Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -

ԹԱԳԱՒՈՐՈՒԹԵԱՆՑ ԵՐԿՐՈՐԴ 7 - Գրաբար Աստվածաշունչ (1895)

1 Եւ եղեւ յորժամ նստաւ Դաւիթ ի տան իւրում, եւ Տէր հանգոյց զնա յամենայն թշնամեաց իւրոց շուրջանակի,

2 եւ ասէ արքայ ցՆաթան մարգարէ. Ահաւասիկ ես բնակեալ եմ ի տան եղեւնափայտից, եւ տապանակն Աստուծոյ շրջիցի ի մէջ խորանի՝՝։

3 Եւ ասէ Նաթան ցարքայ. Զամենայն որ ինչ իցէ ի սրտի քում, երթ եւ արա. զի Տէր ընդ քեզ է։

4 Եւ եղեւ ի գիշերին յայնմիկ եղեւ բան Տեառն առ Նաթան եւ ասէ.

5 Երթ եւ ասա ցծառայ իմ Դաւիթ. Այսպէս ասէ Տէր. Ոչ շինեսցես դու՝՝ ինձ տուն բնակելոյ.

6 զի ոչ բնակեցայ ի տան յօրէ յորմէ հետէ հանի զորդիսն Իսրայելի յԵգիպտոսէ մինչեւ ցայսօր, եւ շրջէի յիջավանի խորանաւ։

7 Ամենայն ուրեք ուր շրջէի ի մէջ ամենայն Իսրայելի, եթէ խօսելով խօսեցա՞յ երբեք ընդ միում ցեղի Իսրայելի ում եւ հրաման ետու հովուել զժողովուրդ իմ զԻսրայէլ, ասել թէ՝ Ընդէ՞ր ոչ շինեցէք ինձ տուն եղեւնափայտեայ։

8 Եւ արդ այսպէս ասասցես ցծառայ իմ Դաւիթ. Այսպէս ասէ Տէր ամենակալ. Առի ես զքեզ ի վանաց հօտից լինել քեզ յառաջնորդ ի վերայ ժողովրդեան իմոյ Իսրայելի.

9 եւ էի ընդ քեզ ամենայն ուրեք ուր եւ երթայիր. եւ սատակեցի զամենայն թշնամիս քո յերեսաց քոց, եւ արարի զքեզ անուանի ըստ անուանց մեծամեծաց որ ի վերայ երկրի։

10 Եւ եդից տեղի ժողովրդեան իմոյ Իսրայելի, եւ տնկեցից զնա եւ բնակեսցէ առանձինն. եւ մի՛ եւս հոգասցի՝՝ եւ ոչ եւս յաւելցէ որդի անօրէնութեան լլկել զնա իբրեւ զառաջինն,

11 յաւուրցն յորոց կարգեցի դատաւորս ի վերայ ժողովրդեան իմոյ Իսրայելի. եւ հանգուցից զքեզ յամենայն թշնամեաց քոց. եւ պատմեսցէ քեզ Տէր զի շինեսցես նմա տուն՝՝։

12 Եւ եղիցի եթէ լցցին աւուրք քո, եւ ննջեսցես ընդ հարս քո, յարուցից զզաւակ քո յետ քո, որ եղիցի յորովայնէ քումմէ, եւ պատրաստեցից զարքայութիւն քո նմա՝՝։

13 Նա շինեսցէ տուն անուան իմոյ, եւ կանգնեցից զաթոռ նորա մինչեւ ցյաւիտեան.

14 ես եղէց նմա ի հայր, եւ նա եղիցի ինձ յորդի. եւ եթէ եկեսցէ անիրաւութիւն նորա, յանդիմանեցից զնա, եւ՝՝ խրատեցից զնա գաւազանաւ արանց եւ տանջանօք որդւոց մարդկան.

15 բայց զողորմութիւն ոչ մերժեցից ի նմանէ, որպէս մերժեցի յորոց մերժեցին առաջի երեսաց իմոց՝՝։

16 Հաւատարիմ լիցի անուն նորա եւ արքայութիւն նորա առաջի իմ՝՝ մինչեւ ցյաւիտեան, եւ աթոռ նորա կացցէ կանգուն առաջի իմ՝՝ մինչեւ ցյաւիտեան։

17 Ըստ ամենայն բանիցս այսոցիկ եւ ըստ ամենայն տեսլեանս այսորիկ՝ սոյնպէս խօսեցաւ Նաթան ընդ Դաւթայ։

18 Եւ եմուտ արքայ Դաւիթ եւ նստաւ առաջի Տեառն, եւ ասէ. Ո՞վ եմ ես, Տէր իմ Տէր, եւ ո՞ տուն իմ, զի սիրեցեր զիս մինչեւ ցայդ վայր.

19 եւ ոչ փոքրկացայ սակաւիկ ինչ՝՝ առաջի քո, Տէր իմ Տէր, եւ խօսեցար վասն տան ծառայի քո յերկար. եւ ա՞յս է օրէն մարդոյ, Տէր իմ Տէր։

20 Եւ զի՞ եւս յաւելուցու Դաւիթ խօսել առ քեզ. եւ դու ինքնին գիտես զծառայ քո, Տէր իմ Տէր։

21 Վասն ծառայի քո արարեր, եւ ըստ ամենայն՝՝ սրտի քո արարեր զամենայն զմեծութիւնս զայս ծանուցեալ ծառայի քում

22 վասն մեծացուցանելոյ զիս՝՝, Տէր իմ Տէր. զի չիք ոք իբրեւ զքեզ, եւ չիք Աստուած բաց ի քէն ի վերայ ամենայնի զոր լուաք ականջօք մերովք։

23 Եւ ո՞վ է ազգ ի վերայ երկրի իբրեւ զժողովուրդ քո զԻսրայէլ, որում առաջնորդեաց Աստուած փրկել իւր ժողովուրդ, դնել քեզ անուն եւ առնել քեզ մեծութիւն եւ յայտնութիւն, մերժել քեզ՝՝ յերեսաց ժողովրդեան քո զոր փրկեցեր դու քեզ յԵգիպտոսէ՝ զազգս եւ զբնակութիւնս՝՝։

24 Եւ պատրաստեցեր դու քեզ զժողովուրդ քո զԻսրայէլ ի ժողովուրդ մինչեւ ցյաւիտեան, եւ դու, Տէր, եղեր նոցա յԱստուած։

25 Եւ արդ, Տէր իմ, զբանն զոր խօսեցար վասն ծառայի քո եւ տան նորա՝ հաւատարմացո մինչեւ յաւիտեան, եւ արա որպէս եւ խօսեցար.

26 եւ մեծասցի անուն քո մինչեւ ցյաւիտեան. եւ արդ, Տէր ամենակալ, Աստուած ի վերայ ամենայն Իսրայելի. տուն ծառայի քո Դաւթի եղիցի կանգուն առաջի քո.

27 զի դու ես Տէր ամենակալ Աստուած Իսրայելի, Եւ արդ որպէս խօսեցար մեծասցի անուն քո մինչեւ ցյաւիտեան, ասէ Տէր ամենակալ Աստուած Իսրայելի.՝՝ յայտնեցեր յունկն ծառայի քո եւ ասացեր շինեցից քեզ տուն. վասն այնորիկ եգիտ ծառայ քո զսիրտ իւր՝ կալ առ քեզ յաղօթս զաղօթս զայսոսիկ։

28 Եւ արդ, Տէր իմ Տէր, դու ես Աստուած, եւ բանք քո եղիցին ճշմարիտ, եւ զոր խօսեցար վասն ծառայի քո զամենայն բարութիւնս զայս։

29 Եւ արդ սկսիր օրհնել զտուն ծառայի քո՝ լինել առաջի քո յաւիտեան. զի դու, Տէր իմ Տէր, խօսեցար, եւ յօրհնութենէ քումմէ օրհնեսցի տուն ծառայի քո յաւիտեան։

Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն, 2018

Bible Society of Armenia, 2018

Bible Society of Armenia
Lean sinn:



Sanasan