Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -

ՄԱՐԳԱՐԷՈՒԹԻՒՆ ԱՄՈՎՍԱՅ 1 - Գրաբար Աստվածաշունչ (1895)

1 Պատգամք Ամովսայ որ եղեն յԱկկարիմ՝՝ Թեկուայ, զորս ետես ի վերայ Երուսաղեմի յաւուրս Ոզիայ արքայի Հրէաստանի, եւ յաւուրս Յերոբովամայ որդւոյ Յովասայ արքայի Իսրայելի, երկուք ամօք յառաջ քան զգետնաշարժն. եւ ասէ.

2 Տէր ի Սիօնէ բարբառեցաւ, եւ յԵրուսաղեմէ ետ զձայն իւր. եւ սուգ առին արօտք հօտից, եւ ցամաքեցան բարձունք Կարմեղայ։

3 Եւ ասէ Տէր. Ի վերայ երիցն անօրէնութեանցն Դամասկեայ, եւ ի վերայ չորիցն՝ ոչ դարձայց ի նմանէ. փոխանակ զի կտրէին զյղիս Գաղաադացւոց սղոցօք՝՝ երկաթեօք։

4 Եւ առաքեցից հուր ի տունն Ազայելի, եւ կերիցէ զհիմունս որդւոյն Ադերայ՝՝։

5 Եւ խորտակեցից զնիգս Դամասկեայ, եւ սատակեցից զբնակիչս դաշտացն Ովնայ, եւ կոտորեցից զազգն յարանց Խառանու, եւ գերեսցի ընտիր՝՝ ժողովուրդն Ասորւոց, ասէ Տէր։

6 Այսպէս ասէ Տէր. Ի վերայ երից ամպարշտութեանցն Գազայ, եւ ի վերայ չորիցն՝ ոչ դարձայց ի նոցանէն. փոխանակ զի գերեցին զգերութիւն Սողոմոնի արգելուլ՝՝ յԵդովմ։

7 Եւ առաքեցից հուր ի վերայ պարսպացն Գազայ, եւ կերիցէ զհիմունս նորա։

8 Եւ սատակեցից զբնակիչս յԱզովտայ, եւ բարձցի ազգն՝՝ յԱսկաղոնէ. եւ ածից զձեռն իմ ի վերայ Ակկարոնի, եւ կորիցեն մնացորդք այլազգեացն, ասէ Տէր Տէր։

9 Այսպէս ասէ Տէր. Ի վերայ երից ամպարշտութեանցն Ծուրայ, եւ ի վերայ չորիցն՝ ոչ դարձայց ի նմանէ. փոխանակ զի արգելին զգերութիւնն Սողոմոնի՝՝ յԵդովմ, եւ ոչ յիշեցին զուխտ եղբարց։

10 Եւ առաքեցից հուր ի վերայ պարսպացն Ծուրայ, եւ կերիցէ զհիմունս նորա։

11 Այսպէս ասէ Տէր. Ի վերայ երից ամպարշտութեանցն Եդովմայ, եւ ի վերայ չորիցն՝ ոչ դարձայց ի նոցանէ. փոխանակ զի հալածեաց սրով զեղբայր իւր, եւ ապականեաց զեղբայր յերկրի. եւ յափշտակեաց ի վկայութիւն զսոսկումն իւր, եւ զյանդգնութիւն իւր պահեաց ի հակառակութիւն՝՝։

12 Եւ առաքեցից հուր ի Թեման, եւ կերիցէ հուր զհիմունս պարսպաց նորա՝՝։

13 Այսպէս ասէ Տէր. Ի վերայ երից ամպարշտութեանց որդւոցն Ամոնայ, եւ ի վերայ չորիցն՝ ոչ դարձայց ի նոցանէ՝՝. փոխանակ զի հերձուին զյղիս Գաղաադացւոց, զի ընդարձակեսցեն զսահմանս իւրեանց։

14 Բորբոքեցից հուր ի վերայ պարսպացն Ռաբայ, եւ կերիցէ զհիմունս նորա աղաղակաւ յաւուր պատերազմի, եւ շարժեսցի յաւուր վախճանի իւրոյ։

15 Եւ գնասցեն ի գերութիւն թագաւորք նոցա, քուրմք նոցա եւ իշխանք նոցա՝՝ ի միասին, ասէ Տէր։

Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն, 2018

Bible Society of Armenia, 2018

Bible Society of Armenia
Lean sinn:



Sanasan