Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -

ԵՐԿՐՈՐԴՈՒՄՆ ՕՐԻՆԱՑ 15 - Գրաբար Աստվածաշունչ (1895)

1 Յեւթն եւթներորդ ամի՝՝ արասցես թողութիւն։

2 Եւ այս իցէ հրաման թողութեանն. թողցես զամենայն պարտս քո զոր պարտիցի քեզ ընկեր քո, եւ մի՛ պահանջիցես յընկերէ եւ յեղբօրէ քումմէ, զի թողութիւն կոչեցեալ է Տեառն Աստուծոյ քո՝՝։

3 Յօտարոտւոյն պահանջիցես որ ինչ իցէ քո առ նմա, բայց եղբօրն քում թողութիւն արասցես զպարտուցն քոց՝՝։

4 Եւ մի՛ լինիցի ի միջի քում կարօտեալ. զի օրհնելով օրհնեսցէ զքեզ Տէր Աստուած քո՝՝ յերկրին զոր Տէր Աստուած քո տալոց է քեզ ի ժառանգութիւն ժառանգել զնա։

5 Եւ եթէ լսելով լուիցես ձայնի Տեառն Աստուծոյ քո, պահել եւ առնել զամենայն պատուիրանս զոր ես պատուիրեմ քեզ այսօր,

6 զի Տէր Աստուած քո օրհնեաց զքեզ, որպէս եւ խոստացաւ քեզ, եւ տացես փոխ ազգաց բազմաց, եւ դու ոչ առնուցուս փոխ. եւ տիրեսցես ազգաց բազմաց, եւ քեզ մի՛ տիրեսցեն։

7 Եւ եթէ լինիցի ի միջի քում կարօտեալ յեղբարց քոց, ի միում ի քաղաքաց քոց յերկրին զոր տացէ քեզ Տէր Աստուած քո, մի՛ դարձուցանիցես զսիրտ քո, եւ մի՛ կծկիցես զձեռն քո յեղբօրէ քումմէ կարօտելոյ.

8 այլ ընդարձակելով ընդարձակեսցես նմա զձեռն քո, եւ տալով տացես նմա փոխ որչափ եւ խնդրիցէ ի կարօտութեան իւրում՝՝։

9 Զգոյշ լեր անձին քում, գուցէ լինիցի բան ծածուկ անօրէնութեան ի սրտի քում, եւ ասիցես. Մերձ է ամն եւթներորդ, ամն թողութեան, եւ չարակնեսցէ ակն քո ի վերայ եղբօր քո կարօտելոյ, եւ ոչ տայցես նմա. եւ բողոքեսցէ զքէն առ Տէր, եւ լինիցին քեզ այն մեղք մեծամեծք։

10 Այլ պարգեւելով պարգեւեսցես նմա, եւ տալով տացես նմա փոխ որչափ եւ պիտոյ իցէ՝՝, եւ մի՛ տրտմիցիս ի սրտի քում զկնի տրոցն քոց նմա. զի վասն բանին այնորիկ օրհնեսցէ զքեզ Տէր Աստուած քո յամենայն ի գործս քո, եւ յամենայնի յոր ինչ եւ մխեսցես զձեռն քո։

11 Զի ոչ պակասէ կարօտեալ յերկրէ, վասն այնորիկ ես պատուիրեմ զբանս զայս եւ ասեմ. Ընդարձակելով ընդարձակեսցես զձեռն քո յեղբայր քո, յաղքատ եւ ի տառապեալ որ իցէ յերկրին քում։

12 Եւ եթէ վաճառեսցի քեզ եղբայր քո Եբրայեցի, կամ կին Եբրայեցի, ծառայեսցէ քեզ զվեց ամ. եւ յամին եւթներորդի արձակեսցես զնա ազատ ի քէն։

13 Եւ յորժամ արձակեսցես զնա, ոչ արձակեսցես զնա ունայն.

14 այլ հանդերձելով հանդերձեսցես զնա յոչխարաց քոց եւ ի ցորենոյ քումմէ եւ ի հնձանէ քումմէ. որպէս եւ օրհնեաց զքեզ Տէր Աստուած քո՝ տացես նմա։

15 Եւ յիշեսցես, զի եւ դու ծառայ էիր յերկրին Եգիպտացւոց, եւ փրկեաց զքեզ Տէր Աստուած քո անտի. վասն այնորիկ ես պատուիրեմ քեզ առնել զբանս զայս։

16 Ապա թէ ասիցէ ցքեզ. Ոչ ելանեմ ի քէն. զի սիրեաց զքեզ եւ զտուն քո, զի բարի իցէ նմա առ քեզ։

17 Առցես հերիւն, եւ ծակեսցես զունկն նորա ի վերայ սեմոց դրանն, եւ եղիցի քեզ ստրուկ յաւիտեան, եւ զաղախին քո նոյնպէս արասցես։

18 Եւ մի՛ խիստ թուեսցի առաջի քո յորժամ արձակեսցես զնոսա ազատս ի քէն. զի ամի ամի վարձուք վարձկանի ծառայեաց քեզ զվեց ամ. եւ օրհնեսցէ զքեզ Տէր Աստուած քո յամենայնի զինչ եւ գործեսցես։

19 Զամենայն անդրանիկս որ ծնանիցին յանդեայս քո եւ ի հօտս քո, զարուսն ի նոցանէ սրբեսցես Տեառն Աստուծոյ քում. ոչ գործեսցես անդրանկաւ եզին քո, եւ մի՛ կտրեսցես զանդրանիկս հօտից քոց։

20 Ամ յամէ կերիցես զնա առաջի Տեառն ի տեղւոջն զոր ընտրեսցէ Տէր Աստուած քո, դու եւ տուն քո։

21 Եւ եթէ արատաւոր իցէ կամ կաղ կամ կոյր, եւ կամ ամենայն արատ չար զինչ եւ գուցէ ի նմա, մի՛ զենցես զնա Տեառն Աստուծոյ քում.

22 այլ ի քաղաքս քո կերիցես զնա. անսուրբն ի քեզ եւ սուրբն նոյնպէս կերիցեն, իբրեւ զայծեամն կամ զեղջերու։

23 Բայց զարիւն մի՛ ուտիցես, յերկիր հեղուցուս զնա իբրեւ զջուր։

Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն, 2018

Bible Society of Armenia, 2018

Bible Society of Armenia
Lean sinn:



Sanasan