Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -

ԵՐԿՐՈՐԴՈՒՄՆ ՕՐԻՆԱՑ 16 - Գրաբար Աստվածաշունչ (1895)

1 Զգուշասջիր ամսոյն կանխոց, եւ արասցես զատիկ Տեառն Աստուծոյ քո. զի յամսեանն կանխոց ելէք յԵգիպտոսէ ի գիշերի։

2 Եւ զենցես զզատիկն Տեառն Աստուծոյ քում, ոչխարս եւ արջառս, ի տեղւոջն զոր ընտրեսցէ Տէր Աստուած քո անուանել զանուն իւր անդ.

3 մի՛ ուտիցէք ընդ նմա խմորուն, զեւթն օր բաղարջ կերիցես ընդ նմա, հաց չարչարանաց. քանզի տագնապաւ ելէք յԵգիպտոսէ. զի յիշիցէք զօրն ելից ձերոց յերկրէն Եգիպտացւոց զամենայն աւուրս կենաց ձերոց։

4 Եւ մի՛ երեւեսցի ի քեզ խմոր յամենայն սահմանս քո զեւթն օր. եւ մի՛ ագցի ի մսոյն զոր զենուցուս յերեկորեայ յաւուրն առաջնոյ՝ յայգ։

5 Եւ մի՛ ժտեսցիս զենուլ զզատիկն ի միում ի քաղաքաց քոց զորս Տէր Աստուած քո տացէ քեզ.

6 այլ ի տեղւոջն զոր ընտրեսցէ Տէր Աստուած քո անուանել զանուն իւր ի նմա, անդ զենցես զզատիկն առ երեկս ընդ արեւմուտս, ի ժամանակին յորում ելեր յԵգիպտոսէ։

7 Եփեսցես եւ խորովեսցես՝՝, եւ կերիցես ի տեղւոջն զոր ընտրեսցէ Տէր Աստուած քո. եւ դարձցիս ի վաղիւն երթիցես ի տուն քո։

8 Զվեց օր կերիցես բաղարջ, եւ յաւուրն եւթներորդի ելք տօն Տեառն Աստուծոյ քո. մի՛ գործեսցես ի նմա զամենայն գործ բայց որ ինչ գործիցի անձին՝՝։

9 Եւթն եւթներորդս համարեսցիս քեզ. ի սկսանելոյ մանկաղի քո յոճ՝ սկսանիցիս համարել եւթն եւթներորդս։

10 Եւ արասցես տօն եւթներորդաց Տեառն Աստուծոյ քում, որչափ կարող իցէ ձեռն քո ըստ ինչին զոր տացէ քեզ՝՝ որպէս զիարդ օրհնեսցէ զքեզ Տէր Աստուած քո.

11 եւ ուրախ լիցիս առաջի Տեառն Աստուծոյ քո դու եւ ուստր քո եւ դուստր քո, ծառայ քո եւ աղախին քո, եւ Ղեւտացին որ ի քաղաքս քո, եւ եկն եւ որբն եւ այրին որ ի ձեզ, ի տեղւոջն զոր ընտրեսցէ Տէր Աստուած անուանել զանուն իւր անդ։

12 Եւ յիշեսցես զի ծառայ էիր յերկրին Եգիպտացւոց, եւ զգուշասցիս եւ արասցես զպատուիրանս զայսոսիկ։

13 Տօն տաղաւարահարաց արասցես զեւթն օր, ի ժողովել քեզ ի կալոյ քումմէ եւ ի հնձանէ քումմէ։

14 Եւ ուրախ լիցիս ի տօնի քում դու եւ ուստր քո եւ դուստր քո, ծառայ քո եւ աղախին քո, եւ Ղեւտացին եւ եկն եւ որբն եւ այրին որ իցեն ի քաղաքս քո։

15 Զեւթն օր տօնեսցես Տեառն Աստուծոյ քում ի տեղւոջն զոր ընտրեսցէ Տէր Աստուած քո ի նմա. եւ եթէ՝՝ օրհնեսցէ զքեզ Տէր Աստուած քո յամենայն արմտիս քո եւ յամենայն գործս ձեռաց քոց, եւ լինիցիս ուրախ։

16 Զերիս ժամանակս ի տարւոջ յանդիման լիցի ամենայն արու քո առաջի Տեառն Աստուծոյ քո ի տեղւոջն զոր ընտրեսցէ Տէր. ի տօնի բաղարջակերացն, եւ ի տօնի եւթներորդացն, եւ ի տօնի տաղաւարահարացն. եւ ոչ երեւեսցիս առաջի Տեառն Աստուծոյ քո՝՝ ունայնաձեռն.

17 իւրաքանչիւր ըստ կարի ձեռաց իւրոց ըստ օրհնութեան Տեառն Աստուծոյ քո զոր ետ քեզ։

18 Դատաւորս եւ ատենադպիրս կացուսցես յամենայն քաղաքս քո զոր Տէր Աստուած քո տացէ քեզ ըստ ցեղից, եւ դատեսցեն զժողովուրդն դատաստան արդար։

19 Եւ մի՛ աչառիցեն երեսաց, եւ մի՛ առնուցուն՝՝ կաշառս. քանզի կաշառ կուրացուցանէ զաչս իմաստնոց, եւ ապականէ զբանս արդարոց։

20 Արդարութեամբ արասցես զիրաւունս, զի կեցցէք եւ մտանիցէք ժառանգել՝՝ զերկիրն զոր Տէր Աստուած տացէ ձեզ։

21 Մի՛ տնկեսցես քեզ անտառ զամենայն փայտի առ սեղանով Տեառն Աստուծոյ քո։

22 Եւ մի՛ արասցես ինչ քեզ ձօնի. եւ՝՝ մի՛ կանգնեսցես քեզ արձան զոր ատեաց Տէր Աստուած քո։

Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն, 2018

Bible Society of Armenia, 2018

Bible Society of Armenia
Lean sinn:



Sanasan