ԱՌ ԹԵՍԱՂՈՆԻԿԵՑԻՍ ԵՐԿՐՈՐԴ ԹՈՒՂԹ 3 - Գրաբար Աստվածաշունչ (1895)ԴԶ. 1 Այսուհետեւ, եղբարք, աղօթս արարէք ի վերայ մեր, զի բանն Տեառն ընթանայցէ, եւ փառաւոր լինիցի յամենայն տեղիս, որպէս եւ առ ձեզդ. 2 զի ապրեսցուք յանօրինաց եւ յանզգամաց մարդոց. զի ոչ ամենեցուն են հաւատք։ 3 Այլ հաւատարիմ է Տէր, որ եւ հաստատեսցէ զձեզ եւ պահեսցէ ի չարէ անտի։ 4 Վստահ եմք ի ձեզ Տերամբ, թէ զոր պատուիրեցաքն ձեզ, ե՛ւ առնէք ե՛ւ առնիցէք։ 5 Այլ Տէր ուղղեսցէ զսիրտս ձեր ի սէրն Աստուծոյ եւ ի համբերութիւնն Քրիստոսի։ 6 Պատուիրեմ ձեզ, եղբարք, յանուն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի, խորշել ձեզ յամենայն եղբօրէ որ ստահակսն գնայցեն, եւ ոչ ըստ աւանդութեանն զոր ընկալարուք ի մէնջ։ 7 Զի դուք ինքնին գիտէք թէ ո՛րպէս պարտ է ձեզ նմանել մեզ. զի ոչ երբեք ստահակեցաք առ ձեզ, 8 եւ ոչ ձրի զուրուք հաց կերաք, այլ ջանիւ եւ վաստակով զցայգ եւ զցերեկ գործէաք վասն չծանրանալոյ ումեք ի ձէնջ. 9 ոչ եթէ չունէաք իշխանութիւն, այլ զի զանձինս օրինակ արասցուք ձեզ՝ նմանողս լինել մեզ։ 10 Քանզի մինչ առ ձեզն իսկ էաք, զայս պատուիրէաք ձեզ, թէ՝ Որ ոչն կամիցի գործել, եւ կերիցէ մի՛։ 11 Արդ լսեմք զոմանց ի ձէնջ, թէ ստահակութեամբ գնան. գործ ինչ ոչ գործեն, այլ յուլացեալ հետաքրքիր շրջին։ 12 Այնպիսեացն պատուէր տամք, եւ աղաչեմք ի Տէր Յիսուս Քրիստոս, զի հանդարտութեամբ գործեսցեն եւ զիւրեանց հաց կերիցեն։ 13 Այլ դուք, եղբարք, մի՛ ձանձրանայք զբարիս գործել։ 14 Ապա եթէ ոչ ոք հնազանդեսցի բանիս մերում թղթովդ այդուիկ, դուք նշանակեսջիք զնա, եւ մի՛ խառնակեսջիք ընդ նմա, զի պատկառեսցէ։ 15 Բայց մի՛ իբրեւ զթշնամի համարեսջիք, այլ խրատեսջիք իբրեւ զեղբայր։ 16 Եւ ինքն Տէր խաղաղութեան տացէ ձեզ խաղաղութիւն յամենայն ժամ յամենայն իրս. Տէր ընդ ամենեսին ընդ ձեզ։ 17 Ողջոյնս իմոյ ձեռին Պաւղոսի է, որ է նշանակ յամենայն թուղթս. այսպէս գրեմ։ 18 Շնորհք Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի ընդ ամենեսին ձեզ։ Առ Թեսաղոնիկեցիս երկրորդ՝ գրեցաւ յԱթենայ։ |