Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -

ԵՐԿՐՈՐԴՈՒՄՆ ՕՐԻՆԱՑ 21 - Գրաբար Աստվածաշունչ (1895)

1 Եւ եթէ գտանիցի վիրաւոր յերկրի քում զոր Տէր Աստուած քո տացէ քեզ ժառանգել, եւ անկեալ դնիցի ի դաշտի, եւ ոչ գիտիցեն զայն որ խոցեացն զնա.

2 ելցէ ծերակոյտն քո եւ դատաւորքն քո, եւ չափեսցեն շուրջ զվիրաւորաւն զվայրս քաղաքացն.

3 եւ եղիցի քաղաք որ հուպ իցէ ի վիրաւորն, առցէ ծերակոյտ քաղաքին այնորիկ երինջ մի յարջառոց որ ընդ գործ չիցէ մտեալ եւ լուծ չիցէ ձգեալ.

4 եւ իջուսցեն ծերակոյտ ժողովրդեանն զերինջն ի ձոր մի ապառաժ ուր չիցէ գործեալ եւ ոչ սերմանեալ, եւ կարթակոտոր արասցեն՝՝ զերինջն ի ձոր անդր։

5 Եւ մատիցեն քահանայքն Ղեւտացիք, զի զնոսա ընտրեաց Տէր Աստուած քո կալ առաջի իւր եւ օրհնել յանուն նորա. եւ ըստ բերանոյ նոցա վճարեսցի ամենայն հակառակութիւն եւ ամենայն գրգռութիւն։

6 Եւ ամենայն ծերակոյտ քաղաքին այնորիկ որ հուպ իցէ ի վիրաւորն, լուասցեն զձեռս իւրեանց ի վերայ գլխոյ երնջուն կարթահարելոյ ի ձորն.

7 եւ պատասխանի տուեալ ասասցեն. Ձեռք մեր ոչ հեղին զարիւնս զայս, եւ աչք մեր ոչ տեսին.

8 քաւեա զժողովուրդ քո զԻսրայէլ զոր փրկեցեր, Տէր, զի մի՛ եկեսցէ արիւնս անպարտ ի վերայ ժողովրդեան քո Իսրայելի։ Եւ քաւեսցի ի նոցանէ արիւնն.

9 եւ բարձցես դու զարիւնն անպարտ ի ձէնջ։ եւ եթէ արասցես զբարին եւ զհաճոյ առաջի Տեառն Աստուծոյ քո՝՝։

10 Եւ եթէ ելանիցես ի պատերազմ ի վերայ թշնամեաց քոց, եւ մատնեսցէ զնոսա Տէր Աստուած քո ի ձեռս քո, եւ աւարեսցես զաւար՝՝ նոցա,

11 եւ տեսանիցես յաւարին կին գեղեցիկ տեսլեամբ, եւ ցանկասցիս նմա, եւ առցես զնա քեզ կնութեան,

12 եւ տարցիս զնա ի տուն քո, եւ գերծցես զգլուխ նորա, եւ սրբեսցես զեղնգունս նորա.

13 եւ հանցես զհանդերձ գերութեան նորա՝՝, եւ նստցի ի տան քում, եւ լացցէ զհայր եւ զմայր իւր զաւուրս ամսոյ միոյ. եւ ապա մտցես առ նա եւ բնակեսցես ընդ նմա, եւ եղիցի քո կին։

14 Եւ եղիցի եթէ ոչ հաճեսցիս ընդ նա, արձակեսցես զնա ազատ. եւ վաճառելով մի՛ վաճառեսցես զնա արծաթոյ, եւ մի՛ անարգեսցես զնա, քանզի լլկեցեր զնա։

15 Եւ եթէ լինիցին առն միում երկու կանայք, եւ լինիցի ի նոցանէ մին սիրելի եւ մեւսն ատելի, եւ ծնանիցին նմա որդիս, սիրելին եւ ատելին, եւ լինիցի որդի անդրանիկ ատելւոյն,

16 եւ եղիցի յաւուր յորում ժառանգեցուցանիցէ որդւոց իւրոց զինչս իւր, մի՛ իշխեսցէ անդրանկացուցանել զորդի սիրելւոյն, անտես արարեալ զորդի ատելւոյն զանդրանիկ.

17 այլ զանդրանիկ ատելւոյն ծանիցէ՝ տալ նմա կրկին յամենայնէ որ ինչ գտանիցի նորա. զի նա է սկիզբն որդւոց նորա, եւ նմա անկ է անդրանկութիւնն՝՝։

18 Եւ եթէ իցէ ուրուք որդի խեռ եւ անզգամ, եւ ոչ լսիցէ ձայնի հօր եւ մօր իւրոյ, եւ խրատիցեն զնա եւ ոչ անսայցէ նոցա.

19 կալցին զնա հայր եւ մայր նորա, եւ տարցին զնա առ ծերակոյտ քաղաքին իւրեանց եւ ի դուռն տեղւոյն իւրեանց.

20 եւ ասասցեն ցարս քաղաքին իւրեանց. Որդիս մեր այս խեռ է եւ անզգամ, եւ ոչ լսէ ձայնի մերում, հանգանակող է եւ արբշիռ։

21 Եւ քարկոծեսցեն զնա արք քաղաքին նորա քարամբք եւ մեռցի. եւ բարձջիք զչարն ի միջոյ ձերմէ. եւ լուեալ այլոցն՝ զահի հարկանիցին։

22 Եւ եթէ հասանիցեն ումեք մեղք մահապարտութեան եւ մեռանիցի, կախեսջիք զնա զփայտէ.

23 եւ մի՛ ագանիցի մարմին նորա ի փայտին, այլ թաղելով թաղեսջիք զնա ի նմին աւուր. զի անիծեալ յԱստուծոյ է ամենայն որ կախիցի զփայտէ. եւ մի՛ պղծիցէք զերկիրն զոր Տէր Աստուած քո տացէ քեզ ի ժառանգութիւն։

Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն, 2018

Bible Society of Armenia, 2018

Bible Society of Armenia
Lean sinn:



Sanasan