեան։

14 Եւ որ անմիտն է յաճախէ զբանս. ոչ գիտէ մարդ զինչ եղեալ է, եւ զինչ լինելոց է զի զկնի նորա՝՝ ո՞վ պատմեսցէ նմա։

15 Ջան անմտին չարչարեսցէ զնա, որ ոչ գիտաց երթալ ի քաղաք։

16 Վա՜յ քեզ, քաղաք, որոյ թագաւոր քո մանուկ է, եւ իշխանք քո ընդ առաւօտս ուտեն։

17 Երանի քեզ, երկիր, որոյ թագաւոր քո որդի ազատի է, եւ իշխանք քո ի ժամու ուտեն զօրութեամբ՝ եւ ոչ ամաչեսցեն՝՝։

18 Ի վատութեան խոնարհեսցին հեծանաձգութիւնք, եւ ի դատարկութեան ձեռաց կաթեսցէ տուն։

19 Ի ծաղր առնեն զհաց, եւ գինի եւ եւղ ուրախ առնեն զկենդանիս. եւ արծաթոյ լուիցէ ամենայն ինչ՝՝։

20 Սակայն եւ ի մտի քում մի՛ անիծաներ թագաւորի, եւ ի շտեմարանս սենեկաց քոց մի՛ անիծաներ մեծի. զի թռչունք երկնից հասուցանեն զբարբառ քո, եւ որոց թեւք են՝ պատմեն զբան քո։

Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն, 2018

Bible Society of Armenia, 2018

Bible Society of Armenia
Lean sinn:



Sanasan