Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -

ԵՐԿՐՈՐԴՈՒՄՆ ՕՐԻՆԱՑ 8 - Գրաբար Աստվածաշունչ (1895)

1 Ամենայն պատուիրանաց զոր ես պատուիրեմ ձեզ այսօր, զգոյշ լինիջիք առնելոյ, զի կեցջիք եւ բազմապատիկք լինիցիք, եւ մտանիցէք ժառանգիցէք զերկիրն զոր երդուաւ Տէր հարցն մերոց։

2 Եւ յիշեսցես զամենայն ճանապարհն զոր ած զքեզ Տէր ընդ անապատն, զի լլկիցէ զքեզ եւ փորձիցէ զքեզ, եւ ճանաչիցէ թէ զի՛նչ կայցէ ի սրտի քում, եթէ պահեսցես զպատուիրանս նորա եւ թէ ոչ։

3 Եւ չարչարեաց զքեզ, եւ սովաբեկ արար զքեզ, եւ կերակրեաց զքեզ մանանայիւն զոր ոչ գիտէիր եւ ոչ գիտէին հարքն քո, զի յայտ արասցէ քեզ թէ ոչ հացիւ միայն կեցցէ մարդ, այլ ամենայն բանիւ որ ելանէ ի բերանոյ Աստուծոյ՝ կեցցէ մարդ։

4 Հանդերձք քո ոչ մաշեցան ի քէն, եւ ոտք քո ոչ փապարեցին զայն ամս քառասուն։

5 Եւ ծանիցես ի սրտի քում, թէ որպէս այր ոք որ խրատէ զորդի իւր, այնպէս Տէր Աստուած քո խրատեսցէ զքեզ։

6 Եւ պահեսցես զպատուիրանս Տեառն Աստուծոյ քո գնալ ի ճանապարհս նորա եւ երկնչել ի նմանէ։

7 Զի Տէր Աստուած քո տարցի զքեզ յերկիրն բարի եւ յաղթ՝՝, ուր վտակքն ջրոց եւ աղբեւրք անդնդոց բղխեն ընդ դաշտս եւ ընդ լերինս.

8 երկիր ցորենոյ եւ գարւոյ եւ գինւոյ, այգեաց եւ նռնենեաց. երկիր ձիթենեաց, իւղոյ եւ մեղու.

9 երկիր՝ յորում ոչ աղքատութեամբ կերիցես զհաց քո, եւ ոչ կարօտանայցես իմիք ի նմա. երկիր՝ որոյ քարինք իւր երկաթ, եւ ի լերանց նորա հատանիցես պղինձ։

10 Եւ կերիցես եւ յագեսցիս, եւ օրհնեսցես զՏէր Աստուած քո ի վերայ երկրին բարութեան զոր ետ քեզ։

11 Հայեաց յանձն քո, գուցէ մոռանայցես զՏէր Աստուած քո՝ չպահել զպատուիրանս նորա եւ զդատաստանս եւ զիրաւունս նորա զոր ես քեզ պատուիրեմ։

12 Գուցէ յորժամ ուտիցես եւ յագիցիս, եւ տունս գեղեցիկս շինեսցես եւ բնակեսցես ի նոսա,

13 եւ բազմանայցէ արջառ եւ ոչխար քո, եւ յաճախիցէ քեզ արծաթ եւ ոսկի, եւ ամենայն ինչ որ քո իցէ՝ բազմանայցէ,

14 հպարտանայցես ի սրտի քում, եւ մոռասցիս զՏէր Աստուած քո որ եհան զքեզ յերկրէն Եգիպտացւոց ի տանէ ծառայութեան,

15 եւ ած զքեզ ընդ անապատն մեծ եւ ընդ ահագին, ուր օձն խածանէր եւ կարիճ եւ ծարաւ, եւ ոչ գոյր ջուր, եւ եհան քեզ յապառաժ վիմէ աղբեւր ջուրց.

16 որ կերակրեաց զքեզ մանանայիւն յանապատին, զոր ոչ գիտէին հարքն քո, զի չարչարեսցէ զքեզ եւ փորձեսցէ զքեզ, եւ բարի արասցէ քեզ ի վախճանի քում.

17 մի՛ ասիցես ի սրտի քում, թէ Զօրութիւն իմ եւ ուժգնութիւն ձեռին իմոյ արար ինձ զզօրութիւնս զայս մեծ.

18 այլ յիշեսցես զՏէր Աստուած քո, զի նա տայ քեզ ոյժ առնել զօրութիւն, զի հաստատեսցէ զուխտն իւր զոր երդուաւ հարցն քոց, որպէս եւ այսօր։

19 Եւ եղիցի եթէ մոռանալով մոռասցիս զՏէր Աստուած քո, եւ երթայցես զհետ աստուածոց օտարաց եւ պաշտիցես զնոսա եւ երկիր պագանիցես նոցա, ունիմ ձեզ վկայ այսօր զերկինս եւ զերկիր՝՝, զի կորստեամբ կորնչիջիք.

20 որպէս եւ ազգքն զորս Տէր կորուսցէ յերեսաց ձերոց, այնպէս կորնչիջիք, փոխանակ զի ոչ լուարուք ձայնի Տեառն Աստուծոյ ձերոյ։

Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն, 2018

Bible Society of Armenia, 2018

Bible Society of Armenia
Lean sinn:



Sanasan