Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -

ԵՐԿՐՈՐԴՈՒՄՆ ՕՐԻՆԱՑ 30 - Գրաբար Աստվածաշունչ (1895)

1 Եւ եղիցի եթէ հասանիցեն ի վերայ քո ամենայն պատգամքս այսոքիկ, կամ օրհնութիւնք կամ անէծք զորս ետու առաջի երեսաց քոց, եւ կալցիս ի սրտի քում ընդ ամենայն ազգսն ուր ցրուեսցէ զքեզ Տէր անդ,

2 եւ դարձցիս առ Տէր Աստուած քո, եւ լուիցես ձայնի նորա ըստ ամենայնի զոր ես պատուիրեմ քեզ այսօր, յամենայն սրտէ քումմէ եւ յամենայն անձնէ քումմէ,

3 եւ բժշկեսցէ Տէր զմեղսն՝՝ քո եւ ողորմեսցի քեզ, եւ դարձեալ ժողովեսցէ զքեզ յամենայն ազգաց ուր ցրուեաց զքեզ Տէր անդր։

4 Եթէ իցէ ցրումն քո ի ծագաց երկրի մինչեւ ի ծագս երկրի՝՝, անտի ժողովեսցէ զքեզ Տէր Աստուած քո, եւ անտի առցէ զքեզ Տէր Աստուած քո՝՝.

5 եւ ածցէ զքեզ Տէր Աստուած քո յերկիրն զոր ժառանգեցին հարք քո, եւ ժառանգեսցես զնա եւ բարի եղիցի քեզ, եւ բազմապատիկ արասցէ զքեզ քան զհարս քո.

6 եւ պարուրեսցէ Տէր զսիրտ քո եւ զսիրտ զաւակի քո, սիրել զՏէր Աստուած քո յամենայն սրտէ քումմէ եւ յամենայն անձն քումմէ, զի կեցցես դու եւ զաւակ քո՝՝։

7 Եւ տացէ Տէր Աստուած քո զնզովս զայս ի թշնամիս քո եւ յատելիս քո որք հալածեցինն զքեզ։

8 Եւ դու դարձցիս եւ լուիցես ձայնի Տեառն Աստուծոյ քո՝՝, եւ արասցես զպատուիրանս նորա զոր ես պատուիրեմ քեզ այսօր։

9 Եւ աճեցուսցէ զքեզ Տէր Աստուած քո յամենայն գործս ձեռաց քոց, ծննդովք որովայնի քո, եւ արդեամբք երկրի քո, եւ ծննդովք անասնոց քոց. զի դարձցի ի քեզ Տէր Աստուած քո՝՝ ուրախ լինել քեւ ի բարութիւնս որպէս ուրախ եղեւ հարբքն քովք,

10 եթէ լուիցես ձայնի Տեառն Աստուծոյ քո, պահել եւ առնել զամենայն պատուիրանս նորա եւ զիրաւունս նորա եւ զդատաստանս նորա զգրեալս ի գրի օրինացս այսոցիկ, եթէ դարձցիս առ Տէր Աստուած քո յամենայն սրտէ քումմէ եւ յամենայն անձնէ քումմէ։

11 Զի պատուիրանքս այս զոր ես պատուիրեմ քեզ այսօր, ոչ ծանրաբեռն ինչ է եւ ոչ հեռի ի քէն։

12 Ոչ յերկինս թէ ասիցես. Ո՞վ ելանիցէ մեզ յերկինս եւ առնուցու զնա, եւ լուիցուք եւ արասցուք։

13 Եւ ոչ յայնկոյս ծովու է, թէ ասիցես. Ո՞վ անցանիցէ յայնկոյս ծովու եւ առնուցու մեզ զնա, եւ լսելի արասցէ մեզ եւ արասցուք։

14 Մերձ է բանն առ քեզ յոյժ, ի բերան քո եւ ի սրտի քում, եւ ի ձեռս քո է՝՝ առնել զնա։

15 Ահաւասիկ ետու այսօր առաջի երեսաց քոց զկեանս եւ զմահ, զբարի եւ զչար.

16 եւ եթէ լուիցես պատուիրանաց Տեառն Աստուծոյ քո՝ զոր՝՝ ես պատուիրեմ քեզ այսօր սիրել զՏէր Աստուած քո, գնալ ի ճանապարհս նորա, պահել զիրաւունս եւ զպատուիրանս նորա եւ զդատաստանս նորա, կեցցէք եւ բազումք լինիցիք՝՝. եւ օրհնեսցէ զքեզ Տէր Աստուած քո յամենայն երկրին յոր մտանելոց ես ժառանգել զնա։

17 Եւ եթէ փոխեսցի սիրտ քո եւ ոչ լուիցես, եւ մոլորեալ երկիր պագանիցես աստուածոց օտարաց եւ պաշտեսցես զնոսա,

18 պատմեմ քեզ այսօր զի կորստեամբ կորնչիցիք, եւ ոչ լինիցիք բազմօրեայք ի վերայ երկրին յոր դուք անցանէք ընդ Յորդանան ժառանգել զնա։

19 Ունիմ ձեզ վկայ այսօր զերկինս եւ զերկիր. զկեանս եւ զմահ ետու առաջի երեսաց ձերոց, զօրհնութիւնս եւ զանէծս. եւ ընտրեա զկեանս, զի կեցցես դու եւ զաւակ քո.

20 սիրել զՏէր Աստուած քո եւ լսել ձայնի նորա եւ ունել զնմանէ, զի այն են կեանք քո եւ երկայնութիւն աւուրց քոց, բնակել յերկրին զոր երդուաւ Տէր հարցն քոց Աբրահամու եւ Իսահակայ եւ Յակոբա՝ տալ նոցա։

Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն, 2018

Bible Society of Armenia, 2018

Bible Society of Armenia
Lean sinn:



Sanasan