Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -

ԵՐԿՐՈՐԴՈՒՄՆ ՕՐԻՆԱՑ 11 - Գրաբար Աստվածաշունչ (1895)

1 Եւ սիրեսցես զՏէր Աստուած քո, եւ պահեսցես զպահպանութիւնս նորա եւ զիրաւունս նորա եւ զպատուիրանս նորա եւ զդատաստանս նորա զամենայն աւուրս կենաց քոց՝՝։

2 Եւ ծանիջիք այսօր, եթէ ոչ վասն որդւոց քոց որք ոչ գիտեն եւ ոչ տեսին զխրատ Տեառն Աստուծոյ քո եւ զմեծամեծս նորա, զձեռն հզօր եւ զբազուկ բարձր,

3 զնշանս նորա եւ զարուեստս զոր արար ի մէջ Եգիպտոսի, ի փարաւոն արքայ Եգիպտացւոց եւ յամենայն երկիր նորա.

4 եւ զոր ինչ արար ընդ զօրսն Եգիպտացւոց, զկառս նոցա եւ զերիվարս իւրեանց՝՝. ո՛րպէս ծփեաց զջուրս Կարմիր ծովուն ի վերայ երեսաց նոցա ի յարձակել նոցա զկնի մեր, կորոյս զնոսա Տէր մինչեւ ցայսօր ժամանակի.

5 եւ զոր ինչ արար ձեզ յանապատի անդ, մինչեւ եկիք ի տեղիս յայս.

6 եւ զոր ինչ արար ընդ Դաթան եւ ընդ Աբիրոն, ընդ որդիս Եղիաբու որդւոյ Ռուբենի, որոց բացեալ երկրի զբերան իւր եկուլ զնոսա եւ զտունս նոցա եւ զվրանս նոցա, եւ զամենայն ինչս նոցա ընդ նոսա ի միջոյ ամենայն Իսրայելի։

7 Զի ձեր իսկ աչք տեսին զամենայն զգործս Տեառն զմեծամեծս զոր արար ի ձեզ մինչեւ ցայսօր՝՝։

8 Եւ պահեցէք զամենայն պատուիրանս նորա զոր ես պատուիրեմ ձեզ այսօր, զի կեցջիք եւ բազմապատիկք լինիցիք՝՝, եւ մտանիցէք ժառանգիցէք զերկիրն, յոր դուք անցանէք ընդ Յորդանան՝՝ ժառանգել զնա.

9 զի երկայնօրեայք լինիցիք ի վերայ երկրին զոր երդուաւ Տէր հարցն ձերոց տալ նոցա եւ զաւակի նոցա յետ նոցա՝՝, երկիր՝ որ բղխէ զկաթն եւ զմեղր։

10 Քանզի երկիրն յոր մտանելոց էք ժառանգել զնա՝ ոչ իբրեւ զերկիրն Եգիպտացւոց է ուստի ելէք դուք անտի, յորժամ սերմանեն սերմանս, եւ ոռոգանեն ոտիւք՝՝ իբրեւ զպարտէզ բանջարոյ.

11 այլ երկիրն յոր դուք մտանելոց էք ժառանգել՝ երկիր լեռնային եւ դաշտական է. յանձրեւոյ երկնից ըմպէ ջուր.

12 երկիր՝ զոր Տէր Աստուած քո դարմանէ զնա, հանապազ աչք Տեառն Աստուծոյ քո ի վերայ նորա, ի սկզբանէ տարւոյն մինչեւ ցկատարումն տարւոյն։

13 Եւ եթէ լսելով լուիցես ամենայն պատուիրանաց նորա՝՝ զոր ես պատուիրեմ քեզ այսօր, սիրել զՏէր Աստուած քո եւ պաշտել զնա յամենայն սրտէ քումմէ, եւ յամենայն անձնէ քումմէ,

14 տացէ անձրեւ երկրին ձերում ի ժամանակի իւրում զկանուխ եւ զանագան, եւ ժողովեսցես զցորեան քո եւ զգինի քո եւ զեւղ քո։

15 Եւ տացէ խոտ յանդս քո անասնոյ քում, եւ կերիցես եւ յագեսցիս։

16 Հայեցարուք յանձինս ձեր, գուցէ յուլանայցեն սիրտք ձեր եւ յանցանիցէք եւ պաշտիցէք զաստուածս օտարս, եւ երկիր պագանիցէք նոցա.

17 եւ սրտմտեալ բարկանայցէ Տէր ի վերայ ձեր, եւ արգելուցու զերկինս եւ ոչ լինիցի անձրեւ, եւ երկիր ոչ տացէ զպտուղ իւր, եւ կորնչիցիք արագ արագ յերկրէն բարութեան զոր ետ ձեզ Տէր։

18 Եւ դիջիք զբանս զայս ի սիրտս ձեր եւ յանձինս ձեր, եւ արկջիք զսոսա նշան ի ձեռս ձեր, եւ եղիցին անշարժ առաջի աչաց ձերոց.

19 եւ ուսուսջիք որդւոց ձերոց խօսել զսոսա ի նստել ի տան, եւ ի գնալ ի ճանապարհի, եւ ի ննջել եւ ի յառնել.

20 եւ գրեսջիք զսոսա ի վերայ սեմոց տանց ձերոց եւ ի դրունս ձեր.

21 զի բազմօրեայք լինիցիք՝՝, եւ աւուրք որդւոց ձերոց ի վերայ երկրին զոր երդուաւ Տէր հարցն քոց տալ քեզ՝՝ ըստ աւուրց երկնից ի վերայ երկրի։

22 Եւ եղիցի եթէ լսելով լուիցէք ամենայն պատուիրանացս այսոցիկ՝՝ զոր ես պատուիրեմ ձեզ այսօր առնել, սիրել զՏէր Աստուած քո, գնալ ի ճանապարհս նորա եւ յարել ի նա,

23 մերժեսցէ Տէր զամենայն ազգսն զայնոսիկ յերեսաց ձերոց, եւ ժառանգեսջիք զազգս մեծամեծս եւ հզօրագոյնս քան զձեզ։

24 Ամենայն տեղի ուր կոխիցեն գնացք ոտից ձերոց՝ ձեզ լիցի. յանապատէ անտի մինչեւ ցԱներն Լիբանանու, եւ ի գետոյն մեծէ, գետոյն՝՝ Եփրատայ մինչեւ ցծովն արեւմտից եղիցին սահմանք ձեր։

25 Եւ ոչ ոք դառնայցէ ընդդէմ ձեր, եւ զահ եւ զերկեւղ ձեր արկցէ Տէր Աստուած ձեր ի վերայ երեսաց ամենայն երկրին զոր կոխիցէք, որպէս խօսեցաւ ընդ ձեզ Տէր։

26 Եւ ես ահաւասիկ տամ այսօր առաջի ձեր օրհնութիւնս եւ անէծս.

27 օրհնութիւն՝ եթէ լսիցէք պատուիրանաց Տեառն Աստուծոյ ձերոյ զոր ես պատուիրեմ ձեզ այսօր.

28 եւ անէծս՝ եթէ ոչ լուիցէք պատուիրանաց Տեառն Աստուծոյ ձերոյ զոր ես պատուիրեմ ձեզ այսօր՝՝, եւ մոլորիցիք ի ճանապարհէն զոր ես պատուիրեցի ձեզ, երթալ պաշտել զաստուածս օտարս զորս ոչ ճանաչիցէք։

29 Եւ եղիցի յորժամ տարցի զքեզ Տէր Աստուած քո յերկիրն յոր անցանես ընդ Յորդանան՝՝ ժառանգել զնա, եւ տացես դու զօրհնութիւնն ի լերինն Գարիզին, եւ զանէծս ի լերինն Գեբաղ.

30 ո՞չ ապաքէն յայնկոյս Յորդանանու է այն, յետոյ ճանապարհին արեւմտից յերկրին Քանանացւոց, որոյ նիստն ընդ արեւմուտս է մերձ ի Գաղգաղ՝ առ կաղնեաւն բարձու՝՝։

31 Եւ դուք անցանէք ընդ Յորդանան մտանել ժառանգել զերկիրն զոր Տէր Աստուած տալոց է ձեզ ի ժառանգութիւն զամենայն աւուրս՝՝, եւ ժառանգեսջիք զնա եւ բնակեսջիք ի նմա։

32 Եւ զգուշասջիք առնել զամենայն հրամանս նորա, եւ զդատաստանս զայսոսիկ զոր ես տամ առաջի ձեր այսօր։

Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն, 2018

Bible Society of Armenia, 2018

Bible Society of Armenia
Lean sinn:



Sanasan