Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -

ԵՐԿՐՈՐԴՈՒՄՆ ՕՐԻՆԱՑ 18 - Գրաբար Աստվածաշունչ (1895)

1 Եւ մի՛ լիցի քահանայիցն Ղեւտացւոց, որդւոցն Ղեւեայ, բաժին եւ ժառանգութիւն ընդ Իսրայելի. երախայրիքն Տեառն վիճակ նոցա, զայն՝՝ կերիցեն.

2 եւ վիճակ մի՛ լիցի նոցա ի մէջ եղբարց իւրեանց. զի Տէր է վիճակ նոցա, որպէս ասաց նոցա։

3 Եւ այս են իրաւունք քահանային ի ժողովրդենէ անտի, որք զենուցուն զենլիս. եթէ արջառ իցէ եւ եթէ ոչխար, տացէ քահանային զերին եւ զծնօտսն եւ զխախացոցն։

4 Եւ զպտուղս ցորենոյ քո եւ զգինւոյ քո եւ զիւղոյ քո, եւ զպտուղ կտրոց խաշանց քոց տացես նոցա։

5 Զի զնա ընտրեաց Տէր յամենայն ցեղիցն քոց կալ առաջի Տեառն Աստուծոյ քո, պաշտել եւ օրհնել յանուն նորա՝՝, նա եւ որդիք իւր զամենայն աւուրս։

6 Ապա թէ եկեսցէ Ղեւտացին ի մի ի քաղաքացն քոց յամենայն որդւոցն Իսրայելի, ուր իցէ ինքն բնակեալ, եւ եկեսցէ ըստ ցանկութեան անձին իւրոյ ի տեղին զոր ընտրեսցէ Տէր,

7 պաշտել զանուն Տեառն Աստուծոյ իւրոյ, իբրեւ զամենայն եղբարսն իւր Ղեւտացիս որ կացցեն անդ առաջի Տեառն Աստուծոյ։

8 Կերիցէ զմասնն հասեալ, բայց իւրաքանչիւր յազգական վաճառէն՝՝։

9 Եւ եթէ մտանիցես յերկիրն զոր Տէր Աստուած տացէ քեզ, մի՛ ուսանիցիս առնել ըստ գարշելեաց ազգացն այնոցիկ։

10 Մի՛ գտանիցի ի քեզ որ ածիցէ զուստր իւր կամ զդուստր իւր զբոցով, եւ դիւթիցէ դիւթութիւն, եւ հմայիցէ, եւ հաւահարց լինիցի,

11 եւ կախարդիցէ կախարդանօք, եւ վհուկ եւ նշանագէտ լինիցի առ ի զմեռեալս հարցանելոյ։

12 Քանզի պիղծ է Տեառն ամենայն որ առնէ զայն. զի վասն այսպիսի գարշելեաց սատակեսցէ զնոսա Տէր ի քէն։

13 Կատարեալ լինիցիս առաջի Տեառն Աստուծոյ քո.

14 զի ազգքն այնոքիկ զորս դու ժառանգելոց ես, նոքա հմայից եւ դիւթութեանց անսան. բայց քեզ ոչ այնպէս ետ հրաման Տէր Աստուած քո։

15 Մարգարէ յեղբարց քոց իբրեւ զիս յարուսցէ քեզ Տէր Աստուած քո, նմա լուիջիք.

16 ըստ ամենայնի զոր խնդրեցեր ի Տեառնէ Աստուծոյ քումմէ ի Քորեբ յաւուրն եկեղեցւոյ, ասէիք. Ոչ եւս յաւելուցումք լսել զձայն Տեառն Աստուծոյ մերոյ, եւ զհուրդ զայդ զմեծ ոչ եւս տեսցուք, զի մի՛ մեռանիցիմք։

17 Եւ ասէ ցիս Տէր. Ուղիղ է ամենայն ինչ զոր խօսեցան։

18 Մարգարէ յարուցից նոցա յեղբարց իւրեանց իբրեւ զքեզ, եւ տաց զպատգամս իմ ի բերան նորա, եւ խօսեսցի ընդ նոսա որպէս եւ պատուիրեցից նմա։

19 Եւ մարդ որ ոչ լուիցէ զոր խօսիցի մարգարէն յանուն իմ՝ ես խնդրեցից վրէժ ի նմանէ։

20 Բայց մարգարէն, եթէ ամպարշտեսցի խօսել յանուն իմ բան ինչ զոր ես ոչ հրամայեցի խօսել, եւ կամ թէ խօսիցի յանուն աստուածոց օտարաց, մեռցի մարգարէն այն։

21 Ապա թէ ասիցէք ի սրտի ձերում՝ Զիա՞րդ գիտասցուք զբանն զոր ոչ խօսեցաւ Տէր.

22 զոր ինչ խօսիցի մարգարէն յանուն Տեառն եւ ոչ լինիցի բանն եւ ոչ դիպիցի, այն բան է զոր ոչ խօսեցաւ Տէր. ամպարշտութեամբ խօսեցաւ մարգարէն, մի՛ թողուցուք նմա՝՝։

Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն, 2018

Bible Society of Armenia, 2018

Bible Society of Armenia
Lean sinn:



Sanasan