Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -

ԵՐԿՐՈՐԴՈՒՄՆ ՕՐԻՆԱՑ 23 - Գրաբար Աստվածաշունչ (1895)

1 Մի՛ մտցէ մալեալն եւ կրճատեալն յեկեղեցի Աստուծոյ։

2 Մի՛ մտցէ պոռնկորդի յեկեղեցի Տեառն։

3 Մի՛ մտցէ Ամոնացի եւ Մովաբացի յեկեղեցի Տեառն. մինչեւ ցտասն ազգ մի՛ մտցեն յեկեղեցի Տեառն եւ մինչեւ ցյաւիտեան.

4 վասն զի ոչ ելին ընդ առաջ ձեր հացիւ եւ ջրով ի ճանապարհի ելանելոյն ձերոյ յԵգիպտոսէ. եւ զի ի վարձու կալան վասն քո զԲաղաամ որդի Բէովրայ ի Միջագետաց անիծանել զքեզ.

5 եւ ոչ կամեցաւ Տէր Աստուած քո լսել Բաղաամու, եւ դարձոյց Տէր Աստուած քո զանէծսն յօրհնութիւնս. զի սիրեաց զքեզ Տէր Աստուած քո։

6 Մի՛ խօսեսցիս ընդ նոսա խաղաղութեամբ՝՝ զամենայն աւուրս քո մինչեւ ցյաւիտեան։

7 Մի՛ գարշեցուցանիցես զԵդովմայեցին, զի եղբայր քո է։ Մի՛ գարշեցուցանիցես զԵգիպտացին, զի պանդուխտ էիր յերկրի նորա։

8 Եթէ լինիցին նոցա որդիք, յերրորդ ազգի մտցեն յեկեղեցի Տեառն։

9 Եւ եթէ ելանիցես ի պատերազմ բանակել ի վերայ թշնամեաց քոց, զգոյշ լինիջիր յամենայն բանէ չարէ։

10 Եթէ իցէ ի քեզ այր որ չիցէ սուրբ ի ցայգութեան բղխմանէ, ելցէ արտաքոյ բանակին, եւ մի՛ մտցէ ի բանակն.

11 եւ ընդ երեկսն լուասցէ զմարմին իւր ջրով, եւ ընդ մտանել արեւուն մտցէ ի բանակն։

12 Եւ տեղի յայտ լիցի քեզ արտաքոյ բանակին, եւ ելցես դու արտաքս.

13 եւ ցից լինիցի զգօտւոյ քումմէ. եւ եղիցի յորժամ նստիցիս արտաքս, փորեսցես նովաւ, եւ ածեալ ծածկեսցես զաղտեղութիւն քո։

14 Զի Տէր Աստուած քո շրջի ընդ բանակն քո փրկել զքեզ, եւ մատնել զթշնամիս քո առաջի երեսաց քոց. եւ եղիցի բանակն քո սուրբ, եւ ոչ երեւեսցի ի միջի քում աղտեղութիւն՝՝ իրացն, եւ դառնայցէ ի քէն։

15 Մի՛ մատնեսցես զծառայ տեառն իւրում, որ յաւելուցու ի քեզ ի տեառնէ իւրմէ.

16 ընդ քեզ բնակեսցէ եւ ընդ քեզ զետեղեսցի յամենայն տեղւոջ ուր եւ հաճոյ իցէ նմա, եւ մի՛ նեղիցէք զնա։

17 Մի՛ լինիցի բոզ ի դստերաց Իսրայելի, եւ մի՛ պոռնիկ յուստերաց Իսրայելի։ Մի՛ լինիցի ձօնի ի դստերաց Իսրայելի, եւ մի՛ նուիրեալ ոք յուստերաց Իսրայելի։՝՝

18 Մի՛ տարցիս զկապէնս պոռնկի, եւ մի՛ զշանսխուրս ի տուն Աստուծոյ քո յամենայն ուխտս. զի պիղծ են առաջի Տեառն Աստուծոյ քո երկոքեան։

19 Մի՛ տացես եղբօր քում արծաթ վաշխիւ, եւ մի՛ զկերակուր շարիատիւ, եւ մի՛ տոկոսեօք.

20 զամենայն ինչ փոխ տայցես օտարին եւ եղբօր քում՝՝, զի օրհնեսցէ զքեզ Տէր Աստուած քո յամենայն ի գործս քո ի վերայ երկրին յոր մտանելոց ես ժառանգել զնա։

21 Եւ եթէ ուխտիցես ուխտ Տեառն Աստուծոյ քում, մի՛ յամեսցես հատուցանել զայն. զի պահանջելով պահանջեսցէ Տէր Աստուած քո ի քէն, եւ լինիցի քեզ ի մեղս.

22 ապա թէ ոչ կամիցիս ուխտել, չլինիցի քեզ մեղք։

23 Որ ինչ ելանէ ընդ շրթունս քո՝ զգոյշ լինիջիր, եւ արասցես որպէս ուխտեցեր Աստուծոյ քում, զտուրսն զոր խոստացար բերանով քով։

24 Եւ եթէ մտանիցես յայգի ընկերի քո, կերիցես խաղող մինչեւ ցյագել անձին քո, բայց յաման մի՛ ամանայցես։

25 Եւ եթէ մտանիցես ի հունձս ընկերի քո, քաղեսցես ձեռօք քովք զհասկն, եւ մանգաղ մի՛ արկանիցես յոճ ընկերի քո։

Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն, 2018

Bible Society of Armenia, 2018

Bible Society of Armenia
Lean sinn:



Sanasan